Քննարկում:Մխիթար Հայրապետյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամենաերիտասարդ նախարար[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն: Քանի որ բազմիցս խնդիր է առաջացել այն հանգամանքի հետ արդյո՞ք Մխիթար Հայրապետյանը Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարն է, թե՞ ոչ, ապա հարկ եմ համարում հոդվածի քննարկման էջում հատուկ նշել, որ նրանից օրինակ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցըավելի երիտասարդ է եղել, երբ նշանակվել է նախարար, այսինքն՝ Մ. Հայրապետյանը չի համապատասխանում Եվրոպայի ամենաերիտասարդ նախարար «տիտղոսին»: Հոդվածում կկատարեմ համապատասխան փոփոխություններ: Իսկ ինչ վերաբերում է գործող ամենաերիտասարդ նախարար լինելուն, ապա այդ հանգամանքը որևէ հանրագիտարանային կարևորություն իրենից չի ներկայացնում, համենայն դեպս այդպիսին չի ներկայացված ո՛չ հոդվածում, ո՛չ էլ ներկայացված աղբյուրում՝ ՀՀ Սփյուռքի նախարարությա պաարբերականում: --Գարդմանահայ (քննարկում) 09:54, 6 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Ֆեյսբուքյան էջ[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ հոդվածի արտաքին հղումներ բաժնից հեռացնել «Մխիթար Հայրապետյանի պաշտոնական էջը՝ ֆեյսբուքում» հղումը, քանի որ էջում առկա չէ պաշտոնական համարվող կապույտ «նիշքը», որը հավաստում է էջի պաշտոնական լինելը: --Գարդմանահայ (քննարկում) 10:12, 6 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Առաջարկս չեղյալ եմ համարում, քանի որ այն ներկայացնելուց հետո տվյալ ֆեյսբուքյան էջը սկսել է կրել պաշտոնական լինելը փաստող պիտակ:--Գարդմանահայ (քննարկում) 16:58, 23 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]