Քննարկում:Լիդիան Արմենիա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մութ ու ցուրտ տարիներ[խմբագրել կոդը]

Այս քննարկումը տեղափոխել եմ այստեղ Սահակ մասնակցի քննարկման էջից, որպեսզի հետագայում հոդվածի խմբագիրները հեշտ ձևով կարողանան տեսնել Լիդիան Արմենիա հոդվածին առնչվող քննարկումները։

Հարգելի Սահակ, խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ կապ ունի Մութ ու ցուրտ տարիներ հոդվածը Լիդիան Արմենիայի հետ։ Հարցադրումը պայմանավորված է Ձեր այս խմբագրումով։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Գարդմանահայ, ահա մի քանիսը՝
* Երկու դեպքում էլ փակվել են ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություններ
* Երկու դեպքում էլ որպես հիմնավորում օգտագործվել է բնապահպանումը
* Երկու դեպքում էլ քննադատությունը եղել է անհիմն
* Երկու դեպքում էլ արդյունքում մեծ վնաս է հասցվել Հայաստանի տնտեսությանը, բնակչությանը և բնությանը
-Սահակ (քննարկում) 00:23, 27 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]
Հարգելի Սահակ, Ամուլսարի հանքավայրի չշահագործումը ինչո՞վ է մեծ վնաս հասցնում բնությանը ինչպես Դուք եք պնդում։ Ո՞վ է ասել, որ Ամուլսարի հանքավայրը ռազմավարական նշանակության ընկերություն է։ Ինչպե՞ս կհիմնավորեք, որ քննադատությունը եղել է անհիմն։ Այս հարցը տալիս եմ, քանի որ Ձեր նշած աղբյուրի մեջ կարծես հղում եք կատարում ՀՀ վարչապետի խոսքերին (ըստ jam-news.net կայքի), իսկ կառավարության կողմից ուսումնասիրություն իրականացրած միջազգային խումբը (ԷԼԱՐԴ) լրիվ այլ բան է ասում։ Իսկ վերջիններս, ովքեր ուսումնասիրել են Ամուլսարի հանքավայրի ռիսկերը, ասում են որ անհիմն չեն։ Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե Լիդիան Արմենիա ընկերության մասին պատմող հոդվածում առանձին ձևով ինչի՞ պետք է դրվի 1990-ականներին Հայաստանի տնտեսության ծանրագույն խնդիրները նկարագրող հոդվածի հղումը, միգուցե ուզում եք ասել, որ եթե Ամուլսարի հանքավայրը չշահագործվի, ապա Հայաստանում կլինի 1990-ականների մութ ու ցուրտ տարիների իրավիճա՞կը։ --Գարդմանահայ (քննարկում) 06:42, 27 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, եթե բացվեր Ամուլսարի հանքը ապա այլ հանքեր որոնք գտնվում են անմխիթար վիճակում կա՛մ պետք է սկսեին նույն ստադարտներով աշխատել կամ պետությունը հնարավորություն կունենար այդ հանքերը փակել, քանի որ այդքան կախված չեր լինի այդ հանքերից։ (Հայաստանի հանքային արդյունաբերությունը տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին)։ Փոխարենը, այդ հանքերը շարունակում են աշխատել կաշառքով ձեռք բերված թույլտվություններով, կամ առանց թույլտվության և վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Օրինակ Գագիկ Ծառուկյանը ով պայքարում է Ամուլսարի հանքի դեմ, շահագործում է Մղարթի ոսկու հանքը առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության։ Սրա մասին նաև խոսել է Տիգրան Ավինյանը («կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի», «այլ հանքերում իրավիճակը շատ ավելի վատթար է, քան դեռեւս չբացված Ամուլսարի հանքում»)։ Քանի դեռ աշխատում է ատոմակայնը մութ ու ցուրտ տարիները հետ չեն գա, և նմանությունը էլեկտրաէներգիայի հետ չի կապված, այլ իմ նախկին գրառման մեջ նշված 4 կետերի հետ։ -Սահակ (քննարկում) 03:27, 28 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]

Ընկերության պատկանելիություն և ղեկավար կազմ[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ,

