Քննարկում:Արցախյան շարժում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Վիքիֆիկացում կաղապարի տեղադրման մասին[խմբագրել կոդը]

Հոդվածում տեղադրում եմ «Վիքիֆիկացում» կաղապարը, քանի որ առկա են տեխնիկական և ոճական բազմաթիվ ակնհայտ սխալներ, ինչպես նաև բովանդակության շարադրանքը չի համապատասխանում հանրագիտարանային ոճին: Ստորևներկայացնում եմ մի քանի բացթողումներ.

  1. Գրված է «1987 թվականից սկսեցինք ստորագրահավաքներ կազմակերպել»: Պետք է լինի «1987 թվականից սկսվեցին կազմակերպվել ստորագրահավաքներ»,
  2. Գրված է «[[Ռուսաստան|Ռուսատանում]] [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղաշրջումից]]»: Պետք է լինի «[[Ռուսասական կայսրություն|Ռուսատանում]] [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղաշրջումից]]», քանի որ հեղափոխությունը/հեղաշրջումը ոչ թե ներկայիս Ռուսաստանում է եղել, այլ Ցարական Ռուսաստանում:
  3. Գրված է [[1917|1917 թվականի]] [[Դեկտեմբերի 16|դեկտեմբերի 16-ին]] [[Արցախի Հանրապետություն|Արցախ]]-Ղարաբաղի մայրաքաղաք [[Շուշի|Շուշիում]] ստեղծվեց: Պետք է լիներ օրինակ այսպես՝ ... Լեռնային Ղարաբաղ վարչական կենտրոն [[Շուշի]]ում ստեղծվեց: Արցախի Հանրապետությունն ու 1917 թվականի Լեռնային Ղարաբաղը տարբեր միավորներ են:
  4. «Այդ տարիներին ղարաբաղցիների հիմնական պայքարն ուղղված էր 1918 թվականին [[Բաքու|Բաքվում]] թուրք ...»: Հասկանալի է, որ այստեղ «ղարաբաղցիներ» ասելով պետք է հասկանալ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին, բայց գրվածից այդպես ճիշտ չի, քանի որ կարելի է նաև հասկանալ Լեռնային Ղարաբաղում ապրող ադրբեջանցիներին /թուրքերին, թաթարներին/, քրդերին:
  5. Պետք է կա՛մ գրել Ղարաբաղ, կա՛մ Արցախ, այլ ոչ թե Արցախ-Ղարաբաղ, Ղարաբաղ (Արցախ) և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 16:02, 20 Փետրվարի 2018 (UTC)
Այսպիսի ոճական և տեխնիկական տասնյակ (եթե ոչ ավել) սխալներ կան: --Գարդմանահայ (քննարկում) 16:03, 20 Փետրվարի 2018 (UTC)

Հանրագիտարանային բովանդակության պահով ևս մեկը ավելացնեմ՝

  • Վիճակագրական թվերը, պատմական փաստերը կեղծում և ստում են ոչ միայն գիտնականները, գրողները, լրագրողները, պետական, կուսակցական գործիչները, այլև դիվանագետները: Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Փաշա Ռուստամզադեն մոսկովյան թերթերում տպագրած իր հարցազրույցներում ճամարտակում է, թե իբր Ստեփանակերտից դուրս են քշել 18 հազար ադրբեջանցիների․․․։

--տօնջ (քննարկում) 16:07, 20 Փետրվարի 2018 (UTC)

Չեզոքություն կաղապարի ավելացման մասին[խմբագրել կոդը]

Հոդվածում բազմիցս խախտվում են չեզոքության սահմանները: Ստորև ներկայացնում եմ մի քանի դրվագ.

  1. Գրված է «1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնի մոտակայքում, թուրք-ազերի ահաբեկիչները հարձակվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղերի»: Ես հասկանում եմ, որ հայի համար հայի վրա հարձակվող թուրքը և ահաբեկիչ է, և աշխարհի ամենավատ բանը, բայց չմոռանանք, որ մենք խմբագրում ենք հանրագիտարան, որը պետք է զերծ լինի այսպիսի հուզական արտահայտչական դրվագներից: Այս նախադասությունը (եթե չխորանամ մանրուքների մեջ) կգրեի հետևյալ կերպ՝ «1988 թվականի փետրվարի 27-ին ԼՂԻՄ սահմանին մոտ գտնվող Աղդամ քաղաքից ադրբեջանցի բնակչությունը հարձակվել է ....»:
  2. Գրված է «թուրք օկուպանտների կողմից արհեստականորեն ստեղծված մուսավաթական Ադրբեջանի Հանրապետության նվաճողական քաղաքականության դեմ»: Որքան էլ մուսավաթականները հայերի համար թշնամի, զզվելի դեմքեր լինեն, այնուամենայնիվ, պետք է հանրագիտարանում պահպանել չեզոքությունն ու գնահատականներ չտալ (եթե այդ մասին փաստող աղբյուր չկա): --Գարդմանահայ (քննարկում) 16:22, 20 Փետրվարի 2018 (UTC)