Քննարկում:Հետք (առցանց պարբերական)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Hetq Online» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Սխալ տեղեկատվություն[խմբագրել կոդը]

Հարգելի Armenmir, հոդվածում գրված է «Դեպքից մի քանի օր անց լուրեր են տարածվել, թե ծեծի կազմակերպիչը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը[10]»՝ աղբյուր նշելով այս հոդվածը։ Սակայն հատկանշական է, որ այդ հոդվածի սկզբում առկա է հետևյալ նախադասությունը՝ ««Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակման և ծեծի հետ ՀՀԿ–ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը կապ չունի»։ Այդ նույն հոդվածում գրված է նաև, որ Վարդան Այվազյանը հերքում է իր մասնակցությունը տվյալ դեպքին՝ նշելով, որ երկրում չի եղել։ Հետևաբար իմ մատնանշած նախադասությունը պետք է հեռացնել հոդվածից, համաձա՞յն եք։--Գարդմանահայ (քննարկում) 17:36, 18 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, շնորհակալ եմ դիտարկման համար։ Էդքան էլ համաձայն չեմ նախադասությունը հեռացնելուն, ավելի կողմ եմ վերաձևակերպելուն։ Համաձայն չեմ հեռացմանը էն պատճառով, որ աղբյուր իրականում նման միտք կա և աղբյուրը կեղծ չի։ Նշված է «Հիշեցնենք, որ խմբագրի ծեծից հետո որպես հարձակման հեղինակներ շրջանառվում էր նաև Վարդան Այվազյանի անունը, ում մասին հետաքննական հոդվածներ էր հրապարակել Էդիկ Բաղդասարյանը։»։ Ավելի կողմ եմ, որ նախադասությունը շարադրվի հետևյալ կերպ՝ «Դեպքից մի քանի օր անց լուրեր են տարածվել, թե ծեծի կազմակերպիչը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ Հետագայում Վարդան Այվազյանը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ դեպքի օրը բացակայել է երկրից»։--Armen (քննարկում) 18:03, 18 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]