Ծանոթանալով Լիդիան Արմենիա հոդվածի այս բաժնում տեղ գտած տեղեկատվությանը`հանդիպել եմ որոշ անճշտությունների, որոնք Ձեր թույլտվությամբ կցանկանայի խմբագրել`համապատասխան հղում-հիմնավորումներով: Այսպես` 1. Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը տևական ժամանակ է այլևս չի հանդիսանում Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը:Ընկերությունը անցել է վերակառուցման գործընթացով, տեղի է ունեցել բաժնետերերի և ընկերության կազմակերպաիրավական ձևի փոփոխություն: Բաժնում նաև ճիշտ նշված չեն ընկերության ներկայիս բաժնետերերը:Հղումը, որով հիմնավորվում է ընկերության սննկացումը, այլ բանի մասին է: 2. Հանրապետության նախագահը չի եղել Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր կամ ֆինանսական գործարքի մասնակից, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վահան Քոլոլյանը: Այս մասին հրապարակային խոսել են նաև իրենք: Նույնը վերաբերվում է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններին:

Ձեր թույլտվությամբ կցանկանայի նաև բաժինը սկսել ընկերության պատմությամբ, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, Լիդիան Ինթերնեյշնլից անցնումը Լիդիան Արմենիայի ներկայիս 100% բաժնետեր Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությանը: Շնորհակալություն --Margapro (քննարկում) 06:27, 12 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Margapro, Ձեր կողմից ջնջած բովանդակության մեջ նշված էր հետևյալը՝ «․․․Մասնավորապես, ըստ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության՝ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերեր կամ ֆինանսական գործարքների մասնակից են ․․․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ․․․»։ Այդ նախադասության համար որպես աղբյուր նշվել էր armecofront.net կայքը։ Որտեղ բացի այլ տեղեկություններից նշված էր, որ Արմեն Սարգսյանը եղել է Լիդիան Արմենիա ընկերության սեփականատեր «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն (կայքը հղում էր տվել այս էջին)։ Կարծում եմ, որ այս հղումները բավարար են, որպեսզի Լիդիան Արմենիա հոդվածում նշվի Արմեն Սարգսյանին առնչվող հանգամանքը, քանի որ այդ մասին բազմիցս հրապարակումներ են եղել, այսինքն հանրային հետաքրքրություն է եղել/միգուցե դեռ կա։ Ձեր կողմից ջնջված բովանդակության մեջ փաստացի գրված է, որ Արմեն Սարգսյանը եղել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերեր կամ ֆինանսական գործարքների մասնակից։ Տվյալ դեպքում փաստացի «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն էլ չի հերքել, որ տվյալ անձը եղել է տնօրեն, այսինքն ֆինանսական գործարքների մասնակից։ Մյուս կողմից armecofront.net կայքի հոդվածում նշվում է հավանական այլ կապերի, ազդեցությունների մասին։ Բացի այդ, azatutyun.am կայքը 07․07․2018 թվականին գրում է, որ Արմեն Սարգսյանը հայտարարել է հետևյալը՝ «Սարգսյանը վստահեցրեց՝ ինքը երբեք ընկերության տնօրեն չի եղել, այլ հինգուկես տարի առաջ կարճ ժամանակով զբաղեցրել է ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամի պաշտոնը»։ Այստեղ առկա են միմյանց հակասող հրապարակումներ։ Բացի այդ Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»։ Եթե հաշվի առնենք Արմեն Սարգսյանի զբաղեցրած նախկին և ներկա պաշտոնները, նրա կապը Լիդիան Արմենիա ընկերության հետ և այս մասին բազմաթիվ հրապարակումները (1, 2, 3, 4 և այլն), ապա անկասխած այդ մասին պետք է գրվի Լիդիան Արմենիա հոդվածում։ Հետևաբար այս ամենի լուծումն այն է, որ պետք է ոչ թե հոդվածից ջնջել Արմեն Սարգսյանին առնչվող տեղեկությունները, այլ ավելի բազմակողմանի, չեզոք ձևով գրել։ --Գարդմանահայ (քննարկում) 14:07, 19 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, ինչպես արդեն նշել եմ, Արմեն Սարգսյանը երբեք չի հանդսացել Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության