Քննարկում:Արցախի ազատագրական պայքար (1724-1731)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհրաժեշտ հոդված է, որի համար շնորհակալություն եմ հայտնում հեղինակին։ Բայց մի անհասկանալի հանգամանք կա, որը վերաբերվում է «Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը:» նախադասութանը։ Իսկ ռուսները հայերի համար օտար չե՞ն համարվում։ --Գարդմանահայ (քննարկում) 20։40, 21 Մարտի 2014 (UTC)

Շնորհակալություն հարցի համար։ Նախ նշեմ, որ տողերը բառացիորեն վերցված են տակում նշված գրականության ցանկից։ Բացի այդ՝ Արցախի բնակչությունը 18-րդ դարում ռուսներից ակնկալում էր ազատագրական օգնություն, ոչ թե մի լուծի փոխարինում մյուսով։ 17-րդ դարում, բնականաբար, չէին կարող անգամ գուշակել, որ 19-րդ դարի սկզբին մտնելու են Ռուսաստանի կազմի մեջ։ Ի դեպ, ասեմ, որ արցախցիները նույնիսկ դա արել են կամավոր։ Հայաստանի պատմության թանգարանում պահվում է Գյուլիստանի պայմանագրի մասին տեղեկություն, որում նշվում է, որ Արցախի մելիքները, բացի ռազմական ու մարդասիրական օժանդակություն ցույց տալը, իրենց իշխանական կնիքներով հաստատել են Գյուլիստանի պայմանագիրը՝ ի թիվս անդրկովկասյան այլ իշխանների։ Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 21։11, 21 Մարտի 2014 (UTC)