Քննարկում:Ֆրանսիա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տերմինաբանություն[խմբագրել կոդը]

Խնդիր կա տերմինաբանության մեջ։ Ֆրանսիա բաժանված է région -ների, որոնց բառացի թարգմանությունը ՇՐՋԱՆ է, որն այնքան էլ չի համապատասխանում հայկական իմաստին։ Հետևաբար ընտրեցի նախապես եղած տարբերակը՝ ԵՐԿՐԱՄԱՍ։ Իսկ département հավանաբար պետք է ՇՐՋԱՆ անվանել, ոչ թե (դեպարտըման), այլապես պետք է région -ն էլ անվանել ՌԵԺԻՈՆ։

Նաև խնդիր է թեմայի անունը։ Եթե օրինակ շրջանի անունը սկսեմ հայերենով միայն, ապա Օտ-Վյեն -ը դժվար թե ինչ որ բան նշանակի։ Մի գուցե արժե զուգահեռ դնել լատինատառ անունը? օր. Օտ-Վյեն (Haute-Vienne)– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armen11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հոդվածի ֆրանսերեն կամ այլահունչ անունը պարզապես վերահղում ենք տալիս և ցանկացած տարբերակի որոնման ժամանակ հիմնական հոդվածը կգտնի։ Այս երեքը ես արդեն արեցի, կարող եք մնացածն էլ նման եղանանկով վերահղել։--Bekoքննարկում 06:41, 12 Հունիսի 2011 (UTC)[reply]

Այլ լեզուները[խմբագրել կոդը]

Լեզուները ձախ կողմում ոչ այբբենական կարգով են դասավորված։ Առաջարկում եմ դասավորել դրանք այբբենական կարգով։ Կամ հեռացնել մնացած լեզուները և թողնել միայն անգլերենը, որպեզի բոտը այբբենական կարգով դասավորի դրանք։ --Համլետ Մուրադյան 13։27, 19 Հուլիսի 2012 (UTC)

Արդեն ինքս ուղղեցի --Համլետ Մուրադյան 13:27, 19 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն:--Samo04 (talk) 13:29, 19 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Միացյալ Նահանգնե՞ր[խմբագրել կոդը]

Ֆրանսիան արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։ | Ճի՞շտ է։ --@ջեօ ») 22։18, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ոչ, քանի որ Միացյալ նահանգներ արևմտյան Եվրոպայի երկիր չի - Kareyac (քննարկում) 02:48, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Առաջինն է Արևմտյան եվրոպայում և երկրորդը աշխարհում, նախադասության իմասը սա էր:--Սամվել (քննարկում) 06:43, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարելի է ավելացնել «երկրորդ ամենամեծն աշխարհում»։ --Lilitik22 (քննարկում) 06:49, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արված է:--Սամվել (քննարկում) 07:36, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Սա արդեն ուրիշ բան։ --@ջեօ ») 07:38, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ֆրանսիայի Հանրապետություն՞՞՞՞ (ֆր.՝ République française)[խմբագրել կոդը]

Ես ֆրանսերենին չեմ տիրապետում, սակայն կարծում եմ, որ (ֆր.՝ République française) բառակապակցությունը պետք է թարգմանել ոչ թե «Ֆրանսիայի Հանրապետություն», այլ «Ֆրանսիական Հանրապետություն», հակառակ դեպքում ֆրանսերենում պետք է լիներ République de la France. 46.71.41.216 17:13, 21 Հունվարի 2014 (UTC)

Արված է։ Ընդհանուր առմամբ իրավացի եք։ République française֊ն թարգմանվում է որպես Ֆրանսիական Հանրապետություն։ Ուղղեցի։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար։ ջեօ 17:57, 21 Հունվարի 2014 (UTC)

Շնորհակալություն 46.71.41.216 18:12, 21 Հունվարի 2014 (UTC)