Քննարկում:Ադրբեջանցիներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանուր հարցեր[խմբագրել կոդը]

Ադրբեջանցի ազգ(ու նաև ժողովրդի ինքնանվանում) գոյություն չի ունեցել մինչև 1936թ, ի՞նչ 11-րդ դար:--Areguni 01:10, 4 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Համաձայն եմ, նման անվանում գոյություն չի ունեցել, մինչև 30-ականների կեսերը, սակայն այդ տարածքում ապրող թուրքական ցեղեր եղել են, այս տարածաշրջան թուրքերի գալուց հետո, պետք է դա ուղղակի ճշգրիտ ձևակերպել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 07:51, 4 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]
Այսինքն, ոնց թե ՞Ադրբեջան՞ անվանում գույություն չի ունեցել, մինչ 1936 թվականը? Ինչի վրա եք դուք հիմնվում, պնդելով դա? Բա նշված հանրապետությունը մինչ 1936 թվականը ինչպես էր կոչվում? Բա 1918-1920 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն չի եղել? Հարգանքներով՝ Հայկ Սիմոնյան Hayk S 20:37 1 Հունվարի 2014 (UTC)
Ուշադիր կարդացեք, «Ադրբեջան» անվամումը կար վաղուց Պարսկաստանի հյուսիսային մասի համար, որն մինչ այժմ էլ մնացել է, և պարսիկների համար Ադրբեջանը նախ իրանց երկրի մեկ շրջան է, ապա նոր մեկ այլ երկրի անվանում։ Այստեղ խոսքը «ադրբեջանցի» որպես ազգություն եզրի մասին է խոսքը, որը առաջին անգամ պաշտոնապես գործածվել է 1936–ին, մինչ այդ օրինակ 1926–ի մարդահամարի ժամանակ, Ադրբեջանում բնակովող թուրքերը անվանվում էին «կովկասյան թաթարներ», կամ «կովկասյան թուրքեր»։ Առավել մանրամասն [Азербайджанцы#.D0.AD.D1.82.D0.BD.D0.BE.D0.BD.D0.B8.D0.BC օրինակ ռուսերեն ՎՊ–ում]։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 02:31, 2 Հունվարի 2014 (UTC)
Հասկանալի է: Կարդացի ռուռերեն վիքիպեդիայում, որտեղ Азербайджанцы հոդվածի, Этноним բաժնում նշված է հետևյալը՝
"В азербайджанской среде термин «азербайджанцы», или «азербайджанские тюрки» был впервые предложен в 1891 году либеральной бакинской газетой «Кешкюль» для обозначения народа, живущего по обе стороны ирано-российской границы[107]. Во Всесоюзной переписи 1926 года азербайджанцы отмечались ещё как тюрки[171], а уже в следующей Всесоюзной переписи 1939 года они отмечались как «азербайджанцы»[172]. Этноним «азербайджанцы» окончательно вошёл в употребление лишь с 1936 года":
Ւմ համար դա իրոք որ բացահայտում է, որ մինչ 1936 թվականը այդ ազգին պաշտոնապես ադրբեջանցի չեն անվանել: Ես լսել էի, որ վրացիները նրանց անվանել են կովկասյան թաթարներ (հայերն էլ պարզապես թուրք էին անվանում), սակյան կարծում էի, որ դա կենցաղում են այդպես անվանել, բայց ոչ պաշտոնապես:
Սակյան այստեղ էլ մի շարք հարցեր են առաջանում, թե ադրբեջանցիները իրենք իրենց ոնց էին անվանում (ազգը պետք է ունենա ինչ-որ համընդհանուր ընդունված պաշտոնական անվանում, չէ), եթե նրանք իրենց հանրապետությունը 1918 թվականին կոչել են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, իսկ այնուհետև նաև կոմունիստներն էլ են այդպես կոչել այդ հանրապետությունը: Տրամաբանությունը հուշում է, որ նրանք իրենց ադրբեջանցի պետք է անվանեին, եթե իրենց հանրապետությունը այդպես են կոչել: Նույնը վերաբերվում է պարսիկներին: Նրանք այդ ազգին ինչպես են կոչել, եթե այն նախանգները, որտեղ նրանք ապրում էին անվանել են՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջան: Մի խոսքով, այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ես էլ պատմաբան չեմ:)))
Սակյան ձեր ուշադրություն եմ ուզում հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա (դա ես հաստատ գիտեմ). հոդվածում բերված քարտեզը, որտեղ ցուցադրված է ադրբեջանցիների բնակեցման տարածքը, համենայն դեմս Թուրքիայի մասով, չի համապատասպանում իրականությանը, քանի որ Կարսի նահանգի բնակչության մեծամասնությունը կազմում են քրդերը, այլ ոչ թե ադրբեջանցիները, իսկ այ Իգդիրի նահանգի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են կազմում: Ինչ եք կարծում՝ ավելի լավ չի քարտեզ ընդհանրապես հոդվածում չլինի, քան թե լինի նման, իրականությանը չհամապատասխանող, քարտեզ? Hayk S 09:46 2 Հունվարի 2014 (UTC)
