Քննարկում:Գեորգի Կուտոյանի մահ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիֆիկացման կաղապար[խմբագրել կոդը]

Valen1988, Գեորգի Կուտոյանի մահ հոդվածում տեղադրել եք Վիքիֆիկացման կաղապար՝ որպես պատճառ նշելով «Առկա են տառասխալներ»։ Այդ խմբագրումից հետո կատարվել է 4 փոփոխություն՝ «հյուրասնեյակում» բառը դարձել է «հյուրասենյակում», «Արցախի Հանրապետոթյան»-ը՝ «Արցախի Հանրապետության», «կատարել․- - «Օրեր առաջ»՝ «կատարել․ - «Օրեր առաջ»։ Ենթադրում եմ հենց այս սխալների համար եք հոդվածում տեղադրել վիքիֆիկացման կաղապարը։ Եթե այո, ապա քիչ անց հոդվածից կհեռացնեմ այդ կաղապարը, եթե ոչ, ապա մանրամասնեք։--Գարդմանահայ (քննարկում) 08:42, 19 Հունվարի 2020 (UTC)

Գարդմանահայ, դրանք ընդամենը վրիպակներ էին, կան նաև լուրջ տառասխալներ, կարող եք օգտվել այս բառարանից՝ բառերի ուղղագրությունը տեսնելու համար: --Valen1988 (քննարկում) 08:47, 19 Հունվարի 2020 (UTC)
Valen1988, շնորհակալ եմ բառարանի հղումը տրամադրելու համար։ Հոդվածում առկա 2-3 լուրջ սխալ կնշե՞ք։--Գարդմանահայ (քննարկում) 08:51, 19 Հունվարի 2020 (UTC)
Խնդրեմ բառարանի համար: Օրինակ՝ «պաշտոնեա» բառ չկա հայերենում, կա՝ «պաշտոնյա»: Հաճելի խմբագրումներ... --Valen1988 (քննարկում) 08:58, 19 Հունվարի 2020 (UTC)
Հատիկ-հատիկ տառասխալները նշե՞մ Գարդմանահայ, թե սպասենք հայերեն ուղղագրություն իմացողները փոփոխություն կատարեն... --Valen1988 (քննարկում) 09:00, 19 Հունվարի 2020 (UTC)
Valen1988, հատիկ-հատիկ ուղղենք, քանի որ դպրոցում լավ չեմ սովորել։ Շնորհակալություն--Գարդմանահայ (քննարկում) 09:22, 19 Հունվարի 2020 (UTC)
Գարդմանահայ, եթե վստահ եք որ տառասխալներով եք գրելու, կառաջարկեմ խուսափել գրելուց, կամ իմ տրամադրած բառարանից հաճախակի օգտվեք... --Valen1988 (քննարկում) 09:24, 19 Հունվարի 2020 (UTC)
Valen1988, կմտածեմ առաջարկի շուրջ, բայց մինչ այդ, որպես սրտացավ վիքիխմբագիր, հատիկ-հատիկ ներկայացրեք սխալները։--Գարդմանահայ (քննարկում) 09:27, 19 Հունվարի 2020 (UTC)
Valen1988, փաստորեն Ձեր ասած ընդամենը 2 սխալ կար հոդվածում՝ քննչական և պաշտոնյա բառերում։ Ես չգիտեի, որ հոդվածում 2 բառում ուղղագրական սխալ լինելու դեպքում այն պիտակում են վիքիֆիկացում կաղապարով։ Մինչև այս, ինձ թվում էր, թե 2 սխալի դեպքում այն հայտնաբերողը պետք է ուղղի--Գարդմանահայ (քննարկում) 09:38, 19 Հունվարի 2020 (UTC)
Գարդմանահայ, ես, եթե նույնիսկ մեկ տառասխալ եմ տեսնում, պիտակում եմ, բացառությամբ վիքիակումբականների կողմից գրածների, որոնք ուղղում եմ: Սա հանրագիտարան է, որը պետք է գրված լինի գրագետ, քանի որ կարդում են հազարավորները ու անընդհատ նշում, որ Վիքիում լիքն են տառասխալները, ուստի պիտակում եմ: --Valen1988 (քննարկում) 09:43, 19 Հունվարի 2020 (UTC)