բաժնետեր կամ ֆինանսական գործարքների մասնակից: Ընկերության տնօրենների խորհրդի անդամը և ընկերության տնօրենը տարբեր հասկացողություններ են, իսկ ընկերության ֆինանսական գործարքները համակարգում են ֆինանսական տնօրենները, ով երբրև չի հանդիսացել Արմեն Սարգսյանը: Ուստի սխալ է նաև այն պնդումը, որ Արմեն Սարգսյանը հանդիսացել է ֆինանսական գործարքների մասնակից: Կայքում, որին հղում եք կատարում, փաստերը ներկայացվել են մանիպուլյատիվ ձևով: Բացի այդ ենթադրում եմ, որ այս հարթակում հանրությանը պետք է ներկայացնել կոնկրետ փաստեր, այլ ոչ թե ՀԱՎԱՆԱԿԱՆ այլ կապերի, ազդեցությունների մասին անհիմն պնդումներ: Մանավանդ այն պարագայում, երբ այդ պնդումների հեղինակ տվյալ նախաձեռնությունը ունի հստակ արտահայտված բացասական վարքագիծ ընկերության և ծրագրի հանդեպ: Թե Լիդիան Արմենիան, թե Արմեն Սարգսյանը երբևէ չեն հերքել, որ Արմեն Սարգսյանը 2013 թվականին մի քանի ամիս եղել է տնօրենների խորհրդի անդամ: Ընդունելով Ձեր դիտարկկումը, որ միգուցե հանրության մոտ դեռ կան հարցեր այս առնչությամբ և այս թեմայով բազմաթիվ են մանիպուլյացիաները, որոնցով փորձ է արվում Ամուլսարի ծրագիրը կապել Արմեն Սարգսյանի հետ, Լիդիան Ինթերնեյշնլի և Արմեն Սարգսյանի միջև նախկինում գոյություն ունեցած իրական կապի մասին պարբերություն կավելացնեմ բաժնում:--Margapro (քննարկում) 16:02, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Ընկերության գործունեության վնասներ և հնարավոր ռիսկեր[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ,

Բաժնում արված հետևյալ պնդումը` «բազմիցս վնասվել է մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդեվազ) խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածություններ, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը» սխալ է: Այո, շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գնդեվազի խմելու ջրագծերից մեկը, որը ընկերության կողմից նույն օրը վերականգնվել է, հոդվածի անաչառության տեսանյկունից պետք էր նաև այդ մասին նշել: Ջրամբարների և փոշուց վնասված խոտհարքերի ու ցանքատարածությունների մասին պնդումը որևէ կապ չունի իրականության հետ, «բազմիցս» պնդումը խիստ չափազանցություն է: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների հետևանքով փոշոտվել են Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ համայնքները (շենքեր, շինություններ, փողոցներ, պտղատու այգիներ, ցանքատարածություններ), ինչի պատճառով բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս» ձևակերպումը ևս որևէ կապ չունի իրականության հետ, չկա որևէ փաստ, որն ապացուցում է այս պնդումը, իսկ կցված հղումը այլ բանի մասին է:--Margapro (քննարկում) 14:37, 15 Մարտի 2021 (UTC)[reply]

Հոդվածի բովանդակության փոփոխություններ, ջնջումներ[խմբագրել կոդը]

Շեղատառ գրվածը վերցրած է Margapro խմբագրի քննարկման էջից՝ այստեղ շարունակելու նպատակով։ Հարգելի Margapro, ինչի՞ համար եք Լիդիան Արմենիա հոդվածում կատարել այս խմբագրումը՝ հեռացնելով «Ընկերության գործունեության վնասներ և հնարավոր ռիսկեր» բաժինը։--Գարդմանահայ (քննարկում) 14:26, 17 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Gardmanahay, բաժնում տեղ էին գտել մի շարք պնդումներ, որոնք հիմնավորում չունեին և չէին համապատասխանում իրականությանը: Մասնավորապես` պնդումները, որ ընկերությունը "բազմիցս վնասել է մոտակա համայնքների` այդ թվում Ջերմուկի ջրի խողովակները, ջրամբարները, ընկերության գործունեության արդյունքում վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներն ու ցանքատարածությունները, փոշոտվել են