Երևի թե Robի կարիքը կա այս քննարկման մեջ :) --Lilitik22 (քննարկում) 10:49, 2 Հունվարի 2014 (UTC)
Առաջարկում եմ այս հոդվածի բովանդակության հիմնական մեխը փոխել։ Կարելի է այստեղ ներկայացնել երկու հիմնական իրար հակասող կամ հակադրվող տեսակետ՝ ադրբեջանական և ընդունված (այսինքն՝ ճշմարտացի)։ Թե չէ նստել Ադրբեջանի «դուդուկի» տակ հոդված ենք ուզում գրել, վերջում էլ հնարավոր է այնպես ստացվի, որ շումերները առաջացել են «հնագույն ադրբեջանցիներից»։ Սա նուրբ հարց է, մի մոռացեք, որ չնայած մենք շատ բան գիտենք և միգուցե այս հոդվածի կարիքն էլ չունենք, բայց հազարավոր հայ մանուկներ նաև այս հոդվածի միջոցով են կարծիք կազմելու։Մեծ սիրով կվերաձևավորեմ այս հոդվածը միայն թե օգնողներ են պետք։--Գարդմանահայ (քննարկում) 11:20, 2 Հունվարի 2014 (UTC)
Հոդվածը հիմնականում ես եմ գրել, եթե հարցեր կան խնդեմ։ --Areguni (քննարկում) 10:54, 26 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ողջույն Գարդմանահայ, դեռևս Ապրիլ ամսին գրել եմ այստեղ ու ոչ մեկը չի արձագանքել, այդ թվում նաև դու, որ թվում է, թե այս հոդվածից ամենադժգոհն ես: Քարտեզը, որից դժգոհում ես, ճիշտ է: Այդ քարտեզի հեղինակը ես չեմ, ու չգիտեմ էլ թե ով է, բայց այդ քարտեզը իր տարբեր ձևավորումներով կա Վիքիի գրեթե բոլոր լեզուներով էջերում, այսինքն հայերեն Վիքիում որևէ բան փոխելով խնդիրը չի լուծվի, քանի որ համարյա ամեն հայ գիտի ռուսերեն ու անգլերեն ու նա այդ ինֆորմացիան կարող է այդ լեզուներից ստանալ: Բանն այն է որ հայ ընթերցողը պիտի հնարավորություն ունենա տեղյակ լինել թե աշխարհում իր, ու իր խնդիների մասին ինչ են գրում մյուս լեզուներով: Մեր խնդիրներից մեկ էլ Ադրբեջան արհեստական պետությունն ու իր արհեստածին ազգի մասին միֆը հայերեն ներկայացնելն է: Իրենց մասին բազմաթիվ ինֆորմացիա կա ինտերներտում ու այդ թվում Վիքիում, այդ ինֆո-ի դեմ պայքարելու համար պետք է եղած ինֆոն հնարավորինս մեկնաբանվի ու մատուցի հայերեն լեզվով, այլ ոչ թե կաղապարված բաներ գրել ու հայտարարել «Սաղ սութա» ու հենց ընենց վերցնել ջնջել, փաստը մնում է փաստ որ այդ մարդիկ կան ապրում են ու իրենց համարում են Ադրբեջանցի: Որպեսզի հայ ընթերցողը տարակուսանքի մեջ չընկնի, թե ինչու մյուս լեզուներով բնակչության մի թիվ է նշվում սփռման մի քարտեզով, իսկ հայերենում մի այլ թիվ է այլ քարտեզով(կամ առանց քարտեզ) , ես դեռևս 3 տարի առաջ վերցրել եմ այդ քարտեզը իր մնացած աղբյուրներով ու ներկայացրել եմ հայերեն լեզվով իր համապատասխան բացատրությունով հանդերձ: Քարտեզի տակ գրել եմ ադրբեջանցիների բնակեցման ենթադրյալ տարածք, այսինքն ենթարդրվում է թե ապրում են, այսինքն հստակ չի , այսինքն կասկածելի է: Հոդվածի տեքստը կարդալիս կտեսնես, թե այդ մարդկանց ադրբեջանցի համարելու փաստը ինչ քաղաքական շարժառիթ ունի, հստակ գրել եմ, մանրամասն ներկայացված է, թե երբ ու ինչ պայմաններում են այդ ժողովրդին սկսել արդբեջանցի համարել: Բնակչության թվաքանակը հենց սկզբից էլ օտարալեզու Վիքիներում հստակ պարզ չի, ես էլ նույն թվերը նույն աղբյուրներով այստեղ եմ գրել, քանի որ ,նորից եմ կրկնում, հայ ընթերցողը պետք է իմանա այս ամեն խաբեության մասին հենց հայերենով, թիվ ջնջելով ու մեզ հաճելի որևէ թիվ գրելով խնդիրը չես լուծի, առավելևս որ Ցեէռուի սայթից էլ հղում կա: Դրա համար հարկավոր է նաև հոդվածը կարդալ , որտեղ գրված է «Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։» ու մի այլ տեղ էլ գրել եմ որ՝ «Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չի», թե հիմա կգրես 22-27 միլիոն թե 7-12 միլիոն բան չի փոխվի, կասկածելի թիվ է կասկածելի աղբյուրներից ու քաղաքական խաղերի արդյունք է: Վստահ եմ այս ամենը կարդալ ու հետևութուն անելը քեզ համար դժվար չէր, ուղղակի միայն նկարներին նայելը ու մարդկանց մեղադրելը ճիշտ չի:

Նույն բանը տեսնում եմ ահա Այստեղ, բավականին երկար բանավեճ ենք ունեցել մյուս մասնակիցների հետ ու որոշել հոդվածը թողնել այդ տեսքով, ու դու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու փոխել ես հոդվածը: Խնդրում եմ հարգանք ունենաս մյուս մասնակիցների հանդեպ: Այսուհետև եթե որևէ հոդվածում ինչ-որ բանի հետ համաձայն չես ու եթե այդ հոդվածի այդ մասը ես եմ գրել, ուրեմն անձամբ ինձ գրիր( հոդվածի պատմության բաժնում պարզ երևում է ով ինչ է գրել):
