Սան Ֆեռնանդո (Չիլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Ֆեռնանդո
Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
Հիմնադրված է1742 թ.
Մակերես12,26 կմ²
ԲԾՄ340 մետր
Բնակչություն58 367 մարդ (2017)[1]
Պաշտոնական կայքmunisanfernando.cl/new/
Սան Ֆեռնանդո (Չիլի) (Չիլի)##
Սան Ֆեռնանդո (Չիլի) (Չիլի)

Սան Ֆեռնանդո (անգլ.՝ San Fernando), քաղաք Չիլիի կենտրոնական մասում գտնվող Կոլչագուա նահանգի և Օ'Հիգինս շրջանի երկրորդ ամենաբնակեցված հատվածում։ Քաղաքը տեղակայված է Տինգուիրիրիկա գետի մոտ (Ռապելի վտակ)։ Սան Ֆեռնանդոն գտնվում է ծովի մակարդակից 339 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1742 թվականին, դարձել է պրովինցիայի մայրաքաղաքը 1840 թվականին։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆեռնանդոյի կենտրոնական հրապարակ

Սան Ֆեռնանդոն հայտնի է իր ռոդեոներով, շնորհիվ այն բանի, որ գտնվում է երկրի սրտում։ Շրջակայքում աճեցվում է ցորեն, կերային մշակաբույսեր, բրինձ, հատիկաընդեղեն և խաղող։ Գոյություն ունի նաև չիլիական գինու ապրանքանիշ, որը կոչվում է «San Fernando»: Ե՛վ Պան-Ամերիկյան մայրուղին, և՛ Չիլիի հիմնական երկայնական երկաթուղին անցնում է Սան Ֆեռնանդոյով։

Սան Ֆեռնանդոն գտնվում է Չիլիի Կոլչագուա հովտի հյուսիսային ծայրամասում։ Այս տարածաշրջանը հայտնի է, որպես Չիլիի գյուղատնտեսության սիրտ։ Այստեղ դուք կարող եք գտնել «գինու երթուղի», որը այցելուներին կտանի Սան Ֆեռնանդոյից Սանտա Կրուս՝ այցելելով Չիլիի ամենաավանդական խաղողի այգիները։

Սան Ֆեռնանդոյի և նրա շրջակայքի տեսարժան վայրերից են «Casa Silva»-ն, հյուրանոցը, խաղողի այգին և գինեգործարանը։ «Hacienda Los Lingues»՝ ավանդական չիլիական գաղութային հասիենդա «պատրոն» ոճի գաղութային շինություն է, որը վերածվել է հյուրանոցի և ռեստորանի։ Հասիենդան առաջարկում է արկածային ձիավարություն Անդերի նախալեռներում։

Արտահանվող թարմ մրգերի խոշոր արտադրողներից շատերը գտնվում են Սան Ֆեռնանդոյում և նրա շրջակայքում։ Դրանք ներառում են՝ «Frusan, Unifruti» և «Agricola Panagro»: Տարածաշրջանի այգիներում և գյուղացիական տնտեսություններում կարելի է գտնել գրեթե ամեն տեսակի թարմ արտադրանք` ցիտրուսային մրգերից մինչև բարձրորակ թարմ կեռաս։

Սան Ֆեռնանդոն նաև ուղևորման կետ է դեպի «Լաս Թերմաս դել Ֆլակո» (Ֆլակոյի ջերմային բաղնիքներ)։ Ֆլակո կարելի է հասնել՝ 5-րդ երթուղուց արևելք ճանապարհորդելով Պուենտե Նեգրո տանող ճանապարհով։ Լաս Թերմասի բաղնիքները բաց են դեկտեմբերի կեսերից մինչև ապրիլ և գտնվում են մի տարածքում, որը հայտնի է իր մեծ թվով Տրիկահյուների (ժայռային թութակ[2])՝ տեղական թութակի տեսակ և դինոզավրերի քարացած հետքերով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ազգային վիճակագրության ինստիտուտի[3] 2017 թվականի մարդահամարի՝ Սան Ֆեռնանդոն զբաղեցնում է 2,441.3 կմ² (943 քառակուսի մղոն) տարածք և ունի 73,973 բնակիչ (36,077 տղամարդ և 37,896 կին)։ Բնակչությունն աճել է 16,1%-ով (11881 մարդ) 2002-2017 թվականների մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում։

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես համայնք՝ Սան Ֆեռնանդոն Չիլիի երրորդ մակարդակի վարչական միավոր է, որը կառավարվում է տեղական ինքնավարության խորհրդի կողմից։ Քաղաքի ղեկավարը հանդիսանում է քաղաքապետը, ով ժողովրդավարական ճանապարհով ընտրվում է չորս տարին մեկ։ Ներկայիս վարչակազմը ղեկավարում է Պաբլո Սիլվա Պերեսը (անկուսակցական), ով ընտրվել է 2021 թվականի Չիլիի քաղաքային ընտրություններում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆեռնանդոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28
(82)
27
(80)
24
(76)
20
(68)
15
(59)
12
(54)
12
(54)
14
(57)
16
(61)
19
(67)
23
(73)
26
(79)
20
(68)
Միջին ցածր °C (°F) 13
(55)
12
(54)
11
(51)
8
(46)
6
(43)
4
(40)
4
(39)
4
(40)
6
(42)
8
(46)
9
(49)
12
(53)
8
(47)
Տեղումներ մմ (դյույմ) 8
(0.3)
8
(0.3)
13
(0.5)
30
(1.2)
140
(5.5)
208
(8.2)
150
(6)
119
(4.7)
61
(2.4)
28
(1.1)
23
(0.9)
8
(0.3)
792
(31.2)
աղբյուր: Weatherbase[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Censo chileno de 2017
  2. «Anacondaweb - Servicio Suspendido».
  3. http://www.censo2017.cl/wp-content/uploads/2017/12/Cantidad-de-Personas-por-Sexo-y-Edad.xlsx
  4. «Weatherbase: Historical Weather for San Fernando, Chile». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]