Քնքուշ լարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնքուշ լարեր
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1887
Էջեր144
ՎիքիդարանՔնքուշ լարեր

«Քնքուշ լարեր», հայ գրող Նար-Դոսի վեպը։ Նար-Դոսի առաջին վեպն է, տպագրվել է 1887 թվականին, «Նոր դարում»։ Ձեռագիր չի պահպանվել։ Նար-Դոսի ստեղծագործությունների մեջ՝ «Զազունյան» վեպում և «Քնքուշ լարեր» վեպում նկատվում է բուլվարայաին գրականության ազդեցությունը։ Նար-Դոսի ստեղծագործությունների մեջ գնալով հստակեցվում են նրա ռեալիզմի կայունացող արտահայտչաձևերից մեկը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հոգեբանական զարգացման վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները սկսում են թատրոնում, երբ բարեգործական նպատակով ամառային ներկայացում էին կազմակերպել։ Այնտեղ էին գտնվում Ստեփանոս Հարունյանն ու իր կինը՝ Նունեն։ Նախքան ներկայացման սկսվելը մի կին է գալիս, ով հայտնվում է բոլորի ուշադրութան կենտրոնում։ Դա իշխանուհի Սոֆիա Մելիքյանն էր՝ Նունեի վաղեմի նկուհին։ Նա, նստելով իր տեղում, մի պահ նայում է Հարունյան ամուսիններին և տեսնում է, որ տիկնոջ դեմքը ծանոթ է։ Նունեին նույնպես թվում է, որ իշխանուհին ծանոթ է իրեն։ Սոֆիան մոտենում է և Նունեից հարցնում է նրա անունը։ Ի վերջո, նրանք ճանաչում են իրար և Նունեն իշխանուհուն ծանոթացնում է իր ամուսնու հետ։ Իշխանուհի Սոֆիա Մելիքյանը ապրել է ցոփ ու շվայտ կյանքով․ հայրը շատ հարուստ էր։ Նա ծնողների միակ զավակն է եղել և ծնողները նրան հնարավորինս շատ երես են տվել։ Նրան ամուսրացրել են ազնվական ծագում ունեցող երիտասարդի հետ։ Հատկանշական է նաև այն, որ նա ծնողներին չի սիրել, որովհետև երբ ամուսնու հետ ճանապարհորդում էր, նրան ասացին, որ հայրը մահամերձ է և իրեն է ուզում տեսնել։ Այդ ժամանակ ծնողներից նրան անհրաժեշտ էր միայն ունեցվածքը։ Նա սիրված էր նաև ամուսնու կողմից, որը կատարում էր նրա բոլոր քմահաճությունները և երբ կնոջ անհավատարմության մասին ասեկոսեներ լսեց, ի վիճակի չեղավ հաշտվել այդ իրավիճակին և մահացավ։ Ամուսնու մահից հետո նա վերադարձավ Թիֆլիս՝ իր կարողության գլուխ կանգնելու։ Եվ ահա նա հանդիպում է իր ընկերուհուն։ Հարունյանները նրան հրավիրում են իրենց տուն և նա ընդունում է հրավերը։ Երբ իշխանուհին գալիս է Հարունյանների տուն և նրանք անցնում են զրույցի, որի ժամանակ Ստեփանոսը զգում է իշխանուհու տարօրինակ հայացքները և անկախ իր կամքից կաշկանդվում էր։ Ստեփանոսին հիացնում էր իշխանուհու գեղեցկությունը։ Իշխանուն սիրում էր Պետրովը, ով զզվանք էր պատճառում Հարունյան ամուսիններին։ Իշխանուհին նույնպես չէր համակրում նրան, բայց եկավ ժամանակ, որ նա Պետրովին գործիք էր դարձրել իր ձեռքում և նրա միջոցով փորձում էր խանդ առաջացնել Ստեփանոսի մեջ։ Ժամանակի հետ Ստեփանոսի մեջ եղած այն տարօրինակ զգացումը փոխվում է սիրո։ Նա պայքարում էր ինքն իր դեմ։ Մի կողմից իր կինն էր և դուստրը՝ Հայկանուշը, մյուս կողմից՝ իշխանուհին։ Նրա սիրտը այլ բան էր ուզում, միտքը՝ այլ, խիղճը՝ այլ։ Այդ ամենից, իշխանուհուց խուսափելու համար Հարունյանների ընտանիքը գնում է ամառանոց։ Նախքան ամառանոց գնալ Նունեն գնում է իշխանուհու մոտ և վերջինս ամեն բան արեց, որ Նունեին հասկացնի, որ չի ուզում խոսել իր հետ։ Իշխանուհու սերը դեպի ընկերուհին փոխվում էր ատելության։ Նրանք գնում են ամառանոց, իսկ մեկ օր անց այնտեղ է գնում նաև Իշխանուհին, իր աղախնի՝ Մարիայի հետ։ Հենց այդ ժամանակ Ստեփանոսը վճռեց, որ պետք է իշխանուհուն պատմի ամենի մասին։ Նա գնում է իշխանուհու ամառանոց՝ առանց նրան տեղյակ պահելու, պատմում է նրան ամենի մասին և միասին վճռում են բաժանվել իրարից։ Երկուսի համար էլ դա բարդ որոշում էր, բայց միակ ելքը դա էր։ Նախքան իշխանուհու հեռանալը Հարունյանները նրան տեսակցության են գալիս։ Իշխանուհին նրանց դիմավորում է վատ տեսքով՝ գունատ, շուրթեր կապտած։ Դա վերջին հանդիպումն է լինում նրանց։ Վեպն ավարտվում է այնպես, կարծես վերջին գլխում Հարունյանն ամեն ինչ պատմել է կնոջը։ Դա մնում է չբացահայտված[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Հարունյան
  • Նունե Հարունյան
  • Հայկանուշ- դուստր
  • Արմենակ- Ստեփանոսի եղբայրը
  • Իշխանուհի Սոֆիա Մելիքյան
  • Մարիա
  • Պետրով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 241.
  2. Երկերի ժողովածու. «Խորհրդային գորղ». 1898. էջեր 5–150. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)