Jump to content

Քննարկում:Իրան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանի բնակչության էթնիկ կազմը և թվաքանակը

[խմբագրել կոդը]

Տիգրան ՀՅԴ ջան, այս հոդվածում Դուք (երևի դեմ չեք լինի այսուհետ դու դիմելաձևը կիրառելուն) Իրանի բնակչության մասին որոշակի թվային տեղեկություններ եք ներկայացրել՝ որպես աղբյուր նշելով ԱՄՆ-ի UNITED STATES INSTITUTE OF PEACE հաստատության կայքը: Փորձեմ ամենապարզ ձևով ներկայացնել, թե ինչու տվյալ կայքը չի կարող վստահելի աղբյուր հանդիսանալ: Պատկերացրեք Հայաստանի բնակչության մասին թվային տեղեկատվություն ենք վերցնում Թուրքիայի ինչ-որ պետական կամ կիսապետական կառույցից, որը մեղմ ասած հանդիսանում է քարոզչական-տեղեկատվական աղբյուր: Հիմա ես չեմ, դու ես, ասա՛, թե արդյո՞ք տվյալ միջոցը կարելի է որպես հավաստի աղբյուր ընդունել: Տես թե ինչ է ասում արևելագետ Վարդան Ոսկանյանը, իմ ունեցած տեղեկություններով, հրաշալի մասնագետ, որը նաև մեր Հայկին է ճանաչում: Իսկ Վարդանը ասում է շատ հետաքրքիր բաներ: --Գարդմանահայ (քննարկում) 14:27, 13 Հունվարի 2015 (UTC)

Գարդմանահայ ջան, դու որտեղից գիտես, որ ինքը ինձ ճանաչում է? :-): Այո, ինձ չի դասավանդել, բայց բախտ եմ ունեցել ծանոթանալու այդ մեծ արևելագետի հետ, և այժմ գործնական շփման մեջ ենք:--Հայկ (արաբագետ) 14:35, 13 Հունվարի 2015 (UTC)
Հետաքրքրության համար իրա դասախոսություններից մի քանիսին ներկա եմ գտնվել: Դասախոսության վերջում մի քիչ զրուցեցինք ու այդպես ;)--Գարդմանահայ (քննարկում) 20:20, 13 Հունվարի 2015 (UTC)

Այսինքն ես պետք է գտնեմ իրանական կայքեր, որտեղ որ լինի այդ տեղեկությունը? --Տիգրան ՀՅԴ 15:36, 13 Հունվարի 2015 (UTC)

Գարդմանահայ ջան, իսկ ըստ քեզ ո՞ր կայքերը կարող են բնակչության թվաքանակի համար վստահելի աղբյուր լինել։ Հետաքրքիր է կարծիքդ։ --Ջեօ (서울) 16:32, 13 Հունվարի 2015 (UTC)
Տիգրան ջան, պարտադիր չի, որ հենց դու գտնես, կարող ենք մի քանի հոգով անել դա, համատեղ ուժերով: Ջէօ ջան, ավելի լավ է Իրանի հարևան Իրաքից վերցնենք Իրանի բնակչության մասին տեղեկատվություն, քան թե Իրանի գաղափարական, քաղաքական, ռազմական հակառակորդ համարվող ԱՄՆ-ից: Իսկ տեղեկատվության աղբյուրներ շատ կան, որոնցից մեկը հենց Վարդան Ոսկանյանի հեղինակած գրականությունն է: Նաև, իմ կարծիքով, պետք է հոդվածում շեշտը դրվի Իրանի պաշտոնական վիճակագրության վրա, ինչպես որ Հայաստանի Հանրապետություն հոդվածում՝ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների: Եթե ես այս պահին կարողանայի հստակ կայքեր կամ ինձ հասանելի գրականության անուններ տալ, ապա առանց այս քննարկման կկատարեի փոփոխությունները, իհարկե՝ հիմնավորումներով հանդերձ: Բայց քանի որ այդպիսիք ինձ մոտ այս պահին չկան, դրա համար էլ քննարկումը բացել եմ: Ամեն դեպքում 61, 21, 10 տոկոսները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես, երբ գրում ենք ենթադրենք x տոկոս ազերիներ, անհրաժեշտ է կա՛մ ազերի բառն այնպես անել, որ ընթերցողը կարողանա մտնի ազերի հոդված ու տեսնի, թե ովքեր են կա՛մ էլ ինչ-որ կերպ պարզաբանում գրվի, որ տվյալ ազերիները Ադրբեջանի Հանրապետության բնակչություն հռչակած ազերիների հետ կապ չունեն:--Գարդմանահայ (քննարկում) 20:20, 13 Հունվարի 2015 (UTC)
Նաև ուզում եմ շեշտել, որ ես այս քննարկման տողատակում չեմ թաքցնում որևէ հակաադրբեջանական միտում, այլ պարզապես ուզում եմ, որ ճիշտ տեղեկատվություն լինի հոդվածում: Կփորձեմ մի քիչ իրանական պաշտոնական կայքերում փորփրել, տեսնեմ արդյոք մի բան կստացվի:--Գարդմանահայ (քննարկում) 20:25, 13 Հունվարի 2015 (UTC)