Իմիջիայլոց, կարծում եմ ռուսերեն գիտես, այդ նույն նախանձախնդրությամբ կարող ես ռուսերեն Վիքիում Ադրբեջանցիների մասին հոդվածում ճշգրտումներ կատարել ու վիճաբանել: Հարգանքներով—-Areguni (քննարկում) 20:35, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Բարև, հարգելի Արեգունի: Ես այդքան էլ ճիշտ չեմ համարում քո այն դիտարկումը, որ Գարդմանահայը միակ դեմ մարդն է այս հոդվածին: Նախ՝ լինելով հարևաններ՝ մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին: Ուստի շատ խմբագիրներ կարող են դեմ լինելով հանդերձ՝ որևէ փաստարկ կամ հիմք չունենան հակառակվելու: Բանն այն է, որ նույնիսկ Ադրբեջանում ապրած հայերը չեն կարող հստակ արտահայտվել այդ հարցի շուրջ: Դա հասու է միայն եզակի պատմաբանների ու թուրքագետների: Բացի այդ, վիքիպեդիան այն հարթակն է, որը չարժի անձնավորել, դա հանգեցնում է հիմնականում վատ հանգամանքների: Առհասարակ էական չէ, թե ով ինչ դժգոհություն ունի, կարևորը այն է, թե ինչքանով է այդ դժգոհութունը տեղին կամ ավելորրդ, լուծելի կամ քննարկման առարկա: Հոդվածի պարունակության համար՝ այո, շատ արդարացի բաներ կան գրված, ես համաձայն եմ, վատ աշխատանք չէ: Ամեն մարդ չէ, որ կարող էր հանձն առնել այսպիսի գործ անելու: Դա այդ տեսանկյունից գովելի է ու խրախուսական: Նկատեցի, որ գարդմանահայի հիմնական դժգոհությունը թվաքանակի հետ էր կապված ու քարտեզի: Թվաքանակի մասին մանրամասն գրել եմ սույն քննարկման մեջ՝ առանձին վերնագրով, իսկ տարածքի՝ այստեղ, ու կարծես թե թեման փակվել է: Մնում է քարտեզի հարցը: Ես չգիտեմ, թե որտեղից ու ինչ ճշտությամբ է այն վերցված, բայց կարող եմ հավելել, որ քրդերի տարածումը քիչ է, նրանք ավելի մոտ են Ուրմիո լճին, քան քարտեզում է: Բացի այդ, եթե Ռ տառով նշված է ռուսնեի գյուղերը կովկասյան Ադրբեջանում, ուրեմն նույն տրամաբանությամբ էլ Հ տառով կարելի էր նշել հայկական բնակավայրերը Իրանում: Քարտեզի թերություններից է այն, որ Թալիշստանի արևելքում անհատ գույնով է ներկված, որը ոչինչ չի ասում: Բացի այդ, ներբեռնված նկարը ունի հղում, որը տանում է Վրաստանի էթնիկ քարտեզ, իսկ այդ 2 քարտեզների՝ այս մեծի ու Վրաստանի, էթնիկ սահմանները չեն համընկնում: Քարտեզը քարտեզով, բայց հոդվածում այլ հարցեր էլ կան, որ անճշտություններ ու թերություններ ունեն, դեռ կնայեմ: Եվ վերջում, կրկնվեմ՝ ոչ ես, ոչ դու, ոչ էլ գարդմանահայը, չենք կարող հարյուր տոկոսանոց բան գրել: Մենք մասնագետը չենք: Ու ամեն դիտարկում ու քննարկում անում ենք ոչ մասնագետի, ավելի կոնկրետ՝ հայ մարդու աչքերով: Ուստի կա նուրբ զգացմունքների պահ: Հոդվածի համար շնորհակալություն, խորհուրդ կտայի կարդայիր այս քննարկման էջը: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 21:36, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան ի՞նչ է նշանակում հոդվածին դեմ լինել, պարզ է որ սա գիտական հոդված չէ ու միշտ էլ ճշտումների կարիք կունենա: Քարտեզը հիմար քարտեզ է, անիմաստ աղբյուրներով, ես ընդամենը էդ քարտեզի տակը հայերեն գրել եմ. հիմար քարտեզ, բայց քանի որ սա հանրագիտարան է այլ ոչ թե ֆորում ուղղակի կիրթ ձևով եմ գրել, նույնիսկ իմաստ չեմ տեսնում այդ հղումների վրա ժամանակ ծախսել, բոլորովին այլ բան է ձևակերպումը, որը կարելի է քննարկել: Եթե դու կամ որևէ մի այլ մասնակից իմ գրածին դեմ եք, քննարկեք ինձ հետ խնդրեմ, ընդհանուր հոդվածը կարդալիս պարզ է դառնում որ գործ ունենք խաբեության հետ, իսկ եթե առանձին-առանձին թվերին կամ նկարներին նայես ուրիշ կարծիք կկազմվի: Հոդվածը գրելիս ես օգտվել եմ անգլ ու ռուս լեզուների Վիքիներից ու մի դպրոցական դասագրքից: Այդ նույն հայ մարդու հուզական պահը իմ մոտ էլ կա, բայց դե պիտի սառը դատենք նայելով թե թեկուզ հենց այդ երկու Վիքիներում ինչ է կատարվում՝ կեղծարարություն, սուտ, հնարովի բաներ, անիմաստ քարոզչություն: Ստիպված ենք այդ ամենի հետ հաշվի նստել ու պայքարել այդ ինֆոյի դեմ: Ի՞նչ նկատի ունես մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին ասելով, ամեն ինչն էլ գիտենք ու որևէ գաղտնիք չկա այստեղ: Կեղծում են իրենց պատմությունը, կեղծում են նաև մեր իսկ պատմությունը, գողանում ու ոչնչացնում են մեր մշակույթային արժեքները, շատ ագրեսիվ ու խիստ հակահայկական ու