Քննարկում:Պլակատ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատճենված կաղապարի ավելացում[խմբագրել կոդը]

Հոդվածում ավելացրել եմ Պատճենված կաղապարը, քանի որ հոդվածի բովանդակությունը գրեթե ամբողջությամբ պատճենված է (գրեթե նույն ձև արտատպված է) «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից (տես գրքի 903 էջը)։ Գարդմանահայ (քննարկում) 15:05, 3 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Արտաշես ջան, Հայերեն Վիքիպեդիայի հոդվածները ստուգելու և համապատասխան գնահատական տալու ժամանակ գրեթե չունեմ, չէի ուզենա շատ խորանալ այս թեմայով, սակայն պատահաբար տեսա մի քանի հոդված, որոնցից մեկը սա է, որ գրեթե ամբողջությամբ պատճենված է նշված հանրագիտարանից։ Նշել ես, որ «այդ հանրագիտարանը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության մյուս հանրագիտարանների պես, իրավունք ունենք ազատ օգտագործելու», սակայն կաղապարը տեղադրելուց առաջ նայեցի գրքի տվյալները, որտեղ նշված է հեղինակային իրավունքը։ Նույնիսկ եթե ինչ-որ համաձայնություն կա (ցանկալի կլինի իմանալ թե ինչպես է տրվել այդ համաձայնությունը), ապա ամեն դեպքում ճիշտ չի գրեթե նույնությամբ տեքստը պատճենելը թեկուզ հենց այն տեսանկյունից, որ այդ կերպ Հայերեն Վիքիպեդիան կսկսի դեգրատանալ (քոփի փասթը լավ տեղ չի տանի մեզ)։ --Գարդմանահայ (քննարկում) 12:12, 4 Հուլիսի 2023 (UTC)[reply]
@Գարդմանահայ ջան։ Իմ քննարկման էջում պատասխանել եմ։ 2013 թվականից այս գործընթացն իրականացվում է (ՀՍՀ-ից սկսած), դեգրադացիայի տարրեր չեմ նկատել։ -- 23artashes (քննարկում) 12:53, 4 Հուլիսի 2023 (UTC)[reply]