Գոշ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գոշ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Գոշ

Գոշի լիճը 2019 թվականին
40°43′12″ հս․. լ. 45°00′58″ ավ. ե. / 40.71992° հս․. լ. 45.01598° ավ. ե. / 40.71992; 45.01598
Կոորդինատներ Կոորդինատներ: 40°43′12.2″ հս․ լ. 45°0′57.7″ ավ. ե. / 40.720056° հս․. լ. 45.016028° ավ. ե. / 40.720056; 45.016028
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ
Երկարություն 0,1 կմ
Լայնություն 0,08 կմ
Ավազանի մակերեսը 0,03 կմ²
Ամենամեծ խորությունը 8 մ
Միջին խորությունը 2-3 մ
Միջին բարձրությունը 1450 մ
##Գոշ լիճ (Տավուշի մարզ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Գոշ, լեռնային անտառապատ լիճ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո[2][3][4][5] և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել: Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

Լճի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոշի լճի փոփոխությունները 2016-2017թվականներին (ըստ Hetq.am լրատվական գործակալության)

Ըստ Hetq.am լրատվական գործակալության կողմից ներկայացված փաստերի, 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել՝ կտրելով ու վնասելով բազմաթիվ ծառեր։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[6][4][4]: Բնապահպանության նախարարությունը այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է տվել, որ «Վենդոռ» ընկերության հետ կնքվել է կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի համաձայն «Վենդոռ» ընկերությունը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը[7]:

Լճի ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոշն արդեն մաքրվել ու վերակենդանացել է. լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա: Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի տեսքը 2015 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի տեսքը 2017 թվականի ապրիլին[խմբագրել | խմբագրել կոդը]


Գոշ լճի համայնապատկերը 2019 թվականին
Գոշ լճի համայնապատկերը 2019 թվականին


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png