համայնքները, բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս" չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ չկար որևէ փաստ, որը կապացուցեր, որ որևէ քաղաքացի առողջական վնասներ է կրել ընկերության գործունեության արդյունքուն: Հղումը, որը դրված էր որպես հիմնավորում, համարժեք չէր: Արված "բազմիցս" պնդումը խիստ սուբյեկտիվ էր և ընթերցողի մոտ կարող էր սխալ տպավորություն ստեղծել: Ինչպես նշել էի, այո', շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գնդեվազի խմելու ջրագծերից մեկը, որը ընկերության կողմից վերականգնվել է, սակայն այդ մասին որևէ բան նշված չէր:Հաշվի առնելով, որ Վիքիպեդիան տեղեկատվական հարթակ է, որտեղ պետք է ներկայացվեն բացառապես հիմնավորված և ապացուցված անաչառ փաստեր, քննարկում բաժնում ներկայացրել էի իմ դիտարկումները, և քանի որ այն մնացել էր անարձագանք, բաժինը հեռացրել եմ: --Margapro (քննարկում) 08:25, 18 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Margapro, Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների բովանդակությունը գրվում է աղբյուրների հիման վրա։ Ձեր կողմից ջնջված բովանդակության համար նշված էր աղբյուր։ Եթե կարծում եք որ նշված աղբյուրը/ները արժանահավատ չեն, ապա առաջարկում եմ այդ մասին առանձին քննարկում բացել խորհրդարանում, ունենալ համայնքի համապատասխան որոշում և նոր միայն կատարել այդ աղբյուրների հիման վրա գրված ջնջումներ։ Բայց քանի դեռ տվյալ աղբյուրը/ները չեն ճանաչվել ոչ արժանահավատ, ապա Ձեր կողմից ջնջված մեծածավալ բովանդակությունը պետք է վերադարձնել հոդված։--Գարդմանահայ (քննարկում) 10:29, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, ջնջված բովանդակության համար նշված աղբյուրում ես չգտա հիմնավորումներ այն մասին, որ ընկերության գործունեության արդյունքում բնակչության առողջությանը հասցվել է վնասներ, վնասվել են բազմաթիվ անգամ ջրամբարներ, ջրի խողովակներ Ջերմուկում, անպիտան են դաձրել խոտհարքներ ու ցանքատարածություններ, փոշոտվել են համայնքներ: Ավելին հոդվածում, որին հղում է կատարվում, առկա էին անհատների կողմից ոչ մասնագիտորեն արված սուբյեկտիվ պնդումներ, որոնք չունեն արժանահավատ գիտական հիմնավորում/ապացույց/փաստ: Եթե սխալվում եմ, խնդրրում եմ նշել որևէ աղբյուր, որը կապացուցի բնակչության առողջությանը հասցված վնասի, կամ աղտոտված ցանքատարածությունների, ջրամբարների կամ Ջերմուկում վնասված ջրագծի վերաբերյալ: Հանրությանը օբյեկտիվ իրազեկելու կարևորության տեսանկյունից կարծում եմ` ճիշտ կլիներ այս բաժինը չվերականգնել, քանի դեռ տվյալ աղբյուրների արժանահավատությունը չի հաստատվել: Բացի այդ բաժնում տեղ գտած ողջ պարբերությունը միակողմանի տեղեկատվություն էր պարունակում` ներկայացված մի աղբյուրի կողմից, որի հեղինակները ունեն բացահայտ բացասական վերանբերմունք ընկերության և ծրագրի վերաբերյալ: Ինչ վերաբերվում է բաժնի վերջին պարբերությանը` ««Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշված վնասների և հնարավոր ռիսկերի առկայությունը հերքել է՝ դրանք անվանելով խեղաթյուրումներ», ապա այս միտքը տարբեր ձևակերպումներով տեղ է գտել ողջ հոդվածում:--Margapro (քննարկում) 14:09, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Ամուլսարի ճանապարհների շրջափակումը և ազդակիր համայնքների բնակիչները[խմբագրել կոդը]

