Jump to content

Քննարկում:Տիր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լավ կլիներ նշվեր այդ «տրնտես»-ի աղբյուրը։ Ամենայն հավանականությամբ սա ժամանակակից նորհեթանոսական հետադարձ հորինվածք է «տյառնընդառաջ»-ից եւ «տերընդձեզ»-ից, որոնք նույնպես հորինվածքներ են՝ քրիստոնեական դարաշրջանից։ Սրանց բոլորի հիմքում շատ պարզ արտահայտություն է․ «ատր ընդ դեզ», այսինքն՝ «կրակ՝ դեզի վրա», կամ պարզ ասած՝ «խարույկ»։ Այս «ատր»-ը իրանական «կրակ» բառն է, նույնը ինչ «ատրուշան» կամ «ատրճանակ» բառերում (այս արմատի բուն հայերեն ձեւն է «այրել»)։ Կա եւ սրա հայերեն տարբերակը, որը սակայն քիչ է հայտնի՝ «բոցադեզ», որի գոյությունը սակայն ապացուցում է, որ այս տոնը «տեսնելու» հետ կապ չունի․ ո՛չ Տիր-ին, ո՛չ Տիրոջը, ոչ էլ՝ «ընդառաջ գնալու»։ «Բոցադեզի» մասին՝ Արմատական բառարանում։ Ռ․ Թարումյան 46.71.132.35 17:13, 6 Փետրվարի 2015 (UTC)

Հարգելի Ռ․ Թարումյան, այդ դեպքում ինչո՞ւ Դուք չեք բարելավում հոդվածը՝ նշելով համապատասխան աղբյուրները։ -- Ջեօ () 18:32, 6 Փետրվարի 2015 (UTC)
Մեղավոր եմ, բայց ժամանակային պատճառով ի վիճակի չեմ, կներեք։ Սրտանց եմ գրել․ կարծում եմ, ճիշտ կլինի, որ նա, ով այդ բառահոդվածը նախաձեռնել է, շարունակի այն կատարելագործել։
Ռ․ Թարումյան
46.71.132.35 19:34, 6 Փետրվարի 2015 (UTC)

Start a discussion about Տիր

Start a discussion