հայատյացության քարոզչություն են իրականացնում և այլն: Իհարկե ես պատմաբան չեմ բայց տարատեսակ գրքեր կան որտեղից կարելի է այդ կեղծարարությունը հերքելու համար ամեն փաստարկ ու հիմք գտնել, ընդամենը պետք է դժգոհելու փոխարեն գրքեր կարդալ ու մի քիչ ժամանակ ծախսել այդ ամենը գտնելու համար: Պարտադիր չի թուրքագետ լինել, ես ընդամենը օգտվել եմ դպրոցական դասագրքից, որը հատուկ այս հոդվածը գրելու համար եմ գնել: Այս քննարկումը ես եմ սկսել ու ամեն անգամ որևէ բան ավելանալիս ավտոմատ ցույց է տալիս ինձ մոտ, կարդացել եմ տեղ-տեղ ինչքան որ ժամանակ եմ ունեցել: Երևում է, որ բունը հոդվածը առանց կարդալու սկսել ես Իրանում ապրող ազերիների թվաքանակ փնտրել, դրա վրա ժամանակ ծախսելը անիմաստ է  : Իրանում ապրող թուրգալեզու ժողովուրդը չի կարող համարվել ազերի, ազերի անունը վերջերս է շրջանառության մեջ դրվել այսինքն մարդիկ, ժողովուրդներ, որոնք միասին են ապրել, հետո բաժանվել ու ընկել են տարբեր քաղաքական ազդեցությունների տակ ու տարբեր ձևով են զարգացել, մինչ այդ հստակ չձևավորվելով որպես ազգ, չեն կարող հանկարծ կոչվել ինչ որ անունով: Ազերին ի՞նչ է, Ադրբեջանի հանրապետության բնակի՞չ, բա Իրանի խառը-խուռը ժողովուրդը խի՞ պիտի ազերի կոչվի, կամ ադրբեջանցի: Խաբեությունը հենց դրանում է կայանում, իրենք ուղղակի թվեր են կրակում իրենց համոզելով որ շատ են....մի խոսքով երկար պատմություն է: Եթե ժամանակ ունես Կովկասի բնակչության մասին գրքեր կարդալու կարող եմ խորհուրդ տալ մի քանիսը(ռուսերենով):—-Areguni (քննարկում) 18:31, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Արեգունի ջան, միմյանց հետ վիճելու կամ ոչ նպատակային բանավիճելու փոխարեն կարող ենք այս հոդվածի բարելավման նախագիծ մշակել ու իրականացնել։ Այս հոդվածում, անկախ այն հանգամանքից, որ մենք հայեր ենք, պետք է հավաստի տեղեկություններ գրենք։--Գարդմանահայ (քննարկում) 19:09, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Եղբայր հոդվածի հիմնական մասը գրված է արդեն: Քանի որ շատ ժամանակ չունեմ ես իմ կարծիքը կասեմ միայն, կասկածելի է «Լեզուն» բաժինը, 18րդ դարի վերջերից և այլն.... պիտի դա փոխվի ու նաև առաջարկում եմ ստեղծել «Պատմության կեղծարարություն» բաժին, բայց դա ծավալուն թեմա է...—-Areguni (քննարկում) 19:23, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լավ, փորձեմ կարճ պատասխանել: Հոդվածին դեմ լինել՝ սխալ գրեցի, հոդվածից դժգոհել: Դա էիր դու գրել Գարդմանահայի մասին: Երկրորդ՝ դեմ լինելու մասին, ես արդեն ասեցի՝ կուղղեմ, հատ-հատ: Սխալները շատ չեն, ուղղակի թերի տեղեր կան: Երրորդ՝ Ադրբեջանի մասին մենք շատ քիչ բան գիտենք ասելով՝ ի նկատի ունեմ ժամանակակից Կովկասյան այդ պետության տարածքում առաջացած Աղվանքի և Իրանի հյուսիսում գտնվող Ատրպատականի պատմությունը, չունենք մասնագետներ, ովքեր կարողանան լրջորեն տիրապետել այդ լեզվին ու իրենց քարոզչությունը խեղդեն հենց իրենց ֆորումներում ու վիքիում՝ իրենց լեզվով: Չունենք հստակ տեղեկություններ ներքին գործերի, իրավիճակի, տվյալների ու վիճակագրության, պատմության ու մշակույթի, այլ ազգերի վիճակի ու այլ պետությունների կարծիքի մասին: Սա իրականում հեշտ չէ և թշնամուն թերագնահատել պետք չէ և պետք է ուսումնասիրել նրա ամեն ինչը: Եվ չորրորդ, Իրանի ազարիների մասին ես մանրամասն գրել եմ՝ թե ինչ է համարվում, և հղումը ուղարկել: Երևի դրա վրա կանգ առնել պետք չէ ավելորդ անգամ: Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ չենք ասում թե որն է սխալ կամ թերի, այլ տրվում են ընդհանուր գնահատականներ, պատճառն այն է, որ զբաղված ենք ոչ պակաս կարևոր նախագծով: Դա չի նշանակում, որ այս հոդվածը մենակ քննադատելու ենք: Սրա ժամանակն էլ կգա, ուղղակի կոնկրետ ես սրանով զբաղվելու համար անհրաժեշտ ստույգ ինֆորմացիա և ժամանակ դեռ չունեմ: --Հայկ (արաբագետ) 01:22, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Բնակչության թիվը[խմբագրել կոդը]

Այս խմբագրումներով ներկայացված թվերը, չեն համապատասխանում բերված աղբյուրներում նշված թվերին։ Եթե մի քանի ժամվա մեջ նոր աղբյուրներ չնվշեն, խմբագրումները պետք է հետ շրջվեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:39, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Աղբյուրներ նշված չեն, հետ եմ շրջում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 02:31, 2 Հունվարի 2014 (UTC)
