Քննարկում:Ծինուբան (Ախալցխայի շրջան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջան և մունիցիպալիտետ[խմբագրել կոդը]

Ես ցանկանում եմ հասկանալ Hayk.arabaget-ից, թե ինչու՞ է մունիցիպալիտետ բառը փոխվում շրջան բառով: Ի վերջո մունիցիպալիտետը վրացական բառ չէ, սակայն վրացիներն այդպես են անվանում իրենց նախկին շրջանները:--Որոտ (քննարկում) 20:40, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ, մենք վաղուց էինք քննարկել դա՝ երբ հայ-վրացական միամսյակն էր, մոտ երկու տարի առաջ: Այդ առիթով ստեղծվել էր Վրաստանի շրջաններ կատեգորիան, որում էլ հավաքվել են Վրաստանի շրջանները՝ ըստ մարզի, և աստիճանաբար պետք է այստեղի պարունակությունը լցվեր այդտեղ, ուղղակի ես երկար ժամանակ պասիվ էի: Իրենց շրջանն ունի նույն նշանակությունը, ինչ մեզ մոտ, և ոչնչով չի տարբերվում: Դրա համար էլ օգտագործում ենք հայերեն բառը: Այստեղ կարող ես տեսնել, որ 21 միջլեզվային հղումներում 16-ը կոչվում են իրենց սեփական տարբերակով (ընդ որում, ֆրանսերեն հենց մունիցիպալիտետ է): Այդ պատճառներից ելնելով մենք մխարեի համար ընտրել էինք մարզը, մունիցիպալիտետի համար՝ շրջանը: --Հայկ (արաբագետ) 03:48, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Hayk.arabaget, այս հարցը ինձ հետաքրքրում է, քանի որ բավականին թվով խմբագրումներ եմ կատարել Վրաստանի գյուղերի մասին: Որքան հիշում եմ, մունիցիպալիտետը լատիներենից նշանակում է ինքնավար համայնք: ԽՍՀՄ-ից հետո և Հայաստանը, և Վրաստանը ենթարկվեցին վարչական նոր բաժանման: Ինձ ընդամենը հետաքրքրում է մի հարց: Եթե մունիցիպալիտետ ձևակերպումը ամրագրված է Վրաստանի օրենքով, մենք իրավունք ունե՞նք խախտել հարևան պետության օրենսդրությունը և անվանել վարչական տարածքը այնպես, ինչպես որ մեզ է հարմար: Օրինակ, ի՞նչ են անվանում վրացիները մեր մարզին: Վիքիպեդիայում նրանք անվանում են պրովինցիա: Բայց արդյո՞ք դա ճիշտ է: Եթե դա ճիշտ է, ես պատրաստ եմ փոխել իմ բոլոր խմբագրումներում այդ բառը:--Որոտ (քննարկում) 08:10, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ես չեմ կարող ասել՝ ինչու՞ են պրովինցիա անվանում, ոչ թե մխարե՝ ինչպես իրենց մոտ է, բայց քննարկումը մեզ մոտ եղել է, և փոփոխությունները ես կամայական չեմ կատարում, ուղղակի դա վաղուց պետք է արվեր, ես մի քանի ամիս պասիվ էի, դրա համար արեցի դա: Որոշվել էր այդպես դեռ միամսյակի ժամանակ: Դժվարանում եմ գտնել կոնկրետ քննարկումը, բայց հենց այդ կատեգորիայի՝ Վրաստանի շրջանների մասին, ստեղծումն արգասիք էր այդ քննարկման: Իսկ մունիցիպալիտետ բառը, Վրաստանի պարագայում, ոչ մի ինքնավարություն չունի, ընդամենը իրենք վրացերենում համապատասխան բառ չունեն, և գործածում են դա՝ ռայոնի փոխարեն: Ամեն դեպքում, կսպասեմ նոր կարծիքների: Հղումը դնում եմ խորհրդարանում --Հայկ (արաբագետ) 11:15, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հետաքրքիրն այն է, որ մենք, Հայաստանի որևէ գյուղի գտնվելու վայրը նշելիս, պաշտոնական փաստաթղթերում գրում ենք օրինակ` «Գտնվում է Շիրակի մարզում» և չենք մանրամասնում շրջանը: Հազվադեպ (ոչ գրավոր փաստաթղթերում) ասում ենք օրինակ` «Գտնվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում»: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Հայաստանում շրջան բառը չունի որևէ իրավական հիմք: Ցանկանում եմ պարզել, Վրաստանում էլ է այդպես, թե ոչ:--Որոտ (քննարկում) 14:50, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Դա այլ բացատրություն ունի: ՀՀ տարածքը բաժանված է 10 մարզի ու մարզի կարգավիճակ ունեցող Երևանի՝ 1995 թվականից: Այսինքն՝ 1995 թվականից նախկին՝ շրջանային բաժանումն այլևս չկա (ի դեպ, տարածաշրջան բառը անիմաստ ճոխացում ու ուռճացում է, տարածաշրջանը լրիվ այլ հասկացություն է՝ օրինակ Հարավային ու Հարավարևելյան Ասիա): Վրաստանում շրջանները արդիական են, ասեմ ավելին, բոլորովին վերջերս շրջանի կարգավիճակ է ստացել նաև մարզկենտրոնը: Այսինքն՝ Կախեթի մարզում կա Թելավի շրջան՝ իր գյուղերով ու ավաններով, և Թելավ քաղաքը որպես Թելավի շրջան, նույնպես մտնում է Թելավի շրջանի մեջ :-) --Հայկ (արաբագետ) 18:25, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ես չէի ցանկանա այս քննարկումը հակասություն անվանել, այլ պարզաբանում: Պետք է խոստովանեմ, որ ի սկզբանե ես իմ խմբագրումներում նշում էի շրջան բառը, բայց նկատելով Վիքիպեդիայում մունիցիպալիտետի գերակայությունը, ստիպված փոխեցի դրանք: Պարզապես ցանկանում եմ, որ հավաստի ներկայացնենք տեղեկությունները: Եթե շրջանն է ճիշտ, ապա կփոխեմ դրանք: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե դա սկզբունքային հարց է ինձ համար կամ էական որևէ նշանակություն ունի: Ամեն դեպքում ճիշտն է կարևոր:--Որոտ (քննարկում) 14:27, 16 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]