Քիմ Հյոն Սիկ
Քիմ Հյոն Սիկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1958 Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Մահացել է | նոյեմբերի 1, 1990 (32 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգիչ և խեցեգործ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Seoul Suyu Elementary School? |
Քիմ Հյոն Սիկ (1958 թվականի հունվարի 7- 1990 թվականի նոյեմբերի 1), հարավկորեացի երգիչ, ակտիվ 1980-ականների ժամանակ։ Նա դեբյուտ է ունեցել 1980 թվականին՝ թողարկելով իր առաջին «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ» ալբոմը նույնանուն երաժշտական բենդի շրջանակներում[1]։ Մահացել է 32 տարեկանում լյարդի ցեռոզից[2]։ Նա ճանաչված է որպես 1980-ականների Հարավային Կորեայի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկը՝ հայտնի իր եզակի, խռպոտ և զգացմունքային ձայնային ոճով[3][4]։ Քիմը իր կենդանության օրոք թողարկել է 5 երաժշտական ալբոմ, իսկ 6-րդ «Քիմ Հյոն Սիկ VI» ալբոմը, որը հայտնի է իր առաջատար «Իմ սերը իմ կողքին» սինգլով՝ թողարկված հետմահու[1][4]։ Քիմը փախել է հիվանդանոցից, որպեսզի ավարտին հասցնի վերջին ալբոմի ձայնագրությունները՝ ցույց տալով իր նվիրվածությունը իր մասնագիտությանը[1]։ Նա 1991 թվականի «Դեսանի ոսկե սկավառակը» մրցանակաբաշխությունում՝ Գրեմիի կորեական տարբերակում, հաղթել է «Դեսանի սկավառակը» (Տարվա ալբոմ) անվանակարգում իր «Քիմ Հյոն Սիկ VI» 6-րդ ալբոմի համար[5]։ Քիմը նաև արժանացել է իր երաժշտությանը նվիրված «Անմահ երգեր 2» հայտնի երաժշտական մրցույթում 2 դրվագ ունենալու պատվին[6]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմ Հյոն Սիկը ծնվել է 1958 թվականի հունվարի 7-ին Հարավային Կորեայի Սեուլի Ինյոն Դոն թաղամասում։ Հաճախել է Մյոնջիի ավագ դպրոց, բայց թողելէ 1974 թվականին, որպեսզի շարունակի կյանքը որպես երգիչ։ Հայտնի է, որ դրա պատճառը մի քանի բարձր դասարանցիների հետ վեճն էր, և շատերն էլ ասում են, որ կռիվը տեղի է ունեցել, որովհետև Քիմը առանց թույլտվության դիպել էր իր բենդի անդամների գործիքներին[7]։ Ավագ դպրոցից դուրս գալուց հետո անցել է 1975-ի կորեական դպրոցական որակավորման քննությունը և սկսել իր երաժշտական կարիերան Մյոնդոնի փողոցում՝ պատրաստվելով իր 1978 թվականի ալբոմին[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ալբոմը՝ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Քիմը սկսեց իր առաջին ալբոմի վրա աշխատել Ջոն Հե Լիի հետ։ Ինչևէ, ձայնագրությունները ավարտին հասցվեցին 1978 թվականին, քանի որ Ջոն Հե Լին հանկարծակի տեղափոխվեց Միացյալ նահանգներ։ Ի հավելումն՝ Քիմը ձերբակալվել է մարիխուաննա օգտագործելու համար, որը վատ ազդեցություն է թողել իր հանրային իմիջի վրա[9]։ 2 տարի անց՝ 1980-ին, Քիմը վերջապես կարող էր հրատարակել իր ալբոմը «Seorabul Records»-ի (서라벌레코드사) հետ։ Արդյունքները այդքան էլ գոհացնող չէին, և Քիմը իր երաժշտական կարիերայի մեծ մասն անց է կացնում ըմդհատակյա երաժծտությամբ զբաղվելով[9]։
