Քննարկում:Սան Ֆեռնանդո (Չիլի)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «San Fernando, Chile» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Artur (WMAM), Դուք իսկապես կարծում եք, որ հոդվածի ներկա բովանդակությունը նորմալ գրված է՞։ Ես իհարկե կարող եմ ասել բազում նմանատիպ թերի հոդվածներ կան, այս մեկն էլ եթե լինի, «աշխարհը չի քանդվի»։ Բայց քանի որ այդքան մտահոգ եք կաղապարի տեղադրմամբ, ապա կշարունակեմ քննարկումը։ Հույսով եմ դրանից հետո կա՛մ ինքներդ կրկին կտեղադրեք կաղապարը, կա՛մ կուղղեք ակնհայտ թերությունները։ Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում այս նախադասությունը՝ «Սան Ֆերնանդոն հայտնի է իր ռոդեոներով, ի շնորհիվ այն բանի, որ գտնվում է երկրի սրտում»։ Այսինքն եթե երկրի ծայրամասում լիներ, ուրեմն իր ռոդեոներով հայտնի չէր լինելո՞ւ, ի՞նչ կապ ունի այստեղ «երկրի սիրտը»։Կամ եթե կապ ունի, ապա պետք է թեկուզ հակիրճ, բայց նշվի այդ «կապը»։ Փորձեք ոչ թե մեխանիկորեն, բառ առ բառ հայերեն տեքստը նմանեցնել անգլերենին, այլ գրել կամ եթե Դուք շտկողն եք, ապա շտկեք այնպես, որ հասկանալի, տրամաբանական տեքստ լինի։ Բազում հոդվածներում եմ թերություններ նկատում և համապատասխան կաղապար դնում, բայց միայն Դուք եք այսպես արձագանքում ու վերջում հոդվածն էլի թերի թողնում։ Մյուսները կա՛մ չեն շտկում թերությունները, կա՛մ էլ շտկում են «առանց այսքան երկար քննարկելու»։ Ես ամեն անգամ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հավես չունեմ, որ ամեն բառի կամ տառի դեպքում բացատրեմ թե ինչն է սխալ։ Կաղապարը դնելուց պատճառը հասկանալի ձեևով ներկայացրել եմ։ Հույս ունեմ այսուհետ հաշվի կառնեք ասվածը և կաղապարը հեռացնելուց առաջ կուղղեք բոլոր թերությունները։--Գարդմանահայ (քննարկում) 10:59, 25 փետրվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, Ձեր կողմից նշված հատվածը անգլերեն լեզվում այսպես է՝ «San Fernando is famous for its rodeos, thanks to its location at the heart of the country», և դա նշանակում է, որ հենց քաղաքի երկրի կենտրոնում գտնվելն է նպաստել որ նա դարձել է հայտնի այդ առումով, իսկ ինչ վերաբերվում է թարգմանություններին ապա կարող եմ նշել, որ թարգմանված հատվածը ոչ թե մեխանիկական և բառացի թարգմանություն է այլ հենց գրված մտքի թարգմանությունն է։ Ցանկանում եմ ուշադրություն դարձնեք նաև այն բանին, որ դուք կարծես փորձում եք ինչ որ մեղադրական տոնով խոսել, որը խիստ անընդունելի է, եթե հավես և ժամանակ չունեք ապա թող Ձեզ չթվա, որ մնացածը հավես և ժամանկ ունեն։ Ես մեկ անգամ Ձեզ ասել էի ինչն է ինձ մտահոգում, որ եթե խնդիրը մի կետի և ստորակետի մեջ է ապա պետք է արդյոք դրա համար հոդվածը պիտակել։ Կարծես թե Ձեզ դուր է գալիս պիտակավորել հոդվածները, դա Ձեր իրավունքն է և ոչ մեկ Ձեզ չի կարող ասել հակառակը անել, ու եթե նշում եք, որևէ պատճառ ապա կարծում եմ դժվար չէ քննարկման էջում պատասխանել, եթե հավես և ժամանակ չունեք կարող եք չպատասխանել, հավատացեք ես դրանից ինձ ընդհանրապես վատ չեմ զգա։ Հոդվածում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և նորից եմ նշում ես չեմ նկատել թերություն եթե դուք նորից գտնում եք, որ կա թերություն և ցանկանում եք պիտակել, ապա կխնդրեմ հիմնավորել պատճառը, քանի որ ես հավես ու ժամանակ չունեմ այլևս քննարկում բացելու համար։ Մեծ Հարգանքով Artur (WMAM) (քննարկում) 12:27, 25 փետրվարի 2022 (UTC)[reply]