Քնի համաշխարհային օր
Քնի համաշխարհային օր (անգլ.՝ World Sleep Day), նշվում է 2008 թվականից սկսած, Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ World Association of Sleep Medicine) Քնի համաշխարհային օրվա միջազգային կոմիտեի (անգլ.՝ World Sleep Day Committee) նախաձեռնությամբ[1]։ Նպատակը առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկական, կրթական և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։
Քնի համաշխարհային օրվա կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քնի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը[2]։
Տարի | Օր | Կարգախոս |
---|---|---|
2008 | մարտի 14 | «Ամուր քնիր, առողջ ապրիր» (անգլ.՝ Sleep well, live fully awake)[3] |
2009 | մարտի 14 | «Ճանապարհից առաջ քնում ես, տեղ ես հասնում առանց խնդիրների» (անգլ.՝ Drive alert, arrive safe)[4] |
2010 | մարտի 19 | «Լավ քնիր, եղիր առողջ» (անգլ.՝ Sleep Well, Stay Healthy)[5] |
2011 | մարտի 18 | «Լավ քնիր, առողջ մեծացիր» (անգլ.՝ Sleep Well, Grow Healthy)[3][6] |
2012 | մարտի 16 | «Ազատ շնչիր, լավ քնիր» (անգլ.՝ Breathe Easily, Sleep Well)[1] |
2013 | մարտի 15 | «Լավ քուն, առողջ ծերացում» (անգլ.՝ Good Sleep, Healthy Aging)[1] |
2014 | մարտի 14 | «Լավ քնիր, թեթև շնչիր, առողջությունդ պահպանիր» (անգլ.՝ Restful Sleep, Easy Breathing, Healthy Body!)[1] |
2015 | մարտի 13 | «Ամուր քունն առողջություն և երջանկություն է պարգևում» (անգլ.՝ When sleep is sound, health and happiness abound)[7] |
2016 | մարտի 18 | «Լավ քուն, հասանելի նպատակ» (անգլ.՝ Good Sleep is a Reachable Dream) |
2017 | մարտի 17 | «Լավ քնիր, հոգ տար լավ կյանքիդ մասին» (անգլ.՝ Sleep Soundly) |
2018 | մարտի 16 | «Միացիր քնած աշխարհին, պահպանիր ռիթմդ կյանքը վայելելու համար» (անգլ.՝ Join the Sleep World, Preserve Your Rhythms to Enjoy Life) |
2019 | մարտի 15 | «Առողջ քուն, առողջ ծերացում» (անգլ.՝ Healthy Sleep, Healthy Aging) |
2020 | մարտի 13 | «Ավելի լավ քուն, ավելի լավ կյանք, ավելի լավ մոլորակ» (անգլ.՝ Better Sleep, Better Life, Better Planet)[8] |
2021 | մարտի 19 | «Կանոնավոր քուն, առողջ ապագա» (անգլ.՝ Regular Sleep, Healthy Future)[9] |
Հայաստանյան ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում Քնի համաշխարհային օրվա պաշտոնական WASM պատվիրակ բժիշկ-նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի ջանքերով 2012 թվականից օրը նշվում է նաև Հայաստանում՝ Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի կողմից[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 WASM
- ↑ «Good Sleep is a Reachable Dream»։ Վերցված է 2016-03-17
- ↑ 3,0 3,1 Close your eyes. I'm going to show you the meaning of life, by David Flusfeder
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-09-28
- ↑ «March 19 2010 is March 19 2010 is Third Annual World Sleep Day»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-26-ին։ Վերցված է 2014-09-28
- ↑ Philips official sponsor of World Sleep Day 2011
- ↑ «Всемирный день сна»
- ↑ «World Sleep Day 2015 toolkit»։ Վերցված է 2020-03-12
- ↑ «World Sleep Day 2021 [Hindi]: जानिए नींद से जुड़े रोचक तथ्य व Quotes»։ Tube Light Talks (en-US)։ 2021-03-19։ Վերցված է 2021-03-19
- ↑ Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի կայք