Քննարկում:Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Спасское кладбище (Осло)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս կաղապարը նախատեսված է «Հայ-նորվեգական համագործակցություն» նախագծի հոդվածների համար։


Կատեգորիաներ՝ հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, Valen1988: Այստեղ ես հեռացրել եմ երկու կատեգորիա՝ Նորվեգիայի գերեզմանատները և Նորվեգիայի շենքեր և կառույցները, քանի որ իմ նոր Կատեգորիա:Օսլոյի գերեզմանատներ-ը արդեն ունի այդ երկուսն իր կազմում: Խնդրում եմ վերականգնես արածս, եթե առարկություններ կամ հարցեր չունես --Հայկ (արաբագետ) 06:34, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]

Ողջո՛ւյն: Հարգելի մասնակից այս հոդվածը կարդացողը կարող է նաև Նորվեգիայի գերեզմանների մասին հետաքրքրվել, ուստի թող մնա, նույնիսկ եթե դեռ հոդված չունենք, շատ հնարավոր է որ լինի շուտով: Իսկ շենքեր կատեգորիան դրել եմ, քանզի եկեղեցի էլ կա գերեզմանոցում... --Valen1988 (քննարկում) 06:40, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Հարգելի մասնակից, կատեգորիաներն այդպես չեն անում. եթե կա հիմնական կատեգորիա, որն ունի իր ենթակատեգորիաները, դրանից բացի չպետք է նրա մեջ լինեն հոդվածներ: Օրինակ՝ եթե դուք գրում եք կատեգորիա:հայոց պատմություն, ապա դրա մեջ չպետք է ներառել հայոց պատմությանը վերաբերող մի քանի հարյուր հոդվածները, կատեգորիզացումը դրա համար է նախատեսված: Տվյալ պարագայում Օսլոյի գերեզմանատները արդեն հանդիսանում է ենթակատեգորիա՝ ձեր նշած երկու կատեգորիաների համար, ուստի տվյալ պարագայում ավելորդ է դնել դրանք: Համոզվելու համար կարող եք այցելել այդ կատեգորիաները՝ ինչպես հայերենի, այնպես էլ ռուսերենի ու անգլերենի, և տեսնել ինքներդ --Հայկ (արաբագետ) 06:49, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Բայց ինձ այնքան հետաքրքիր է, թե Ասենք Բերգենի՝ երկրոդ քաղաքի գերեզմանատունը ինչ կապ ունի Օսլոյի գերեզմանատան հետ, որ մի հատ էլ դրա մեջ պարունակի: Ուստի Նորվեգիայի գերեզմանատներ կատեգորիան անխուսափելի է...Հարգանքներով... --Valen1988 (քննարկում) 06:58, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Նորից ասեմ: Բերգենի գերեզմանատունը ոչ մի կապ չունի Օսլոյի գերեզմանատան հետ: Բերգենի գերեզմանատունը պետք է ստեղծվի՝ Նորվեգիայի գերեզմանատներ կատեգորիայում, ինչպես և Օսլոյինը՝ կողք կողքի: Նորվեգիայի գերեզմանատներ կատեգորիան կպարունակի՝ Օսլոյի գերեզմանատներ, Բերգենի գերեզմանատներ և այլն, ինչպես նաև՝ հնարավոր է՝ Նորվեգիայի լյութերական գերեզմանատներ, Նորվեգիայի ուղղափառ գերեզմանատներ: Այսինքն՝ Բերգենը չի մտնելու Օսլոյի մեջ, այլ կլինի դրա կողքին: Իսկ սա՝ համոզվելու համար՝ [1], [2], [3]: Նշված տարալեզու կատեգորիաներում միայն ձեր հոդվածն է, որ գրված է: Մնացածը բոլորը ճյուղ-ենթակատեգորիաներ են: Իսկ այստեղ կարող եք նայել, որ Օսլոյի գերեզմանատներ կատեգորիան պարունակելու է Օսլոյի բոլոր գերեզմանատները, ինքը ենթակատեգորիա հանդիսանալով Նորվեգիայի գերեզմանատներ հիմնական կատեգորիայի համար: Հաճելի խմբագրումներ --Հայկ (արաբագետ) 07:05, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Հա բայց ի՞նչ կարիք կա նման արհեստական բարդացումների գնալ...