Քննարկում:Ռուլ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Ruel_(singer)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Անվանում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ TheBabushka, կասե՞ք, թե ինչու անվանափոխեցիք հոդվածը՝ հայատառից դարձնելով լատինատառ։--Լիլիթ (քննարկում) 22:52, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Բարև, հարգելի Լիլիթ, ճիշտն ասած «Հարցեր» բաժնում հարցրել էի դեռ վաղուց (ոչ այդքան՝ մի քանի ամիս առաջ), ինչպես է որոշվում, թարգմանել երաժշտի/խմբի անվանումը, թե՞ չէ։ Այդպես ունենք և The Beatles, և Լեդ Զեփելին (էլի շաաատ-շաատ օրինակներ), և Ռիհաննա, և 6ix9ine։ Հարցիս պատասխանն այդպես էլ չստացա, ու այդ պատճառով էլ փորձում եմ անվանել այնպես, ինչպես երաժիշտն ավելի ճանաչվող կլինի։ Այս դեպքում անվանումն արդեն սխալ էր, քանի որ ճիշտն ամեն դեպքում «Ռուել» չէ՝ «Ռուլ» է, բայց այդ դեպքում ավելի դժվար կլիներ փնտրել այդ երաժշտին, քանի որ քչերը գիտեն ճիշտ ընթերցանության մասին։ --TheBabushka 🐙 22:57, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ողջույն, TheBabushka։ Այո, ճիշտ եք, երկու տարբերակով էլ մեզ մոտ հանդիպում են երգարվեստի ներկայացուցիչների անվանումները, սակայն մենք ձգտում ենք անվանումները հնարավորինս տառադարձել։ Եթե մտավախություն ունեք, որ երգչի անունը հայատառ գրելուց հետո հոդվածը դժվար կլինի գտնել, կարող եք անգլերեն անվանումը վերահղում թողնել հայերենին։ Այդպես հարցը կլուծվի։--Լիլիթ (քննարկում) 06:22, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Արված է՝ TheBabushka 🐙 09:43, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]