Քննարկում:Եվրոպեոիդ ռասա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սա հիմա կովկասյան ռասայի մասին է, թե՞ եվրոպոիդ: Ժամանակին իմ կողմից խմբագրված «Եվրոպոիդ ռասա» հոդվածը ջնջվել է, իսկ փոխարենը հայտնվել է «Կովկասյան ռաՍՍա» հոդվածը` անվանափոխված «ԵվրոպԵոիդ ռասա» տարբերակով: Նշեմ, որ իմ խմբագրածը ծավալով մի քիչ ավելին էր: Ինչու՞ է այդպես արվել, պարզապես անհասկանալի է: Բարեբախտաբար ինձ մոտ պահպանվել է իմ հոդվածի լուսանկարը` համակարգչից և այն համեմատելով ներկայիս հոդվածի հետ, պատճառ չեմ գտնում իմ խմբագրածը ջնջելու համար:--Որոտ (քննարկում) 10:28, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Որոտ։ Հոդվածների ձուլումը կատարել է Hayk.arabaget մասնակիցն՝ այս խմբագրմամբ։ Որպես կանոն պահպանվում է առավել վաղ ստեղծվածը, իսկ մյուսը վերահղվում է, ինչն էլ արվել է։ Մասնակիցն այս պահին ակտիվ չէ Վիքիպեդիայում և չեմ կարծում, որ կարող է պատասխանել Ձեր հարցին, սակայն հարցեր ունենալու դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:43, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Ողջույն բոլորին: Պասիվությունս արդեն երկար տևեց, հունվարից այս կողմ լուրջ խմբագրումներ չեմ արել, բայց եթե նշում են ինձ, աշխատում եմ հնարավորինս անդրադառնալ: Կովկասյան ռասա եզրույթը առաջ է քաշվել արևմտյան գրականության մեջ (այդ թվում ԱՄՆ), իսկ արևելյան գիտական գրականության գրականության մեջ (այդ թվում նախկին ԽՍՀՄ) կովկասյան ռասա չէր գրվում, քանի որ ռուսն իրեն կովկասցի համարել չէր ցանկանում: Խոսքը գնում է միևնույն բանի մասին, ձուլումը ճիշտ է արված: Մեզ մոտ մնում է նույն ձևակերպումը՝ եվրոպԵՈԻդ ռաՍա: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 20:01, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ արձագանքելու համար: Եթե հին հոդվածը պահպանելը Վիքիպեդիայի կանոններից է բխում, ինչ արած, ստիպված ենք համակերպվելու, չնայած որոշ դեպքերում դա տարօրինակ է, քանի որ նոր հոդվածը կարող է ավելի շատ կամ ավելի ճիշտ տեղեկատվություն պարունակել: Տվյալ դեպքում, համաձայն եմ միայն ճիշտ վերնագրի հետ: Ինչևէ, գոնե կարո՞ղ ենք հետագայում զարգացնել այդ թեման` մեծացնելով հոդվածի ծավալը:--Որոտ (քննարկում) 16:23, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Իհարկե կարող ենք բարելավել հոդվածն՝ ավելացնելով ծավալը։ Ավելացնել նոր բաժիններ, նկարներ, հղումներ, կաղապարներ։ Գրեթե բոլոր հոդվածներն ազատ են խմբագրման համար։--Ավետիսյան91 (քննարկում) 16:31, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]