Եթե հոդվածում այլևս քննարկվելիք սխալներ չկան, ապա քննարկման երկու մասնակիցներին կոչ եմ անում դադարեցնել ոչ կառուցողական խոսակցությունը։--BekoՔննարկում 09:51, 19 Հունվարի 2020 (UTC)

Միացնել Գեորգի Կուտոյան հոդվածին[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ այս հոդվածy միացնել Գեորգի Կուտոյան հոդվածin, qani որ ինքն իրենով այդ հոդվածի մի մասն է։ --BekoՔննարկում 07:13, 23 Հունվարի 2020 (UTC)

Տարբերակ է, բայց դեմ եմ․ այս դեպքը յուրահատուկ դեպք է, որը հանրային հնչեղություն է ստացել Գեորգի Կուտոյան անձի կենսագրությանը զուգահեռ և կենսագրությունից անջատ։ Այսինքն եթե նույնիսկ Գեորգի Կուտոյանի մասին հոդված չլիներ Հայերեն Վիքիպեդիայում, ապա նրա մահվան հետ կապված գործընթացների մասին հոդված պետք է լինի, քանզի այն ունի հանրագիտարանային նշանակալիություն։ Միգուցե մասշտաբների առումով ոչ տեղին համեմատություն է, բայց օրինակ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ հոդվածը ճիշտ չի չէ՞, որ միացնենք Ղասեմ Սոլեյմանիի մասին հոդվածին։ Նկատի ունեմ տարբեր թեմաներ են՝ չնայած որ միմյանց փոխկապակցված։ Հայերեն Վիքիպեդիան չի արգելում օրինակ Արցախյան պատերազմի հոդվածից բացի ունենալ նաև այդ պատերազմի առանձին ռազմագործողությունների մասին հոդվածներ։ Նույն տրամաբանությունն է։--Գարդմանահայ (քննարկում) 09:42, 23 Հունվարի 2020 (UTC)

Կողմ եմ Beko-յի առաջարկին, ժամանակը ցույց տվեց, որ դեպքն այլևս չունի հասարակական լայն հնչողություն և կարող է մաս կազմել անձի կենսագրության։ Այո՛, կան կյանքի ավարտի մասին բազմաթիվ առանձին հոդվածներ (Ջոն Լենոնի սպանություն, Ռաջիվ Գանդիի սպանություն, Արքայադուստր Դիանայի մահ և այլն), բայց արձագանքն ու ժամանակը այս պարագայում տարբերակիչ էին։--A.arpi.a (քննարկում) 15:56, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Gardmanahay, հոդվածների միացման քննարկումն ավարտվա՞ծ էր։--A.arpi.a (քննարկում) 09:00, 13 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Հարգելի A.arpi.a, ըստ այս քննարկման չպետք է միացվեին, իսկ եթե առկա են հակառակ կարծիքներ, ապա «դեպքն այլևս չունի հասարակական լայն հնչողություն» գրելը դեռևս հիմնավորում չէ, քանզի ինչպե՞ս որոշվեց, որ այդ դեպքը չունի «հասարակական լայն հնչողություն»։ Այդ արտահայտությունը գրելը դեռևս հիմնավորում չէ, պետք է հստակ ապացույցներ, հիմնավորումներ, որպեսզի ընդհանուր հաշվով քննարկումն ընթանա ձուլելու օգտին։ Կաղապարն էլ հանել եմ, քանի որ այդպես անորոշ չի կարելի տարիներ շարունակ թողնել։ Ամեն դեպքում եթե մտածում եք կաղապարի հեռացումը ճիշտ չէ, ապա կարող եք ներկայացնել հստակ հիմնավորումներ, թե ինչո՞ւ պետք է ձուլվեն երկու հոդվածները։--Գարդմանահայ (քննարկում) 09:23, 14 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Նույն տեքստը կարդալով՝ ինձ մոտ էլ հարց է ծագում, թե ինչու պետք է կաղապարը հանվի, կաղապարում նշվում է, որ «Առաջարկվում է այս և Գեորգի Կուտոյան հոդվածները միացնել իրար:»։ Այլ հարց է, թե քննարկման արդյունքում ինչ կորոշվի։--A.arpi.a (քննարկում) 10:31, 14 Ապրիլի 2022 (UTC)[reply]