Բնակչության թվաքանակը բավականին ուռճացված է։ Տեղեկությունները հիմնականում վերցված են ոչ թե հավաստի, այլ քարոզչական կամ քաղաքական խնդիրներ լուծող աղբյուրներից։ Ես ինձ իրավունք եմ վերապահում փոփոխություններ կատարել։--Գարդմանահայ (քննարկում) 11:22, 2 Հունվարի 2014 (UTC)
  1. Վրաստանում ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ որպես աղբյուր նշված է այս ցուցակը, սակայն այդտեղ նշված չէ, թե այն ինչի հիման վրա է կազմվել, ով է կազմել, երբ։ Հետևաբար չի կարող աղբյուր հանդիսանալ։ Ես այդ հղումը ջնջում եմ։--Գարդմանահայ (քննարկում) 20:48, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
  2. Թուրքիայի Հանրապետությունում որպես ադրբեջանցիների թվաքանակի մասին տեղեկության աղբյուր նշվել է այս էջը, որտեղ ես որևէ բառ չգտա ադրբեջանցիների մասին։ Հետևաբար այդ հղումը ևս ջնջում եմ։--Գարդմանահայ (քննարկում) 20:57, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
  3. Իրանի Իսլամական Հանրապետությունում ադրբեջանցի բնակչության թվաքանակը ներկայացված է ըստ ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության կայքի։ Իսկ որտե"ղ է Իրանի վիճակագրական ծառայության տվյալները։ Սա նույնն է, ինչ Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին հոդվածի տեղեկատվությունը գրելիս օգտվենք Ադրբեջանական որևէ պետական կառույցի տրամադրած տեղեկատվությունից։ Նշված մտահոգությունից ելնելով, ես կասկածի տակ եմ առնում հոդվածում ներկայացված այն տեղեկատվությունը, որը վերաբերում էԻրանում ադրբեջանցիների թվաքանակին։ Եվ եթե երեք օրից այն չլրացվեց, ես հեռացնելու եմ նշված թվաքանակը։--Գարդմանահայ (քննարկում) 21:33, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ադրբեջանցու նկարներ[խմբագրել կոդը]

Կաղապարում ադրբեջանցիների նկարներ էին ավելացվել, բայց ազգի սերուցքը հիմնականում քաղաքական գործիչներ էին ու մարդասպան Սաֆարովը, նկարները հանեցի անուններն էլ հետը։ Նկարները հարևաններն էին ավելացնում, իսկ անունները չգիտես ինչու մայիս ամսից էին դրված վերևում, նկարի տարածքում առանց նկարների։ Վերադարձրի նախնական ադրբեջանցի աղջիկների խմբակային նկարը։ Beko (քննարկում) 20:16, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Beko, թույլ տուր մի քանի դիտարկում անել, բայց ոչ թե այն բանի համար, որ ես Ադրբեջան պետությունը չեմ ընդունում և չեմ ընդունում «ադրբեջանցի ժողովուրդ» արտահայտությունը։ Իմ կարծիքով, որևէ ժողովրդ նկարագրող հոդվածում պետք է ներկայացվի այնպիսի պատկերներ, որոնք առավելագույնս են բնութագրում այդ ժողովրդին։ Տվյալ դեպքում որքանո՞վ է այս նկարը բնութագրում ադրբեջանցիներին։ Եվ մի հարց էլ։ Եթե ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովին համարում են իրենց «ազգի» կարկառուն ներկայացուցիչ (նաև մենք՝ հայերս ենք այդպես մտածում), ապա ինչո՞ւ նրա նկարը չտեղադրենք «Ադրբեջանցիներ» հոդվածում, այնպես, ինչպես «Ռուսներ» հոդվածում տեղադրվել է Յուրի Գագարինի նկարը։ Գագարինը ռուսների հերոսն է, Սաֆարովը՝ ադրբեջանցիների։ Այդ դեպքում ինչո՞ւմն է խնդիրը։ Կամ ինչո՞ւ Հեյդար Ալիևի նկարը չտեղադրենք, չէ՞ որ նա համարվում է ադրբեջանցիների նախահայրը, «այնպես, ինչպես» Հայկ Նահապետը հայերիս համար։ Ես կառաջարկեմ նաև Բունյաթովայի նկարը տեղադրել, որպես ադրբեջանցիների կարկառուն ներկայացուցիչ, ում գործունեությունը հպարտություն է առաջացնում հարևանությամբ գտնվող երկրի բնակչության շրջանում։ Իսկ ի՞նչ կարծիքի ես, եթե քննարկում բացենք և այդ քննարկման արդյունքում որոշենք, թե ում նկարը պետք է լինի «Ադրբեջանցիներ» հոդվածում։ Նույնը կարելի է անել Հայեր հոդվածի վերաբերյալ։--Գարդմանահայ (քննարկում) 20:42, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Պատկերներ տեղադրելիս առաջնորդվում են նշանակալի լինելու հանգամանքով, Սաֆարովը շարքային թափթփուկ է, որի նման հարյուրավոր կան, ուղղակի մեկի անունը շատ է հելնում, մեկինը՝ ոչ: --6AND5 (քննարկում) 20:59, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
