Քննարկում:Վահե Գրիգորյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեզոքության պահպանման անհրաժեշտություն[խմբագրել կոդը]

Հարգելի Ben Men Lyun, Դուք կատարել եք այս փոփոխությունը, որը, ըստ Ձեզ, չեզոքության հաստատում է: Իրականում ես այն որակում եմ չեզոքության քողի ներքո կատարած ակնհայտ կողմնակալ գործողություն, թեկուզ միայն հենց այն պատճառով, որ հեռացրել եք Հրայր Թովմասյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու փաստը, փոխարենը տեղադրել Վահե Գրիգորյանի պատճառաբանությունը: Բացի այդ, երբ որևէ մեկը իրավունք չունի ինքն իրեն հռչակել, ստանձնել ինչ-որ բանի նախագահ, ղեկավար, ապա նրա՝ այդպիսի քայլ կատարելը կոչվում է ինքն իրեն հռչակել որպես այսինչ բան: Սա միանգամայն չեզոք է, և կապ չունի թե կողմերն ովքեր են: Այդ իսկ պատճառով ես կատարում եմ համապատասխան փոփոխություններ:--Գարդմանահայ (քննարկում) 11:40, 21 Հունիսի 2019 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, ինքնահռչակ տերմինը կիրառելու համար չունենք վստահելի երկրորդական աղբյուր։ Իմ գնահատմամբ այս պահին օրենքում բաց կա, առաջարկում եմ որոշ ժամանակ սպասել և հետո նոր կատարել համապատասխան խմբագրումը՝ ինքնահռչակ, կամ օրինական նախագահ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:54, 21 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, ՀՀ Սահմանադրական դտարանի պաշտոնական կայքում (արխիվացված) Վահե Գրիգորյանը ներկայացված է որպես դատավոր, իսկ Հրայր Թովմասյանը՝ նախագահ: Անկախ այն հանգամանքից, թե օրենքում ով ինչ բացեր է տեսնում, փաստը մնում է այն, որ Վ.Գրիգորյանը նախագահ չէ:--Գարդմանահայ (քննարկում) 12:02, 21 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, Դուք տարիներ շարունակ խմբագրում եք Վիքիպեդիան, ուստի ես համոզված եմ, որ գիտեք նյութը չեզոք ներկայացնելու եղանակը: Այս պարագայում այն միանգամայն չեզոք չէր: Նման ներկայացման պատճառները թողնենք մեկ կողմում: Առաջարկում եմ ուղղակի շարադրել բոլոր կողմերի տեսակետները և դրանով սահմանափակվենք: Եկեք Վիքիպեդիան պահենք օբյեկտիվության տիրույթում և գոնե մենք այստեղ չշահարկենք տեղեկությունը, հիմք չընդունելով այս կամ այն քաղաքական նախապատվությունը:
Բոլորս էլ տեսնում ենք բոլորիս խմբագրումները, մեկս մյուսից ոչ մի բան չենք կարող թաքցնել, ուստի եկեք միանգամից օբյեկտիվ շարադրենք տեքստերը, որ մեր ուժերը չծախսենք քննարկման էջերում զանգվածային բառակույտեր ստեղծելու վրա: Ես Ձեզ առաջարկում եմ, որ Դուք ևս մեկ անգամ շարադրեք հոդվածի համապատասխան բաժինը, ներկայացնելով բոլոր տեսակետները, մենք էլ՝ մնացած մասնակիցներով, դա ընդունենք: Ի դեպ, ՍԴ կայքը օբյեկտիվ աղբյուր չէ, քանի որ փաստացի հանդիսանում է ճգնաժամի կողմերից մեկի հարթակը:--Ben Men Lyun (քննարկում) 12:07, 23 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Ben Men Lyun, ես կողմ եմ քննարկումներ ծավալելուն, որոնք միտված են հոդվածի զարգացմանը: Այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ո՞վ է:--Գարդմանահայ (քննարկում) 12:59, 24 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, ես դեմ եմ ավելորդ քննարկումներ ծավալելուն: Առաջարկում եմ, որ Դուք օբյեկտիվորեն շարադրեք բաժինը և տեսնենք ինչ է ստացվում: Եթե պատրաստ չեք, ապա ես ինքս կարող եմ շարադրել:--Ben Men Lyun (քննարկում) 17:17, 24 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Ben Men Lyun, չեմ կարծում, թե այսքան խոսակցությունից հետո նախքան այստեղ քննարկելը վիճելի հատվածում ինչ-որ բան փոխելը ճիշտ է: Ես դեմ չեմ հոդվածի համապատասխան բաժնում Վահե Գրիգորյանի՝ ՀՀ ԱԺ ամբիոնից ՀՀ ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելու երդմնակալության ժամանակ նրա խոսքից հատվածներ դնելուն, սակայն միայն որպես գլխավոր մտքին երկրորդող միտք և եթե շփոթմունքի մեջ չի գցի ընթերցողին: Եթե մարդ այդ պահին լիազորություն/իրավունք չունի ինքն իրեն հայտարարել նախագահ, բայց անում է, ապա դա կոչվում է ինքնահռչակում կամ հռչակում: Եթե կարծում եք, որ այս միտքը սխալ է, ապա պետք է նշել այդ մասին: Եթե խնդիրն այլ հարթությունում է, ապա պետք է բարձրաձայնել, քննարկել և գալ ընդհանուր հայտարարի: --Գարդմանահայ (քննարկում) 07:46, 25 Հունիսի 2019 (UTC)[reply]