Քննարկում:Սալվարդ (գյուղ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

@Valen1988, Սալվարդ գյուղի ղեկավարի պաշտոնը այլևս գյուղապետ չի կոչվում, այլ վարչական շրջանի ղեկավար, ով ենթարկվում է Սիսիան համայնքի համայնքապետին։ Հետևաբար պետք չի տեղեկաքարտում իմ կատարած ուղղումը ջնջել ու կրկին սխալ տեղեկություն գրել։ Սիսիանի շրջան վարչատարածքային միավոր վաղուց չկա, այն լուծարվել և ընդգրկվել է Սյունիքի մարզի տարածքում որպես վերջինը ձևավորող տարածքներից մեկը, հետևաբար պետք չի հոդվածում գյուղի տեղը նշել Սիսիանի շրջանում, այլ Սյունիքի մարզում։ Բնակչություն բաժնում թվականներից ներքին հղումները հեռացրել էի, ինչը շատ տրամաբանական է, սակայն անհասկանալի է, թե ինչու եք կրկին թվականները դարձրել ներքին հղումով։ Իմաստը ո՞րն է։ Նույն տրամաբանությամբ կարելի է յուրաքանչյուր տառի վրա ներքին հղում դնել, քանի որ յուրաքանչյուր տառ ունի հոդված։ Իմ գրած «Ստորև ներկայացված է Սալվարդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների» նախադասությունը դարձրել եք «Սալվարդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև»։ Իմ գրած նախադասությունը անտրամաբանական է՞ր, պարունակում էր սխալնե՞ր, թե՞ այլ պատճառ կա, որ ջնջեցիք։ Հոդվածի անուն բաժնում հեռացրել եք իմ գրած «Բնակավայրի պաշտոնական անունը Սալվարդ է»։ Ի՞նչ տրամաբանությամբ եք հեռացրել, կարծում եք սխալ տեղեկատվություն է՞։ Խնդրում եմ այս հարցադրումներին և դիտարկումներին արձագանքել։ Բացի այդ, Հայաստանի բնակավայրերի հոդվածներում ես ավելացնում եմ հայերեն անվանում և բնօրինակ անվանում տողերը համապատասխան նշումներով, քանի որ հաճախ դրանց բացակայության պայմաններում վիքիդատայից գալիս է միանգամայն այլ տեղեկություններ, օրինակ որպես բնօրինակ անուն ներկայացվում է ադրբեջաներեն և ռուսերեն լեզվով ադրբեջանական անուն։ Եթե նույնիսկ վիքիդատայում փորձենք ուղղել, քննարկումների մեջ մտնել, ապա ճիշտ չէ Հայերեն Վիքիպեդիայի ընթերցողին «սպասեցնել տալ» մինչև հարցերը կարգավորվեն վիքիդատայում (միգուցե նաև չկարգավորվեն)։ Օրինակ չի կարող Ծովագյուղ հոդվածում գյուղի բնօրինակ անուն լինել ադրբեջաներեն գրված Չիբուխլուն։ Ես լավ տիրապետում եմ Հայերեն Վիքիպեդիա-Վիքիդատա կապին, իմ կողմից այդ 2 տողի ավելացումը բացառձակապես Հայերեն Վիքիպեդիան իմ նշած խնդրից զերծ պահելուն է ուղղված։ Գարդմանահայ (քննարկում) 15:27, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Գարդմանահայ, այսքան երկար գրելու փոխարեն ընդամենը հետ շրջեիք․ ձեր փորձը ՀՎ-ում պետք է ձեզ հուշեր, որ ընդամենը խմբագրման ընդհարում է եղել ու լուծվել հօգուտ ինձ։ Հաճելի խմբագրումներ հատկապես Վիքիդատայում։ --Valen1988 (քննարկում) 04:55, 4 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]