  • Հարգելի NGalstyan, այս բաժնի սկզբում գրել եք հետևյալ նախադասությունը՝ «2018թ. հեղափոխությունից հետո Ամուլսարի ազդակիր Ջերմուկ և Գնդեվազ համայնքներից մի խումբ անձինք փակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները։ Ճանապարհների փակման պատճառ էր հանդիսացել Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում Գնդեվազի խմելու ջրագծերից մեկի վթարը, որը սեղմ ժամկետներում շտկվեց, բայց ճանապարհների շրջափակումը շարունակվեց»։ Արդյո՞ք դեպի հանքավայր տանող ճանապարհնեը փակվել էին այն պատճառով, որ Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում Գնդեվազի խմելու ջրագծերից մեկը վթարվել էր, ինչպես Դուք եք գրել։ 2018 թվականի հունիսի 28-ի այս հրապարակման մեջ նշված է, որ «Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքում», «Մենք դեմ ենք, որպեսզի որևէ մետաղական հանքարդյունաբերություն Ջերմուկի տարածքում լինի: Այդ իսկ պատճառով փակել ենք հանք գնացող բոլոր ճանապարհները»։ Հայաստանի ոստիկանության կայքում 03․07․2018 թվականի հրապարակման մեջ նշված է, որ «․․․հունիսի 30-ին, ժամը 21.30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը․․․»։ Այսպիսի աղբյուրներ շատ կան, եթե կարիք լինի հղումները կարող եմ դնել։ Փոխարենը Ձեր գրած նախադասության աղբյուր նշել եք Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը (հրապարակված analitik.am կայքում) և ֆեյսբուք սոցիալական ցանցի Lydian Armenia էջում 21․05․2018 թվականին հրապարակված տեսանյութը, որի վրա փակցված է Լիդիան Արմենիա ընկերության լոգոտիպը։ Որպես փորձառու խմբագիր կարող եմ 2 հիմնական կարծիք կազմել Ձեր այդ խմբագրման վերաբերյալ։ 1․միտումնավոր փորձել եք Ամուլսարի հանք տանող ճանապարհների փակման իրական պատճառը, այն է՝ դադարեցնել հանքի շահագործումը/շահագործման նախապատրաստումը, և որպես պատճառ ներկայացնել իբրև հանք տանող ճանապարհները փակվել են, քանի որ հարակից բնակավայրերի բնակիչները բողոքում են միայն խմելու ջրի խողովակի վնասման համար։ 2․Դուք լիարժեքորեն ծանոթ չեք թեմային և աղբյուրների ուսումնասիրության հարցում օգտվել եք միայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվությունից, այսինքն՝ ոչ դիտավորյալ կերպով գրել եք միայն այսպես ասած «մի կողմի կարծիքը»։--Գարդմանահայ (քննարկում) 12:10, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Հասարակության հետ հարաբերություններ[խմբագրել կոդը]

Հարգելի Margapro, այս խմբագրումով ջնջել եք նշված բաժնի ամբողջ բովանդակությունը՝ որպես պատճառ ներկայացրել հետևյալը՝ «Տվյալ բաժնում ներկայացված նյութը չէր կրում հանրագիտարանային բնույթ և որպես հիմնավորում ներկայացված աղբյուրները առնչություն չունեին արված պնդումների հետ»։ Ձեր կողմից ջնջված բովանդակության մեջ գրված էր նաև ««Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավար կազմի աշխատողները երբեմն հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ հասարակական որոշ հատվածների նկատմամբ ցուցաբերում են ակնհայտ անհարգալից, երբեմն նաև անօրինական գործողություններ», «2018 թվականի հունիսի 27-ին «Լիդիան Արեմենիա» ընկերության օտարերկրացի աշխատակիցները դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների, այդ թվում՝ աղջիկների հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ», «2018 թվականի հունիսի 29-ին «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ի նշան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհների փակման, փակել են դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը, որի ժամանակ կոտրել են Ջերմուկ գնացող զբոսաշրջիկների ավտոմեքենան»։ Նույն բաժնի ավելի վաղ առանց հիմնավորման ջնջել եք հետևյալ բովանդակությունը՝ «2018 թվականի հունիսի 30-ի երեկոյան Լիդիան Արմենիա ընկերության ամերիկացի աշխատակիցը, ով հանդիսանում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող և դեպի հանք տանող ճանապարհներն արգելափակած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ՝ Էդմոն Ա․-ին և փորձել վրաերթի ենթարկել