Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան (Բեռլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան
Khojali (Berlin).jpg
'
Կոորդինատներ52°25′55.7″ հս․ լ. 13°15′18.1″ ավ. ե. / 52.432139° հս․. լ. 13.255028° ավ. ե. / 52.432139; 13.255028Կոորդինատներ: 52°25′55.7″ հս․ լ. 13°15′18.1″ ավ. ե. / 52.432139° հս․. լ. 13.255028° ավ. ե. / 52.432139; 13.255028
Գտնվում էԳերմանիա Գերմանիա, Շտեգլիս-Ցելենդորֆ
Կառուցվել էՄայիսի 30 2011 թ.
Կառուցել էԱկիֆ Ասկերով
Սալհաբ Մամեդովը
Ալի Իբադուլաև
Իբրահիմ Ահրարի

«Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան» (ադրբ.՝ Memorial Xocalı qırğın), Խոջալուի արյունահեղության զոհերին նվիրված հուշահամալիր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Շտեգլիս-Ցելենդորֆ շրջանում՝ Գոթֆրիդ Բենի անվան ընթերցասրահի շենքի զբոսայգու տարածքում: Հուշարձանի հեղինակները հանդիսանում են ադրբեջանցի նկարիչներ Ակիֆ Ասկերովը, Ալի Իբադուլաևը և Սալհաբ Մամեդովը: Հուշարձանի պատրաստման և տեղադրման նախաձեռնողն է Բեռլինում բնակվող ադրբեջանցի նկարիչ և քանդակագործ Իբրահիմ Ահրարին[1]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Սալհաբ Մամեդովի կարծիքով հուշարձանի ստեղծման նախագիծը պատկանում է չորս հեղինակների: Շնորհիվ Բեռլինում բնակվող իրենց նախագծի համախոհների, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցության սկսվեց արյունահեղության զոհերի հավերժացման գործընթացը: Հուշարձանը իրենից ներկայացնում է երեք մարդու կերպար՝ հայր, մայր և որդի[2]:

Հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշել է հուշարձանի համահեղինակ Սալհաբ Մամեդովը, հուշարձանի բացումը նախատեսված օրից հետաձգվել է տեղի հայերի բողոքի պատճառով, ովքեր այդ քայլը ընդունում են որպես սադրանք: Հայերի բողոքի պատճառով Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը կանչվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա ասել է, թե իբր հուշարձանի տեղադրումը որևէ երկրի դեմ չէ ուղղված, այլ «ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության և ժողովուրդների փոխհարաբերության, որպեսզի նման արարք այլևս չկրկնվի»: Արդյունքում Ադրբեջանի դեսպանատունը ստացավ հուշարձանի տեղադրման և բացման թույլտվություն[2]:

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 30-ին[1]: Բացման արարողությանը մասնակցել է Շտեգլիս-Ցելենդորֆ շրջանի ղեկավար Նորբերթ Քոպը, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Ադալյատ Վելիևը, Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, գերմանացիներ, Ադրբեջանի գիտության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներ: Հավաքվածների առջև ելույթ ունեցան Շտեգլիս-Ցելենդորֆի կրթության, մշակույթի և քաղաքացիների սպասարկման խորհրդական Կերսթին-Ուլրիխ Կոտովսկին, Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը և հուշարձանի հեղինակ Իբրահիմ Ահրարին[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը իրենից ներկայացնում է երեք բրոնզե քանդակ, որոնք իրենցից ներկայացնում են հայր, մայր և որդի[2], և խորհրդանշում «ժողովուրդների հետագա խաղաղ համակեցության հույս»[1]: Հուշարձանի վրա ադրբեջաներենով գրված է «Խոջալու» (ադրբ.՝ Xocalı) բառը: Պավանդանի վրա փակցված է ցուցանակ, որի վրա առկա է հետևյալ գրությունը՝

Հանուն հանդուրժողականության, խաղաղության և ժողովրդավարության,
ընդդեմ պատերազմի և բռնության:


Նվեր Շտեգլիս-Ցելենդորֆին. Ակիֆ Ասկերով, Սալհաբ Մամեդովը, Ալի Իբադուլաև, Իբրահիմ Ահրարի

Հուշարձանի համահեղինակ Իբրահիմ Ահրարի ասելով՝ հուշարձանի ստեղծման գաղափարն առաջացավ իր մոտ, երբ ինքը ցանկանում էր ստեղծել քանդակ և նվիրել քաղաքին, որը «իրեն հնարավորություն է տվել ամբողջովին նվիրվել մշակույթին»:[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]