Քնի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կուզնեցով, «Քնած աղջիկը», 1893 թվական

Քնի համաշխարհային օր (անգլ.՝ World Sleep Day), նշվում է 2008 թվականից սկսած, Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ World Association of Sleep Medicine) Քնի համաշխարհային օրվա միջազգային կոմիտեի (անգլ.՝ World Sleep Day Committee) նախաձեռնությամբ[1]։ Նպատակը առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկական, կրթական և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։

Քնի համաշխարհային օրվա կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը[2]։

Տարի Օր Կարգախոս
2008 մարտի 14 «Ամուր քնիր, առողջ ապրիր» (անգլ.՝ Sleep well, live fully awake)[3]
2009 մարտի 14 «Ճանապարհից առաջ քնում ես, տեղ ես հասնում առանց խնդիրների» (անգլ.՝ Drive alert, arrive safe)[4]
2010 մարտի 19 «Լավ քնիր, եղիր առողջ» (անգլ.՝ Sleep Well, Stay Healthy)[5]
2011 մարտի 18 «Լավ քնիր, առողջ մեծացիր» (անգլ.՝ Sleep Well, Grow Healthy)[3][6]
2012 մարտի 16 «Ազատ շնչիր, լավ քնիր» (անգլ.՝ Breathe Easily, Sleep Well)[1]
2013 մարտի 15 «Լավ քուն, առողջ ծերացում» (անգլ.՝ Good Sleep, Healthy Aging)[1]
2014 մարտի 14 «Լավ քնիր, թեթև շնչիր, առողջությունդ պահպանիր» (անգլ.՝ Restful Sleep, Easy Breathing, Healthy Body!)[1]
2015 մարտի 13 «Ամուր քունն առողջություն և երջանկություն է պարգևում» (անգլ.՝ When sleep is sound, health and happiness abound)[7]
2016 մարտի 18 «Լավ քուն, հասանելի նպատակ» (անգլ.՝ Good Sleep is a Reachable Dream)
2017 մարտի 17 «Լավ քնիր, հոգ տար լավ կյանքիդ մասին» (անգլ.՝ Sleep Soundly)
2018 մարտի 16 «Միացիր քնած աշխարհին, պահպանիր ռիթմդ կյանքը վայելելու համար» (անգլ.՝ Join the Sleep World, Preserve Your Rhythms to Enjoy Life)
2019 մարտի 15 «Առողջ քուն, առողջ ծերացում» (անգլ.՝ Healthy Sleep, Healthy Aging)
2020 մարտի 13 «Ավելի լավ քուն, ավելի լավ կյանք, ավելի լավ մոլորակ» (անգլ.՝ Better Sleep, Better Life, Better Planet)[8]
2021 մարտի 19 «Կանոնավոր քուն, առողջ ապագա» (անգլ.՝ Regular Sleep, Healthy Future)[9]

Հայաստանյան ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Քնի համաշխարհային օրվա պաշտոնական WASM պատվիրակ բժիշկ-նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի ջանքերով 2012 թվականից օրը նշվում է նաև Հայաստանում՝ Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի կողմից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]