6AND5 ջան, իսկ ըստ քեզ, ո՞վ է արժանի ներկայացնելու ադրբեջանցիներին Հայերեն Վիքիպեդիայում։--Գարդմանահայ (քննարկում) 21:27, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Տվյալ կաղապարի պահով խնդիրը երկակի է, այիսնքն ինչքանով տեղյակ եմ մեր որոշ մասնակիցներ չեն ուզում, որ մարդկանց պատկերների հավաքածու լինի, ոմանք ուզում են: Հիմա սկզբից դա պիտի որոշվի: Եթե որոշվի, որ այնուամենայնիվ անհրաժեշտ է, ապա պետք է արդեն փնտրել համապաատսխան անձանց, դրանցից մեկը բնականաբար կլինի Ալիև ավագը, մնացածի պահով դեռ չգիտեմ...--6AND5 (քննարկում) 07:33, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Այս հարցը բարձրացրել եմ խորհրդարանում և քանի որ ընդհանուր է և ադրբեջանցիների հետ չի կապված, ապա քննարկենք այնտեղ։ Beko (քննարկում) 07:35, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Դեռ չէի մտել խորհրդարան:-), գումարած ևս մեկ փաստ Ալի Խամեյնիի ներառելը այդ կաղապարի մեջ, մեղմ ասած ճիշտ չի, նա այդ էթնիկ մշակույթը կրող անձ չէ և զուտ ծագումնաբանությամբ տեղադրել չի կարելի--6AND5 (քննարկում) 07:40, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Համարենք ազգի կաղապարների հարցը ինչ-որ չափով լուծված: Ադրբեջանի մասին այստեղ հանգամանորեն գրված է: Ադրբեջանցիների մասին մասնավորապես կարելի է ասել, որ այն մարդկանց խումբը, ովքեր ապրում են Ադրբեջանում, ունեցել են տարբեր տարազներ, որոնցից, օրինակ ադրբեջանաբնակ թյուրքալեզու ցեղերի ամենատարբեր տարազներ եմ տեսել ցարական արխիվներում: Պատկերացրեք մի պարկ, որը ունի փոքր անցք՝ շնչելու համար, և երկու անցք էլ՝ ոտքերի, այդպիսին էր այն տարազը, որը տեսա Ցարական էնցիկլոպեդիայի азербайджанские татары հոդվածում: Դա կնոջ «տարազ» էր: Առավելապես սխալ եմ համարում ադրբեջանցի աղջիկների տարազը, թեպետ տարազագետ չեմ, բայց ինձ չի թվում, որ իսլամադավան, այն էլ՝ թյուրքալեզու ժողովուրդը կունենար այդպիսի վառ գույներով, բաց դեմքով ու բաց թևերով տարազ: Այս տոնական վառ տարազը ամենայն հավանականությամբ ադրբեջանական ինֆորմացիոն պայքարի հետևանք է, որովհետև չեմ հանդիպել ոչ ցարական, ոչ խորհրդային ժամանակների հանրագիտարաններում: Նույնիսկ ես համոզված եմ, որ դա լեզգիական տարազ է: Ադրբեջանցին և ազերին է, այսպես ասած, և ադրբեջանում ապրող յուրաքանչյուր ոք: Մանավանդ՝ եթե Ադրբեջան են համարում երկու տարբեր երկրամասեր՝ Իրանի հյուսիսը և Կովկասի հարավ-արևելքը: Կոնկրետ անձանց պահով կարծում եմ, որ Սաֆարովի նկարը միանգամայն տեղին է: Ինչքան էլ մեզ համար լինի մարդասպան կամ թափթփուկ, նա այդ ազգի վառ ներկայցուցիչ է և առավել ևս՝ ազգային հերոս: Նույնը կարելի է ասել նման շատեերի մասին: Իսկ այ իրանական Ադրբեջանի ծնունդ երգչուհի Գուգուշը, ով ունի նաև հայերեն երգեր, Ալի Խամենեյը, որ ընդամենը ծագումով է Իրանական Ադրբեջանից, ու իրեն համարում է իրանաբնակ թուրք, կամ՝ առավել ևս Սեֆյան դինաստիայի հիմնադիր շահ Իսմայիլը, ով ընդամենը ծնվել է այնտեղ ու վերջ: Նույն շահի թոռը՝ շահ Աբբասը, հալածում էր իրանաբնակ թուրքերին: Կարծում եմ՝ անհրաժեշտ է վերադառնալ անձանց ու ընտրություն անեել՝ հիմնավորումով--Հայկ (արաբագետ) 20:09, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Եթե մոտ հերոսները մոտ մեկուկես տասնյակն են, ապա Ադրբեջանում մոտ 200-ն են, այիսնքն ազգային հերոսը նշանակալի չի դառնում, նշանակալիության առումով պիտի տեղադրենք նրանց ովքեր մեծ դերակատարում են ունեցել տվյալ ժողովուրդի կամ ազգի պատմության մեջ, իսկ եթե այդպես ենք մտածում, որ նա վառ ներկայացուցիչ է, ապա մենք էլ ունենք լիքը հայտնի գործիչներ, որոնցից մեկը որոշ մարդկանց համար աշխարհում 2-րդն է, երեևի պարզ է ում նկատի ունեմ, ուրեմն մենք էլ իր նկարը պիտի դնենք, չէ որ տասնյակ հազավոր մարդիկ երկրպագում են այդ մարդուն, բայց դա նշանակալիության սկզբունք չի կարող լինի--6AND5 (քննարկում) 20:29, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Քիմ Քարդաշյանի մասին է խոսքը, երևի: Եթե 200 են, դա իրենց խնդիրն է: Մեր խնդիրը մեր վիքին է: Մենք ենք ընտրում: Կոնկրետ Սաֆարովի պահով ես կողմ եմ, ու կսպասեմ այլ արձագանքների: Իսկ ինչ կարծիքներ կան մնացած ասածներիս մասին:--Հայկ (արաբագետ) 21:00, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես էլ եմ կողմ, որ Սաֆարովի նկարը լինի ադրբեջանցիներ հոդվածի գլխավոր նկարներից մեկը, քանի որ այդ մարդը տվյալ ժողովրդի հերոսն է, և հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ադրբեջանցիներ երազմում են դառնալ Սաֆարով։ Մի ժամանակ ես այս անուններն էի ընտրել, նայեք։
