Քննարկում:Արտո

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Togaed, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչու՞ է այս ռեդիրեքթը Ձեր կարծիքով ենթակա ջնջման: Թունչբոյաջյանին հաճախ ասում են պարզապես ´Արտո´, ուրիշ Արտոներ էլ Վիքիփեդիայում կարծես չկան, այլապես disambiguation էջ կստեղծեի: Ուրեմն ի՞նչն է խանգարում, որ ´Արտո´ փնտրող մարդը վերաուղղվի դեպի հայկական Վիքիպեդիայի միակ Արտոի` Արտո Թունչբոյաջյանի էջը: --Armatura 02:32, 29 Հունվար 2007 (UTC)

Բարև Armatura, այս էջը իմ կարծիքով պետք է լինի «Արտո» անունի մասին: Այդ բառի բացատրությունը և այն մարդկանց ցանկը ում անունն է «Արտո»: Հարգանքներով, --Togaed 03:04, 29 Հունվար 2007 (UTC)
Togaed, ինտերնետում գտա ևս մեկ Արտո և սարքեցի երկիմաստության էջ: Այժմ, կարծում եմ, այն կարող ենք պահպանել: Հարգանքով` --Armatura 04:08, 29 Հունվար 2007 (UTC)
Ողջույն Armatura։ Ես արդեն մեկ անգամ ջնջել եմ այս էջը, պատճառաբանելով, որ չարժի մարդու անուն կրող հոդվածը վերահղել կոնկրետ մարդու վրա։ Որպես երկիմաստության փարատման էջ դեռ կարելի է օգտագործել, սակայն կցանկանաի նաև, ինչպես Togaedը ասաց, որ հոդվածում նշված լիներ նաև այդ բառի բացատրությունը,անվան ծագումը, այսինքն՝ որևէ ինֆորմացիա անվան մասին։ Հարգանքներով՝   Ruben Vardanyan  talk  12:38, 29 Հունվար 2007 (UTC)։
Ողջույն, շնորհակալություն քոմենթների համար: Հոդվածը խմբագրեցի ըստ առաջադրված պահանջների: Չեմ կարողանում գտնել միայն citation-needed թեմփլեյթի` հայկական Վիքիփեդիայում աշխատող անալոգը, կա՞ արդյոք այդպիսի թեմփլեյթ: Հարգանքով` --Armatura 21:31, 29 Հունվար 2007 (UTC)