Քննարկում:Մարտի 1-ի դեպքեր (2008)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Gardmanahay ջան, նկատել ես այս հոդվածը՝ Բողոքի ակցիաներ Երևանում (2008): Երևի ձուլվեն--Հայկ (արաբագետ) 15:05, 21 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հայկ ջան, այդ հոդվածը ես տեսել եմ, բայց դրա հիմնական մեխը ոչ թե 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն են, այլ ՀԱԿ -ի նախընտրական ու ետընտրական գործողությունները: Մարտի 1-ը դա այնպիսի իրադարձություն է, որ հարկավոր է առանձին հոդված ունենալ, իսկ օրինակ 2008թ.-ի փետրվարի 27-ին Օպերայի հանրահավաքը, կարծես թե չի ձգում առանձին հոդված ունենալուն: Համեմատական կարգով ասեմ, որ օրինակ Հայոց պատմության հոդվածում կա անդրադարձ (հավանաբար կա) Վարդանանց պատերազմին, բայց քանի որ այդ պատերազմը նշանակալից դեր է ունեցել հայոց պատմության մեջ, ուրեմն մի հատ էլ առանձին հոդված ունենք Վարդանանց պատերազմի մասին: Կարճ ասած՝ Մարտի 1-ի դեպքերը, չնայած հանդիսանում են 2008-ի նախընտրական ու հետընտրական գործընթացների մասը, բայց և այնպես մարտի 1-ը իր նշանակալիությամբ պարտավորեցնում է, որ ունենանք առանձին հոդված մոտավոր նույն տրամաբանությամբ, ինչ ՀՀ նախագահի ընտրություններ 2008 և Բողոքի ակցիաներ Երևանում (2008) հոդվածները:--Գարդմանահայ (քննարկում) 15:16, 21 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն մանրամասն բացատրելու համար, Գարդմանահայ ջան--Հայկ (արաբագետ) 16:53, 21 Հուլիսի 2015 (UTC)[reply]