6AND5 ջան, բայց մենք չենք հպարտանում չէ՞ Քիմ Քարդաշ․․․–ով, իսկ ադրբեջանցիները հպարտանում են Սաֆարովով։ Ապա ինչո՞ւ մարդկանց զրկենք իրենց հպարտության սուբյեկտից։--Գարդմանահայ (քննարկում) 21:16, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Թվաքանակ[խմբագրել կոդը]

Կարևոր տեղեկություն, որ կուզենայի իմանար ընթերցողը: Ադրբեջանի բնակչությունը, ըստ վիճակագրության, կազմել է 8 922 000 մարդ՝ ներառյալ Արցախը: Առաջնորդվելով ոչ հայկական աղբյուրներով՝ մի քանի եզրահանգումներ նշեմ:

  1. Նախ, 1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը հասել է 7 021 000 մարդու: 4 տարի անց Ադրբեջանում չէին ապրում այլևս հարյուր հազարավոր հայեր, ռուսներ ու հրեաներ: Ադրբեջանը պատերազմում էր Արցախի դեմ, ինչը բացասաբար կարող էր ազդել տնտեսության ու բնական աճի վրա: Բայց 1999 թվականի մարդահամարով բնակչությունը հասավ 7 953 000 մարդու: Այսինքն՝ տարեկան՝ 250 000 մարդ էր ավելանում, կամ՝ 2,5 տոկոս. բնական աճի շլացուցիչ տեմպ, որպիսին Ադրբեջանում եղել էր տասնյակ տարիներ առաջ՝ հետպատերազմյան շրջանում, երբ Հայաստանում էլ էին ունենում 5-6 երեխա: Ենթադրենք, թե դա իրական թիվ է: Բայց աճի տեմպը նույնպիսի, նույնիսկ՝ էլ ավելի զարգացած՝ տարեկան 300 000 հավելմամբ՝ 2009 թվականին հասնելով 8 922 000-ի: իրականությունը միաձուլվում է երևակայության հետ
  2. 1989 թվականի մարդահամարով Բաքվում ապրում էր 1 237 000 մարդ: Կրկին, 4 տարի անց, քաղաքում արդեն չէին ապրում հարյուր հազարավոր հայեր, ռուսներ ու հրեաներ, բնակչությունը հասնում էր հազիվ մեկ միլիոնի, բայց 1999 թվականի տվյալներով Բաքվում ապրում էր 1 788 000, 2009 թվականին՝ 2 045 000 մարդ, այսինքն՝ բնակչությունը քսան տարվա ընթացքում, եռապատկվել է... Ընդ որում՝ նույնպիսի տեմպերով աճել են Սումգայիթ, Նախիջևան, Գանձակ քաղաքները: Նշեմ, որ Արցախյան պատերազմի տարիներին Նախիջևանը գրեթե ամբողջությամբ դատարկվել էր, իսկ այսօր ապրում է մոտ կես միլիոն մարդ: Նույնիսկ եթե համարենք, որ այս ֆանտաստիկ թվերը իրականություն են, ապա, ուրեմն, ինչ է կատարվում ադրբեջանական գյուղերում? բացի այն, որ զանգվածային արտագաղթ կա դեպի քաղաքներ: Գյուղական բնակչությունը կազմում է մոտ 5 միլիոն, այսինքն՝ ամեն գյուղում՝ 2-2.5 հազար բնակիչ, այսինքն՝ կարող են լինել գյուղեր, որոնք ունենան 40-50 հազար բնակիչ...
  3. Այս թվերի հետքերով սկսեցի ուսումնասիրել այլ աղբյուրներ ևս: Պարզվեց, որ 1.6 միլիոն ադրբեջանցի ՌԴ քաղաքացի է, ևս 400 000-ը ապրում են ապօրինի, իսկ պաշտոնական տվյալները ասում են, որ կա ընդամենը 600 000 ադրբեջանցի՝ ողջ ՌԴ-ում: Դեռ 2000-ական թվականներին միայն Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում կար 800 000 գրանցված ադրբեջանցի: Մեկ այլ աղբյուր նշում է, որ ՌԴ-ում ադրբեջանցիների թիվը հասնում է մինչև 3 միլիոնի: 2 տարի անց՝ 2002 թվականին, նրանց թվաքանակը Մոսկվայում հասնում է 1.5 միլիոնի: Կա այնպիսի տվյալ, որի համաձայն 2 միլիոնից ավելի է ադրբեջանական բնակչությունը: 2.5 միլիոնանոց թվի մասին փաստում է նաև Председатель Госкомитета по работе с азербайджанцами, проживающими за рубежом, Назим Ибрагимов: Այս տվյալները հաստատվում են, երբ պարզվում է, որ Ադրբեջանում կա մոտ 2 միլիոն գրանցված, բայց չապրող բնակիչ: Այսպիսով՝ Ադրբեջանի բնակչությունից պետք է հանել առնվազն 2 միլիոն մարդ՝ ՌԴ հաշվին, քանի որ մյուս կես միլիոնը գրանցված են:
