Քննարկում:Վրաստանի վարչական բաժանում
Այս բաժնի քննարկումը տեղափոխվել է Խորհրդարանից
[խմբագրել կոդը]Ողջո՜ւյն: Կրկին հակասություններ են առաջացել պետության վարչական միավորների անվանումների հետ: Այս անգամ խոսքը Վրաստանի Հանրապետության մասին է: Hayk.arabaget մասնակիցը փոփոխություններ է կատարում, որը ընդգրկում է բազմաթիվ հոդվածներ և կատեգորիաներ: Ինչպես հասկացա, նա մունիցիպալիտետը փոխում է շրջան բառով: Հիմա անհրաժեշտ է հասկանալ, թե որն է ճիշտը (նպատակահարմարը): Եթե չեմ սխալվում, ապա Վրաստանի Հանրապետությունը բաժանվում է երկրամասերի (կամ մարզեր, նահանգներ և այլն), որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մունիցիպալիտետների (կամ շրջանների և այլն): Վերջիններս էլ նոր ընդգրկում են քաղաքներն ու գյուղերը: Հայկին կխնդրեմ նախքան վերջնական լուծումը թեմային առնչվող փոփոխություններ չանել:--Գարդմանահայ (քննարկում) 06:37, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)
-
Վրաստանի երկրամասերը (կամ մարզեր, նահանգներ)
-
Վրաստանի մունիցիպալիտետները (կամ շրջաններ և այլն)
- Խնդիր չկա, մանրամասները կարող եք նայել այստեղ: --Հայկ (արաբագետ) 11:16, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Առաջին մակարդակի վարչատարածքային միավորների հարցը (մխարեներ) այդքան էլ վիճարկելի չէ, քանի որ ունենք հստակ ընդունված ինստիտուտ՝ մարզ։ Երկրորդ մակարդակի միավորների դեպքում շրջանի կողմնակիցն եմ, քանի որ մամուլում և լրատվությամբ այդպես է հանդիպել (բացի այդ ավելի համոզիչ տարբերակ է):--Omicroñ'R 21:58, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)
Ունենք 2 մասնակցի դիրքորոշում, որոնց համաձայն կարելի է կատարել նախնական եզրակացություն: Վրաստանի Հանրապետության 1-ին կարգի վարչական միավորները անվանենք «մարզ», իսկ 2-րդ կարգի վարչական միավորներին՝ «շրջան»: Օրինակ՝ Սամցխե-Ջավախեթի մարզ, որը ներառում է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմի և Ադիգենի շրջանները: Եթե դեմ լինողները չկան, ապա աշխատանքներ տանենք համապատասխան փոփոխությունները կատարելու ուղղությամբ: Պարզապես մի հարց էլ կա քննարկելու. արդյո՞ք անհրաժեշտ է օրինակ Ախալցխայի շրջան հոդվածում փակագծերում նշել, որ Վրաստանի սահմանադրությամբ այն կոչվում է Ախալցխայի մունիցիպալիտետ, թե՞ ոչ: Նկատի ունեմ հետևյալ կերպ Ախալցխայի շրջան (մունիցիպլիտետ): Իմ կարծիքով պետք չի:--Գարդմանահայ (քննարկում) 16:27, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Գուրիայի մարզ (վրաց.՝ გურიის მხარე՝ Գուրիիս մխարե): Այս ձևակերպումը շատ ճիշտ է, որով մեր անունն ենք դնում, ու ցույց ենք տալիս նաև բնօրինակը՝ հայերեն հնչողությամբ: Կարծում եմ՝ այդպես պետք է լինի: Նույնն էլ սա՝ Օզուրգեթի շրջան (վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი՝ օզուրգեթիս մունիցիպալիտետի): --Հայկ (արաբագետ) 19:49, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Եթե մենք ներկայացնում ենք մարզի կամ շրջանի` վրացերենի հայատառ տարբերակը, ապա կարելի է ենթադրել, որ պետք է նույնությամբ ներկայացվի նաև քաղաքի կամ գյուղի անվան հայատառը: Իսկ այդպիսով արդյոք արհեստականորեն չի՞ երկարում հոդվածի նախաբանը:--Որոտ (քննարկում) 21:40, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Այստեղ հարցը քաղաքի ու գյուղի մեջ չէ, այլ հենց վարչաքաղաքական բաժանման, որպեսզի երևա այլալեզու անվանումը: --Հայկ (արաբագետ) 03:10, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Եթե մենք ներկայացնում ենք մարզի կամ շրջանի` վրացերենի հայատառ տարբերակը, ապա կարելի է ենթադրել, որ պետք է նույնությամբ ներկայացվի նաև քաղաքի կամ գյուղի անվան հայատառը: Իսկ այդպիսով արդյոք արհեստականորեն չի՞ երկարում հոդվածի նախաբանը:--Որոտ (քննարկում) 21:40, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)
Համաձայն եմ Հայկ, օրվա վերջ այս քննարկումը կարելի է փակել և տեղափոխել Վրաստանի վարչական բաժանում հոդվածի քննարկման էջ, որպեսզի եթե հետագայում նման հարց առաջանա, հեշտ լինի գտնել քննարկումը:--Գարդմանահայ (քննարկում) 07:11, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)
Քննարկումը կարելի է համարել ավարտված: Որպես ապագա համապատասխան փոփոխությունների հիմնավորում տեղափոխում եմ Վրաստանի վարչական բաժանում հոդվածի քննարկման էջ: Շնորհակալություն քննարկման մասնակիցներին:--Գարդմանահայ (քննարկում) 17:15, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)