նախաձեռնության այլ անդամների:»։ Այդ ջնջումներից հետո NGalstyan խմբագիրն ավելացրել է հետևյալ նախադասությունները՝ «Ըստ ոստիկանության տարբեր հաղորդագրությունների 2018-2020թթ. ընթացքում ապօրինություններ իրականացնող խումբը ահաբեկել է համայնքների մի շարք բնակիչների», «Երկու տարի շարունակ ապօրինություն իրականացնող անձինք Ամուլսարի ազդակիր համայնքներում` ըստ համայնքների բնակիչների բազմաթիվ վկայությունների հատկապես Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում վախի մթնոլորտ էին ստեղծել և ահաբեկում էին բոլոր նրանց, ովքեր արտահայտում էին իրենց կարծիքի հետ չհամընկնող կարծիք»։ Այդ ավելացումից հետո Դուք շարունակել եք Լիդիան Արմենիա հոդվածում խմբագրումներ կատարել՝ նույն պատճառաբանությամբ չհեռացնելով NGalstyan-ի գրած նշված նախադասությունը։ Եթե հակիրճ ասենք, ապա մի կողմից Լիդիան Արմենիա ընկերությունն է մեղադրում Ճանապարհը փակողներին հանցագործություններ կատարելու մեջ (այս մասին նախադասությունը չեք ջնջել), իսկ մյուս կողմից՝ ճանապարհը փակողներն են մեղադրում Լիդիան Արմենիա ընկերությանը (կամ նրա առանձին աշխատակիցներին) հանցագործություններ կատարելու մեջ (այդ մասին նախադասությունը ջնջել եք)։ Արդյո՞ք դիտավորյալ եք մի դեպքում ջնջել, իսկ մյուս դեպքում թողել ընդհանուր առմամբ 2 իրար համադրելի դրվագներ։ Եթե դիտավորյալ չեք արել, օրինակ NGalstyan-ի գրածը չեք նկատել (պարտավոր էլ չէիք նկատելու), ապա կարո՞ղ եմ ենթադրել, որ համաձայն եք, որ հոդվածից ջնջվի NGalstyan-ի գրած նախադասությունները՝ «Ըստ ոստիկանության տարբեր հաղորդագրությունների 2018-2020թթ. ընթացքում ապօրինություններ իրականացնող խումբը ահաբեկել է համայնքների մի շարք բնակիչների», , «Երկու տարի շարունակ ապօրինություն իրականացնող անձինք Ամուլսարի ազդակիր համայնքներում` ըստ համայնքների բնակիչների բազմաթիվ վկայությունների հատկապես Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում վախի մթնոլորտ էին ստեղծել և ահաբեկում էին բոլոր նրանց, ովքեր արտահայտում էին իրենց կարծիքի հետ չհամընկնող կարծիք»։--Գարդմանահայ (քննարկում) 13:05, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, իմ կողմից կատարվել են այդ խմբագրումները` հաշվի առնելով, որ Լիդիան Արմենիայի ղեկավար անձնակազմի կողմից անօրինական գործողության վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած որևէ վճիռ, որը կփաստի այդ հանգամանքը, կամ նույնիսկ այս պահին ընթացող որևէ իրավական գործընթաց այդ կապացությամբ: Եթե գտնեք այդպիսինը, կարող եք խմբագրել և ավելացնել: Բացի այդ Ձեր նշած աղբյուրներում բերված հիմնավորումները արվում են 3-րդ անձանց կողմից, պնդումները արվում են միայն բանավոր խոսքով, իսկ դրանց հեղինակները հրապարակայնորեն հանդես են գալիս Լիդիան Արմենիայի և Ամուլսարի ծրագրի դեմ: Ամուլսարի ճանապարհների շրջափակումը եղել է անօրինական, որի վերաբերյալ կան օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ և հարուցված քրեական գործեր, իսկ ճանապարհ փակողների մեղադրանքները 3-րդ կողմի ներկայացրած պնդումներ են:Ինչ վերաբերվում է NGalstyan-ի խմբագրումներին, ապա նրա կողմից ներկայացված հղումներում առկա են ոստիկանության հաղորդագրություններ, նշվում է նաև, որ Ամուլսարի պատճառով հանքի դեմ արտահայտվողները հարձակվել են համագյուղացիների վրա: Առկա է նաև տեսանյութ, որտեղ ճանապարհ փակողները իրենց համագյուղացիներին, ովքեր կողմ են հանքի շահագործմանը, սպառնում են արյունահեղությամբ: Արյունահեղության սպառնալիքը կատարվել է հենց facebook-յան ուղիղ եթերում: Վախի մթնոլորտի և ահաբեկման մասին վկայում է նաև հղումով ներկայացված տեսանյութը, որում համայնքների բնակիչների պատմում են այն իրավիճակը, որում ապրում են հենց իրենք, օրինակ թե ինչպես են դպրոցական երեխային սադրում, քանի որ ծնողը Լիդիանի աշխատող է: Այս հանգամանքները հաշվի առնելով` կարծում եմ համայնքի բնակիչները իրավունք ունեն, որպեսզի ավելի լայն հանրությունը տեղեկացված լինի, այն իրավիճակի մասին, որում նրանք ապրում են:--Margapro (քննարկում) 17:02, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Հոդվածի չեզոքություն և հետաքրքրությունների կոնֆլիկտ[խմբագրել կոդը]