  4. Թուրքիայի ադրբեջանցիներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կա 800 000 ադրբեջանցի՝ միայն Կարսում ու Սուրմալուում... գնահատումները հասցնում են 1.5 միլիոնի: Ադրբեջանի բնակչութունը, այսպիսով, հասավ արդեն 6 միլիոնի: Եթե հաշվենք ԱՄՆ և Իրանի ադրբեջանական սփյուռքը՝ դառնում է 5.5 միլիոն՝ Ադրբեջանի բնակչություն, որից հենց ադրբեջանցի կլինեն հազիվ 5 միլիոնը:--Հայկ (արաբագետ) 10:34, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հետաքրքիր վերլուծություն է, որը որոշակի ձևափոխումներով կարելի է ներառել Ադրբեջան հոդվածի բնակչություն բաժնում, ինչպես նաև այլ տեղեր։ Հայկ ջան, իսկ Իրանի մասով ի՞նչ կասես։ Իրանի վիճակագրական ծառայության կայքն եմ ուզում գտնեմ, բայց ապարդյուն։ Կան բազմաթիվ վերլուծություններ, որ այս հոդվածում նշված թվաքանակը միանգամայն անտրամաբանական է։ Մի տեսակ հիմարություն է դառնում, երբ Իրանի բնակչության էնիկ կազմի և թվաքանակի մասին տեղեկատվություն վերցնում ենք Իրանի ոխերիմ թշնամի ԱՄՆ–ից, ավելի ճիշտ ԿՀՎ–ից։ Ես դեմ չեմ, որ գրվի ենթադրենք այսինչ աղբյուրի համաձայն այսքան մարդ կա, իսկ այնինչ աղբյուրի համաձայն մեկ այլ թիվ։ --Գարդմանահայ (քննարկում) 13:20, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ադրբեջանական ու մի քանի շինծու ամերիկյան կայքերի համաձայն՝ Իրանում բնակվում է 18-23 միլիոն ադրբեջանցի: Սա, իհարկե, ուռճացված թիվ է, բայց պատասխանը փորձեմ տալ փուլ առ փուլ:
  1. Իրան՝ նշանակում է արիացիների երկիր: այսինքն՝ Իրանի բոլոր բնակիչները համարվում են արիական ժողովուրդներ: Նրանցից 50-60 տոկոսը պարսիկներն են, 20 տոկոս՝ ազարիները, 10 տոոս՝ քրդերը, ևս 10-20 տոկոս՝ այլ ազգեր՝ թուրքմեններ, բելուջներ, լուրեր և այլն: Օրինակ՝ քրդերը, խոսում են սորանի բարբառով, և չեն հասկանում կուրմանջի բարբառով խոսող Թուրքիայի ու Իրաքի քրդերին: Թուրքիայի քրդերից տարբերվում են նաև այբուբենով՝ լատինատառ ու արաբատառ: Բացի այդ, այն, որ կոչվում են արիացի՝ դա արդեն բարձր կոչում է, և նրանք չեն պատկերացնում իրենց ապագան Թուրքիայի կամ Իրաքի քրդերի հետ: Նույնը կատարվում է Իրանական Ադրբեջանում, որի մասին մանրամասն ու հանգամանորեն գրված է այստեղ:
  2. Իրանական Ադրբեջանը շատ վաղուց բաժանվել է մի քանի խոշոր նահագների: Դրանք են՝ Արևմտյան Ադրբեջան (նախկին Իրանական Քրդստան)՝ նախկին Պարսկահայքը ու Արևելյան Վասպուրականը, կա նաև առանձին Քորդեստան՝ նահանգից ավելի հարավ: Երկրորդը՝ Արևելյան Ադրբեջան (նախկին Ատրպատական), 3՝ Արդաբիլ, 4՝ Զանջան (նախկին Մարաստան): Սա ազգությունների, թերևս ամենաանկողմնակալ տարբերակն է: Այստեղ հիմնակնում ճիշտ է, եթե չհաշվենք, որ Գիլան նահանգում թալիշներին ներկել են ազարիների գույնով: Այստեղ նշվում է Իրանական Ադրբեջանի 3 մասերը՝ առանց Զենջանի: Ինչպես նշվեց, արևմյան մասը հիմնակնում քրդաբնակ է: Իհարկե, կան նաև ադրբեջանական տեղեկատվական պատերազմի այսպիսի կամ այսպիսի հետևանքներր, որոնք իրականությանը չեն կարող համապատասխանել:
  3. Հիմա էլ բնակչության մասին: Նույնիսկ անգլալեզու կայքերը հաստատում են, որ ադրբեջանցիների թվաքանակը առավելագույնը 15 միլիոն է: Դրանցից միայն 10 միլիոնն է, որ ապրում է Ատրպատական-Մեդիայի 4 նահանգներում: Դա շատ պարզ երևում է նաև այստեղ: 21-25 տոկոսի մասին է խոսում նաև պարսկական վիքին: Այս կայքում մանրամասն նշվում է, թե այդ 10 միլիոն ազարիները որտեղ են ապրում: Սակայն եթե նույնիսկ 15 միլիոն ազարիներին, որոնցից 5 միլիոնն էլ որպես փոքրամասնություն ապրում են Իրանի տարբեր քաղաքներում, ուռճացնենք մինչև, լավագույն դեպքում, 18 միլիոն, ապա նրանք միանգամայն այլ ազարիներ են: Մարդիկ, ովքեր իրենց ներկան ու ապագան կապում են միմիայն Իրանի հետ, ավելին՝ իրենց անվանում են թորքհայե-իրանիյան՝ Իրանական թուրքեր:--Հայկ (արաբագետ) 18:09, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, մի ամբողջ վերլուծական աշխատություն ես գրել; շնորհակալ եմ այդպիսի պատասխանի համար։ Ես կփորձեմ գրածդ տեղափոխել ինչպես այս, այնպես էլ մի քանի այլ հոդվածներ։--Գարդմանահայ (քննարկում) 19:31, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Իսկ ինչ կասես կաղապարի՝ նկարների մասին: Այն իր շարունակությունն է գտնում խորհրդարանում:--Հայկ (արաբագետ) 19:35, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հայերեն վիքիպեդիայում ադրբեջանցիների թվաքանակը գրված է 35-40 միլիոն որը տեղադրել է ադրբեջանցի ինչ որ մասնակից, Ինչու չեք հեռացնում այդ ուրճացված թվերը և հետ բերում 24 միլիոնի տարբերակը որը որ եղել է միշտ --Տիգրան ՀՅԴ 15:03, 1 Ապրիլի 2015 (UTC)

Տիգրան ՀՅԴ, խնդիրը քննարկվում է Ադմինիստրատորի տեղեկատախտակում։ Կարող ես միանալ քննարկմանը։ --Ջեօ () 15:35, 1 Ապրիլի 2015 (UTC)[reply]