Քննարկում:Քրիստափոր Արարատյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

517design ջան, բարև։ Հոդվածում բազմաթիվ պատկերներ եք բեռնել ու նշել, որ ազատ են։ Եթե այդ պատկերները իրոք ազատ են, պետք է տեղափոխել Վիքիպահեստ, հակառակ դեպքում ենթակա են ջնջման։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:29, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան, դրանց մեծ մասը ինձ ժամանակին տրամադրել էր Արարատովի թոռը, իսկ ես շատ լիցենզիաների մասին բան չգիտեի, ենթադրում էի, որ եթե տվելա, ուրեմն ազատ են։ Իրականում հենց ազատ են, բայց ապացուցող ոչինչ չունեմ։ Յուրա Արարատովն էլ մահացել է մի քանի տարի առաջ։ Ամեն դեպքում համաձայն եմ, որ ջնջվեն։ Ես կվերանայեմ արխիվս, ինչը հնարավոր լինի, Վիքի պահեստ կբեռնեմ։ Շնորհակալ եմ։ 517design (քննարկում) 19:51, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ափսոս։ Ջնջեցի արդեն, 517design ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:12, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ինչի համար ափսոս, հիմնավորում չեմ կարող բերել որևէ կերպ։ Ինձ լուսանկարները տրամադրելիս ոչ մի պայմանագիր չենք ստորագրել։ Ճիշտ եք արել։ Էս խնդիրը շատ ֆունդամենտալ լուծումա ուզում․ ինչպես անել՝ մարդիկ իրենց պատկանող լուսանկարները կարողանան հեշտ հրապարակեն Վիքիի համար՝ առանց ժամանակ ծախսելու, Վիքիի նրբությունները սովորելու և այլն։ Իսկ մինչ այդ սենց խնդիրները բազմաթիվ են լինելու։ 517design (քննարկում) 20:29, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
517design ջան, ես հասկանում եմ Ձեզ ։Ճ ափսոսը զուտ կարևոր նկարների ու Ձեր ժամանակի համար էր :-)։ Չգիտեմ տեղյակ եք թե չէ, բայց ամեն դեպքում ասեմ, որ հրապարակելու կարգի մասին կարող եք կարդալ c:Commons:OTRS (ռուսերեն) էջում։ Կարծես թե Վիքիին շատ ծանոթ լինել պետք չէ այս դեպքում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:11, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հնարավոր է, բայց քչերն են կարդում։ Կառավարության կայքերում մի հատ cc by-sa 4.0 դնելը չեն դնում, մարդկանց մեծ մասը լուսանկար չունեն մինչև հիմա։ Ի դեպ Արգիշտի Քյարամյան էջում նկար են դրել Ադրբեջանից մի օգտատեր, Վիքիպահեստում նշելով, թե նկարը ազատ է, բայց կայքում նշվածա, որ ազատ չի։ 517design (քննարկում) 10:10, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

517design ջան, ԱշոտՏՆՂ ջան, ջնջված լուսանկարները մոտավորապես ո՞ր թվականի էին: Լուսանկարչի մահվանից 70 տարի անցած չի՞ լինի: Եթե լինի, կարելի է բեռնել Վիքիպահեստ: --23artashes (քննարկում) 10:24, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Իրականում նոր նայեցի, մի լուսանկարն է, որ հավանաբար 1930-ականների է․ որդու հետ լուսանկարն է։ Դա հստակ ասել չի լինի հեղինակի մահվանից 70 տարի անցել է թե չէ, մնացածի դեպքում 100 տարին արդեն անցել է լուսանկարելու պահից։ Դրանք կդնեմ Պահեստ։ Մի հարցում խնրդում եմ օգնեք, պատասխանը չեմ գտնում․ փաստաթղթերը ինչ լիցենզիայով են հրապարարկում՞։ Օրինակ մահվան վկայականը, քրեական գործի կարճման մասին՝ 1950-ականներից։ Դրանք էլ հեղինակ չունեն, փաստաթուղթ են, ես եմ սկան արել ժամանակին 517design (քննարկում) 16:22, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Beko ջան, վերջին հարցում կօգնե՞ս: --23artashes (քննարկում) 16:27, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Տարբերակ՝ Template:PD-scan--BekoՔննարկում 16:38, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։ Կփորձեմ այսօր։ 517design (քննարկում) 14:18, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]