Ընթերցողը պիտի տեսնի ու մեկից մտնի իր նախընտրած կատեգորիան, ոչ թե Օսլոյով մտնի Բերգեն և այլն և այլն...միանգամից կմտնի Նորվեգիայի ու այնտեղ կտեսնի....Սա առավել հեշտ է ու հասկանալի... --Valen1988 (քննարկում) 07:10, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Ես արդեն կարիքը բացատրեցի, ու բավական մանրամասն՝ օրինակ բերելով ոչ միայն մեր, այլև ուրիշ վիքիպեդիաների փորձը: Տեսնում եմ՝ անիմաստ է սպասելը, որ դուք վերականգնեք եղածը, թեև այսքան ժամանակ համբերատար սպասում էի ու կետ առ կետ նշում: Հանրագիտարանն ունի իր օրենքները, որոնք տանում են հեշտացման ու ոչ թե բարդացման: Ես ինքս վերականգնում եմ եղածը [4], քանի որ ձեր բացատրությունները ոչ սպառիչ էին, ոչ համոզիչ: Իսկ խմբագրական պատերազմ չսկսելու համար խորհուրդ կտամ դիմել այլ մասնակցի՝ միջամտելու համար: --Հայկ (արաբագետ) 07:14, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Խնդրում եմ այն թյուր կարծիքը չունենանք, որ մյուս Վիքիպեդիաներում ամեն ինչ գերազանց է: Այնտեղ էլ լիքը սխալներ են սպրդում, ուստի, ես վերականգնում եմ կատեգորիաները: Ձեր փաստարկնեն ինձ համար համոզիչ չէին, քանի որ կրկնում եմ, կարդացողը պիտը 15 հատ կատեգորիա չքչփորի, որպեսզի իր փնտրածը գտնի ու խճճվի...--Valen1988 (քննարկում) 07:28, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Խնդրում եմ խմբագրական պատերազմ չվարել հոդվածի շուրջ։ Քանի որ Կարեյաց մասնակիցը մասնագիտացած է կատեգորիաների հարցում, ցանկալի է լսել նաև նրա կարծիքը։ Իսկ մինչ այդ, երկու կողմին խնդրում եմ հոդվածում դեռևս փոփոխություններ չմտցնել։ --Ջեօ 11:48, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
ջեօ, մասնակիցը միևնույն է՝ ցանկություն չունի լսելու, ինչ տարբերություն թե ով է իրեն բացատրում: Եվ սա էլ հերթական ապացույցը [5], ու էլի կան նման բաներ: Նրա խորին համոզմամբ՝ սխալ է մեր փորձը, որը նույն Կարեյացին նայելով եմ ես սովորել, սխալ են այլալեզու վիքիները, բոլորս, և ճիշտ է ինքը: Այն էլ՝ այդքան մանրամասն բացատրելուց հետո --Հայկ (արաբագետ) 15:04, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, կատեգորիաների մասին կան շատ օգնության էջեր Վիքիպեդիա:Կատեգորիա, Վիքիպեդիա:Կատեգորիզացիա, ոուվիքիյում ru:Проект:Систематизация категорий/Памятка по систематизации категорий, ru:Википедия:Вики-конференция 2007/Результаты/Деление информации в Википедии по темам և այլն։ Պարզ երևում է որ եթե հոդվածում կա "Օսլոյի գերեզմանատներ" կատեգորիան, ապա "Նորվեգիայի գերեզմանատներ" ավելորդ է։ Իմ կարձիքով սա գերակատեգորիզացման դեպքն է։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր՝ ինչ՞ու հոդվածը ունի երկլեզու անվանում։ Կատեգորիան հանում եմ, հոդվածը ներկայացնում եմ վերանվանման։ Այլ հարց է արդյ՞ուք արժէ ունենալ ամեն մի քաղաքի գերեզմանատների կատեգորիա։ Այս նախագծի սահմաններում երևի այո, իսկ հասարակ դեպքում երևի ոչ։ - Kareyac (քննարկում) 17:11, 23 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]