Քննարկում:Գոշ լիճ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի բովանդակության վերաբերյալ[խմբագրել կոդը]

(!) Մեկնաբանություն՝ Սույն քննարկումը տեղափոխվել է Vahram Mekhitarian մասնակցի քննարկման էջից, որպեսզի հետագայում այլ մասնակիցներ կարողանան տեսնել այն:

Ողջո՜ւյն: հարգելի մասնակից, ինչո՞վ է պայմանավորված Ձեր կատարած հետևյալ ջնջումը: --Գարդմանահայ (քննարկում) 13:20, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ողջույն։ Աղբյուրում պատճառները նշված են։ Նկարներում բերված են ափամերձ տարածքները, որոնք մաքրման գործընթացի հետևանք են։ «Փորել», «Ոչնչացնել» և այլ այս բնույթի որակավորումները անբարեխիղճ լրագության, սենսացիա ներկայացնելու հետևանք են և չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես նշված աղբյուրից, այնպես էլ նախարարությունից անձամբ ճշտել եմ իրավիճակը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:32, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հետք.ամ լրատվականի հետևյալ հոդվածը համարում եք «անբարեխիղճ լրագության, սենսացիա ներկայացնելու հետևանք» և «իրականությանը չհամապատասխանո՞ղ»: Կներեք իհարկե, բայց ի՞նչ կապ ունի նախարարությանն (ենթադրում եմ ՀՀ Բնապահպանության նախարարությանն) ուղղված Ձեր անձնական հարցումը: Մի՞թե Հայերեն Վիքիպեդիան հիմնված չէ վստահելի, երկրորդական աղբյուրների վրա, այլ ոչ թե անձնական հարցումների: Ինչո՞վ է պայմանավորված այն, որ Դուք Hetq.am կայքը համարում եք ոչ հավաստի, իսկ armeniasputnik.am կայքը՝ հավաստի (նման ենթադրություն եմ կատարում, քանի որ 1-ին կայքի հղումը ջնջել եք և ավելացրել 2-րդինը): Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսանյութը, խոսացողը սուտ տեղեկություննե՞ր է հայտնում:--Գարդմանահայ (քննարկում) 13:51, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Շատ պարզ պատճառով՝ երկուսն էլ լրատվամիջոց են, սակայն վերջինս պաշտոնական այղբյուրից է։ Նախկին նյութի հղումը պահպանված է՝ երկուսն էլ միասին նշված են։ Ամեն դեպքում հասկանալի է, որ լիճը ոչնչացնելու նպատակ չի եղել և հետք․ամ‐ի որակումները տեղին չեն։ Կարծում եմ արձագանքները (երկու կողմից էլ) չեն ուշանա՝ կեղծարարության մեջ մեղադրվելը ծանր բեռ է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 14:08, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հա, իսկապես, հետք․ամ‐ի հղումը ջնջել եմ՝ միայն տեսագրությունն եմ թողել (հետք․ամ‐ի մեջ էլ այն կար)։ Հիմա դա էլ կավելացնեմ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 14:21, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Այսինքն կո՞ղմ եք hetq.am-ից իմ ներկայացրած աղբյուրի հավաստիությանը:--Գարդմանահայ (քննարկում) 15:08, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լավ, հարցս հանում եմ, քանի որ պատասխանը ստացա (hetq.am-ի հոդվածը ավելացրել եք ՀՎ-ի Գոշի լիճ հոդվածում): Փաստորեն երևի պատահաբար եք ջնջել վերևում մատնանշածս բաժինը, որը հիմնված է հենց hetq.am-ի այդ հոդվածի վրա: Ես կվերականգնեմ:--Գարդմանահայ (քննարկում) 15:14, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Բաժինը հանված է, քանի որ հանրագիտարանային նպատակ չունի և չի համապատասխանում իրականում կատարված աշխատանքների բնույթին՝ կեղծ են։ Նույն հետք․ամ‐ը հրապարակել է նախարարության պարզաբանումը, սակայն հակափաստարկներ չի բերել՝ ակամա համաձայնելով բովանդակությանը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:23, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հետք.ամ-ը հրապարակել է նախարարության պարզաբանումը, քանի որ այդպես է ենթադրում լրագրողական էթիկան, իսկ ինչ վերաբերվում է նախարարության, ապա դա ոչ թե հետք.ամ-ի հերքումն է, այլ նախարարության: Իսկ ձեր ասած «հերքման» մասին ընդամենը գրեմ Հետք.ամ կայքում ՀՀ Բնապահպանության նախարարության հայտարարությունը ներկայացնող հոդվածի սկզբնամասը՝ «Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Գոշ լճի տարածքում իրականացվող ապօրինի հողային աշխատանքների վերաբերյալ»: Այս նախադասությունից հստակ երևում է, որ Հետք.ամ-ն չի համաձայնվել նախարարության «հերքման» հետ:
Այո, անդրադարձել է, առանց նյութին հղվելու և բովանդակությունը «մասնավորապես» (իրեն հարմար) ցիտելով և չհերքելով նյութի կեղծ լինելու հանգամանքը։ Փաստն այն է, որ դա միտումնավոր ներկայացում է։ Իսկ պատկերասրահում բերված նկարները մաքրվող, ափամերձ տեղանքի նկարներն են, այլ ոչ թե լճի։ Առաջարկում եմ համբերել մինչև արձագանքները։ Գուցե և իմաստ ունի «Մաքրման աշխատանքներ» բաժին բացել ու տեղադրել մամուլի արձագանքները, սակայն դրա իմաստն էլ չեմ տեսնում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:59, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]