Քննարկում:Անաստասյա Վերտինսկայա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Вертинская, Анастасия Александровна» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Lilitik22, ես խնդրում եմ, որ ինձ բացատրեք, թե ինչու՞ է Անաստասյան դարձել Անաստասիա: Չէ՞ որ 2002 թվականին հրատարակված Լավրենտի Միրզոյանի «Գրպանի ուղղագրական բառարան» գրքույկի 16-րդ էջում նշված է, մեջբերում եմ. «Հիշել: Աղջիկների անուններում գրել՝ յա, օրինակ՝ Վիկտորյա, Ասյա, Արաքսյա, Սոֆյա, Օֆելյա, Հերսելյա, Եվգենյա, Եպրաքսյա, Օլյա, Գալյա, Վալյա, Մետաքսյա և այլն: (Բացառություն՝ Մարիամ, Ուստիան և այն անձնանունների, որոնք ունեն լի, դի, թի և ա-յով սկսվող արմատ՝ Լիա, Լիանա (Լիաննա), Դիանա (Դիաննա), Թիա, Թիանա (Թիաննա):» և այլն: Բացի այդ մենք վաղուց դպրոցից անցել ենք, որ անձնանունը աշխարհագրական անվանումից պետք է տարբերվի հենց այդ սկզբունքով՝ Սոֆյա (անձնանուն), Սոֆիա (քաղաք), Ասյա (անձնանուն), Ասիա (մայրցամաք), Վիկտորյա (անձնանուն), Վիկտորիա (ջրվեժ) և այլն: Հիմա խնդրում եմ հայտնեք, միթե՞ այս ընթացքում հայերեն ուղղագրություն է փոխվել, թե՞ այդպես ավելի հարմար է Վիքիպեդիայում գրելը, առանց ուղղագրությանը հետևելու... Ես նկատեցի, որ ամբողջ հայերեն Վիքիպեդիան հեղեղված է Անաստասիաներով, Սոֆիաներով, Վիկտորիաներով, Եվգենիաներով և միթե՞ այսպես էլ ապրելու ենք՝ սխալների հետ միասին... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 22:17, 31 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Որոտ ջան, աշխարհագրական անունների և անձնանունների ուղղագրությունը բնականաբար գիտեմ, բայց Անաստասիա անունը ճիշտն ասած երբեք չեմ տեսել, որ գրվի յ-ով։ Ինչևէ, հիմա կվերանվանեմ։ Շնորհակալություն նկատելու և քննարկում բացելու համար։--Լիլիթ (քննարկում) 05:25, 1 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Հարգելի Լիլիթ ջան, սա ՍՅԱ վերջավորությունն ունեցող հերթական անձնանուններից մեկն է՝ ԱնաստաՍՅԱ, ՄետաքՍՅԱ, ԱրաքՍՅԱ, ԵպրաքՍՅԱ, ԱՍՅԱ, ՆաստաՍՅԱ և այլն: Հայերեն Վիքիպեդիայում բոլոր Անաստասիաները սխալ են գրված, իսկ գրականության մեջ շատ եմ հանդիպել ճիշտ ձևին, չնայած այնտեղ նույնպես հաճախ սխալ են գրում, քանզի չեն հետևում ուղղագրությանը կամ պարզապես չգիտեն... Շնորհակալ եմ արձագանքելու և ուղղում կատարելու համար:--Որոտ (քննարկում) 13:52, 1 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]