Քննարկում:Արքիմեդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինչու Արքիմեդես և ոչ Արքիմեդ հարգելի SusikMkr: ERJANIK 20:11, 5 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի Երջանիկ,էջը ես չեմ ստեղծել, այն վաղուց կար: Կարող է ես էլ դպրոցի ազդեցության տակ Արքիմեդ անվանեի: Գուցե հին հայկական աղբյուրներում Արքիմեդես է հունարենին նման: Պյութագոր՝ Պյութագորաս:

Ի դեպ տեսա Ղարաքիլիսայի ճակատամարտ հոդվածը, փորձում էի գտնել այլ լեզուներում, առայժմ չհաջողվեց: SusikMkr 20:50, 5 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ ճիշտ կլինի, որ էջը վերանվանվի "Արքիմեդ", քանի որ հայերեն գրականության մեջ հույն մաթեմատիկոսը հայտնի է "Արքիմեդ" անունով։ --Lilitik22 20:55, 5 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Lilitik22, ես ծանոթ չեմ արդի դասագրքերին, իմ ժամանակ և գիտնականն էր Արքիմեդ և օրենքը Արքիմեդի: Ի դեպ Արքիմեդի օրենք հոդվածը հենց այդպես էլ անվանեցի: Կասկածներ ունեմ, որ Արքիմեդը ռուսական ազդեցություն է: Ճիշտն ասած ես չգիտեմ ինչպես վարվել:

SusikMkr 21:19, 5 Փետրվարի 2012 (UTC)

Ինձ թվում է, Արքիմեդ պետք է լինի, քանի որ հայերենում միայն այդ տարբերակն է գործածական։ --vacio 20:55, 6 Փետրվարի 2012 (UTC)
Ժամանակակից հայերեն պատմագիտական գրականության մեջ գործածվում է Արքիմեդես տարբերակը (Տե՜ս՝ Հին հունաստանի պատմություն, Երևան 1982, էջ 516: ): Այն ավելի ճիշտ է, քանի որ մե'նք` հայերենում հունարեն անունների վերջավորությունները սովորաբար չենք կրճատում, ինչպես դա արվում է ռուսերենում: Նույն օրենքով են տառադարձված այլ հին հունական հայտնի անձնավորությունների անունները՝ Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես և այլն: Որևէ պատճառ չեմ տեսնում, որ Արքիմեդես անունը պետք է այդ կանոնից բացառություն կազմի ու գրվի Արքիմեդ: --Rob 07:53, 7 Փետրվարի 2012 (UTC)
Ես ճիշտն ասած, միայն Գուգլով էի փորձել --vacio 09:48, 7 Փետրվարի 2012 (UTC)