Հարգելի Margapro, Լիդիան Արմենիա հոդվածում Ձեր կատարած խմբագրումների, ջնջումների, փոփոխությունների հետ կապված կան բազմաթիվ մտահոգություններ, որոնց մի մասի վերաբերյալ արդեն գրվել է հոդվածի քննարկման էջում։ Այն որ Դուք պատասխանել եք բարձրացված հարցերին դեռ չի նշանակում, որ Ձեր տեսակետը ընդունվել է։ Խնդրում եմ զերծ մնալ հոդվածը մասսայական փոփոխությունների ենթարկելուց, իսկ որ ավելի կառուցողական կլինի, վերադարձնել իր նախկին տեսքի, հոդվածի քննարկման էջում գրել Ձեր փոփոխությունների առաջարկները, քննարկել այլ խմբագիրների հետ և նոր միայն տեղափոխել հիմնական անվանատարածք։ Իզուր չի, որ հոդվածում երկու տարբեր խմբագիրների կողմից պիտակներ են ավելացվել, մեկը՝ չեզոքությունը կասկածի տակ դնելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ հետաքրքրությունների կոնֆլիկտի մասով։--Գարդմանահայ (քննարկում) 16:44, 22 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, հոդվածի վերաբերյալ քննարկման էջում ներկայացված իմ բոլորր տեսակետները հիմնված են փաստերի վրա: Կարծում եմ, հոդվածի նախկին տեքտը վերադարձնելը կնշանակի շարունակել այս հարթակի ընթերցողներին ապատեղեկատվություն մատուցել: Այս հոդվածում ի սկզբանե տեղ էին գտել բազմաթիվ անճշտություններ, որոնք հիմնականում հիմնված էին Ամուլսարի ծրագրի և Լիդիան Արմենիայի դեմ բացահայտ բացասական տրամադրվածություն ունեցող անձանց կողմից մանիպուլյացիոն, երբեմն իրականությանը չհամապատասխանող հոդվածների և հրապարակումների վրա: Սկսած ընկերության բաժնետերերի մասին տեղեկատվությունից, վերջացրած իբր թե բնակչության առողջությանը պատճառած վնասից: Նույնը վերաբերվում է նաև ընկերության ղեկավար անձնակազմի, աշխատակիցների հասցեին հնչեցված անհարգալից և ապօրինի գործողությունների մեջ մեղադրանքներին: Դա կարող է դիտարկվել որպես զրպարտություն: Արդյոք ներկայում ապրող անձանց մասին սխալ տեղեկությունների տարածումը` այդ թվում մեղադրանքները քրեորեն պատժելի արարքներում, որոնք այդպես էլ չեն հաստատվել, այս հարթակում չի հակասում Վիքիպեդիայի նորմերին: Բացի այդ, նշեմ, որ բոլոր այն անճշտությունները և բացահայտ կողմնակալ տեղեկատվությունը ավելացվել է հոդվածում հենց Ձեր կողմիցել, կրկնում եմ հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ, կամ իմ կարծիքով ոչ չեզոք ձևակերպումներ: Ձեր այդ խմբագրումներով ի սկզբանե չեզոք և ինֆորմատիվ կառուցված հոդվածի չեզոքությունը խախտել եք: Իսկ չեզոքության վերաբերյալ Ձեր իսկ կողմից պիտակի տեղադրումը ևս չեզոքության խախտում է: Առաջարկում եմ ձեր անունից դրված այդ պիտակը հեռացնել և թող այլ խմբագիրները որոշեն` արդյոք չեզոքության խախտում է հոդվածից ընկերության հասցեին բանավոր խոսքով ներկայացված, չապացուցված արարքների մեջ մեղադրանքները հեռացնելը և արդյոք ճիշտ է ընթերցողներին սխալ տեղեկատվություն մատուցելը: Հուսով եմ քննարկումը հնարավոր կլինի տեղափոխել կառուցողական դաշտ և հոդվածը դարձնել ոչ թե ընկերությանը վարկաբեկող, այլ ինֆորմատիվ հոդված` հիմնված պաշտոնական տեղեկատվության, գիտականորեն հաստատված, հիմնավորված փաստերի վրա: Շնորհակալություն --Margapro (քննարկում) 08:38, 27 Մարտի 2021 (UTC)[reply]