Քննարկում:Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան (Բեռլին)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։


Ջեօ ջան, հոդվածի համար ազատ պատկեր չկա վիքիպահեստում, դրա համար էէլ վերցրել եմ լրատվական կայքից ու ներբեռնել ՀՎ: Չէ՞ որ ՀՎ-ն թույլ է տալիս մեկ հոդվածում տեղադրել մեկ ոչ ազատ պատկեր, եթե տվյալ պահին հնարավոր չէ ձեռք բերել դրա համարժեքը ազատ արտոնագրով: Եթե նկարի ջնջելու պատճառը պատկերի չափերն են, ապա կուղղեմ նոր կներբեռնեմ: Այս հոդվածը առանց պատկերի հեչ բան է դառնում:--Գարդմանահայ (քննարկում) 17:26, 22 Հունվարի 2017 (UTC)

Ոչ, Գարդմանահայ ջան։ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգում նշված է, թե որ պատկերները կարելի է ոչ ազատ պատկերի արտանագրով ներբեռնել ՀՎՊՎ։
  • Այցելության համար բաց վայրերում գտնվող[1] ստեղծագործությունների (օր՝ ճարտարապետական հուշարձանի, գեղանկարի) լուսանկարները, եթե այդ լուսանկարը ստեղծել եք ինքներդ։[2]
  • Նույն ստեղծագործությունների կամ այլ առարկաների լուսանկարները, եթե լուսանկարը ստեղծել է ուրիշը և եթե լուսանկարի ստեղծումից հետո նշված ստեղծագործությունը կամ առարկան էական փոփոխման է ենթարկվել (օրինակ՝ եթե շենք է, քանդվել է կամ ձևափոխվել է)։[3]
  • Ֆիլմերի, երաժշտական ալբոմների և համակարգչային խաղերի շապիկները։
  • Գրքերի, ձեռնարկների և պարբերականների կազմերը։
  • Համակարգչային ծրագրերի և կայքերի էկրանակադրեր (սքրինշոթներ), խուսափելով գովազդային հատվածներից, պահպանելով հեղինակային և առևտրային իրավունքները։
  • Մահացած մարդկանց լուսանկարները։

Ցավոք սրտի, քո ավելացրած պատկերը չի համապատասխանում։ --@ջեօ 17:30, 22 Հունվարի 2017 (UTC)

Իրոք որ ցավոք. ես այդ պատկերից ոգեշնչված եմ այս հոդվածը ստեղծել: Որ խնդրեմ կնայե՞ս այս հոդվածի գերմաներեն և ռուսերեն տարբերակները. այնտեղ կան նկարներ, ուղղակի ոնց հասկացա միայն տվյալ վիքիպեդիաներում կարելի է օգտագործել հա՞:--Գարդմանահայ (քննարկում) 17:37, 22 Հունվարի 2017 (UTC)
Գարդմանահայ ջան, թող սա ժամանակավոր մնա, մինչև տեղափոխեմ մնացածը վիքիպահեստ։ --@ջեօ 17:43, 22 Հունվարի 2017 (UTC)