Քննարկում:Ալվան ծաղիկը (մուլտֆիլմ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Аленький цветочек (мультфильм)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս հոդվածը ստեղծվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։


Հարգելի Արևիկ Ոսկանյան, ես ցանկանում եմ նշել, որ այս ֆիլմը հայերենում մշտապես թարգմանվել է «Ալվան ծաղիկը» վերնագրով: Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված հեքիաթը նույնպես կրում է այդ վերնագիրը: Իսկ որտեղի՞ց այս կրոնական բնույթ ունեցող վերնագիրը: Պետք է նշեմ, որ Եդեմ անվանումը ռուսերեն լեզվում Эдем բառն է: Եթե պետք լիներ, ռուսերենում ֆիլմն էլ այդպես կկոչվեր: Ալվան՝ ըստ իս ի նկատի ունի ալ գույնը (алый, аленький - ալ, ալվան): Նույնը վերաբերվում է հեքիաթին վերաբերվող «Եդեմական ծաղիկը» հոդվածին: Երկրորդ, ոչ թե «մինչև վեց տարեկան հանդիսատեսի կողմից» այլ «մինչև վեց տարեկան հանդիսատեսի համար»: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 14:45, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Շնորհակալություն, հարգելի՛ Որոտ։ Վերնագիրը վերցված էր հեքիաթի մասին հոդվածից, սակայն իրականում Թումանյանի հեքիաթը միայն թարգմանություն չէ, այլ մշակում կամ ինքնուրույն ստեղծագործություն, ուղղակի հոդվածում սխալմամբ նույնացվել է Ակսակովի հեքիաթի հետ։ --Voskanyan (քննարկում) 15:33, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, եթե դա զուտ Թումանյանի մշակման մասին է, ուրեմն պարզ է, ես ներողություն եմ խնդրում: Իսկ մուլտֆիլմի վերնագիրն իմ կարծիքով այնուամենայնիվ սխալ է թարգմանված: Եվ հետո, այստեղ նշվել է, որ մուլտֆիլմը նկարահանվել է համանուն մուլտֆիլմի հիման վրա, իմ կարծիքով պետք է գրվի, որ նկարվել է համանուն հեքիաթի հիման վրա: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 15:43, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, իրականում ես էլ եմ կարծում, որ պետք է լինի Ալվան ծաղիկը, բայց քանի որ Ռուսերեն Վիքիպեդիայում Ակսակովի հեքիաթին նվիրվա հոդվածը կապված էր Հայերեն Վիքիպեդիայի՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթի մասին հոդվածին (խմբագիրը նույնացրել է այդ հեքիաթները, հոդվածի ներածությունը վերցրել ռուսերենից, գրել Թումանյանի հեքիաթի սյուժեն), ինչի պատճառով մուլտֆիլմի մասին հոդվածն էլ ստեղծվել է նույն վերնագրով։ Սակայն հիմա սխալներն ուղղված են։ Շնորհակալություն։--Voskanyan (քննարկում) 15:48, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, շնորհակալություն արձագանքելու և անճշտությունները վերացնելու համար--Որոտ (քննարկում) 16:04, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Ի գիտություն ուզում եմ հիշեցնել, որ Թումանյանի կողմից ռուսերենից թարգմանվել և մշակվել է վերը նշված հեքիաթը և կրում է «Կարմիր ծաղիկը» վերնագիրը, իսկ «Եդեմական ծաղիկը» հեքիաթը, չնայած սյուժեի նմանությանը, Թումանյանի ինքնուրույն ստեղծագործությունն է և իր մեջ ներառում է հայկական մոտիվներ:--Որոտ (քննարկում) 14:21, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]