Երկրորդ ալբոմը՝ «Ես սիրում էի քեզ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ ռեստորանը, որի սեփականատերն էր, դուրս է գալիս բիզնեսից, Հյոն Սիկը նորից սկսում է զբաղվել երաժշտությամբ և 1984-ին ձայնագրում իր երկրորդ ալբոմը։ «Ես սիրում եմ քեզ» ալբոմը հաջողություն է ունենում և օգնում Քիմին կայունացնել իր՝ երգչի կարիերան[10]։ Այս ընթացքում Քիմը դառնում է մի քանի ըմդհատակյա բենդերի («Արևմտյան լույս» (동방의 빛), «Սև թիթեռ» (검은 나비), «Սուրհանդակները» (메신저스)) առաջատար երգիչ[9]։
Երրորդ ալբոմը՝ «Անձրևի պես, երաժշտության պես»
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Քիմը որոշում է ստեղծել իր սեփական խումբը։ Խումբը կրում էր իր առաջին ալբոմի անունը՝ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ»։ Անդամներն էին Քիմ Ջոն Ջինը, Ջոն Թե Գանը, Ջան Ջի Հուն, Յու Ջե Հան ի ինքը՝ Քիմ Հյոն Սիկը[10]։ Սա առաջին խումբն էր, որի ավագը Հյոն Սիկն էր։ Այս ընթացքում Քիմի ծնողները և քույրը արտագաղթել էին Կանադա, իսկ կինը առանձին էր ապրում[9]։ Բենդի ալբոմը՝ վերնագրված «Անձրևի պես, երաժշտության պես», վաճառել է 300 000 կրկնօրինակներ՝ ակնթարթորեն հասնելով հաջողության[9]։ Ինչևէ, խումբը շուտ կազմալուծվեց՝ երաժշտական տարբեր ոճերի պատճառով[8];
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնությունը և ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմն իր կնոջը հանդիպել է Սինչհոնում՝ հագուստի խանութում։ Զույգն ամուսնացել է 1982 թվականին։ 1983-ին ծնվում է իր որդին՝ Քիմ Թրևիսը։ Քիմը և իր ընտանիքն ապրում էին Դոնբու Իչոն դոնում, որտեղ 1983-ին բացում են պիցցերիա[8][9]։ Ի հիշատակ Հյոն Սիկի մահվան 20-րդ տարելիցի՝ «MBC»-ի նկարահանած վավերագրական ֆիլմում նշվում է, որ Քիմը այս ժամանակահատվածը համարել է իր կյանքի ամենաերջանիկ ժամանակը[փա՞ստ]: Մեկ տարի հետո՝ 1984-ին, պիցցերիան փակվում է։
Թմրանյութերը և ալկոհոլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ին Վոնը, Հե Սոն Վուկը, Հյոն Սիկը և այլք 1987 թվականի հոկտեմբերին ձերբակալվել են թմրանյութ օգտագործելու համար[9]։ Քիմը նաև հայտնի էր նաև իր՝ ալկոհոլից և ծխախոտից կախվածություն ունենալով, որը իր առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ[8]։ 1988 թվականի փետրվարին 63-րդ շենքում իր երկրպագուների համար մենահամերգ է կազմակերպում։ Որպես ներողություն՝ Քիմը հանդես է գալիս բեմի վրա՝ գլուխը սափրելուց հետո։ Ավելի ուշ Հյոն Սիկը նշում է, որ այս համերգը իր ամենահիշարժան համերգներից էր, քանի որ նա խորապես զգացված էր, որ այդքան երկրպագուներ եկել էին իրեն տեսնելու[10]։
Ուշ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Հյոն Սիկը համագործակցել է «SinChon Blues»-ի հետ իր 2-րդ ալբոմի համար՝ օգնելով գրել «Ծառուղի» երգը[9]։ Հյոն Սիկի 4-րդ ալբոմը՝ թողարկված 1988-ին, պարունակում էր երգեր, որոնք կապված էին իր՝ ալկոհոլի դեմ պայքարի հետ։ Նա շարունակել է պայքարել ալկոհոլիզի դեմ, հիվանդանոց է տեղափոխվել մի քանի անգամ[9]։ 1989 թվականին Հյոն Սիկը «Ջրաներկ նկար մի անձրևոտ օր» ֆիլմի համար սաունդթրեք է ձայնագրել[8]։ 1990 թվականին թողարկել է իր 5-րդ ալբոմը։ Չնայած առողջական խնդիրներին, շարունակում է շրջագայությունը Հարավային Կորեայում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի նոյեմբերի 1-ին Քիմ Հյոն Սիկին գտել են իր տանը՝ մահացած[9]։ Մհավան պատճառը լյարդի ցեռոզն էր։ Քիմ Հյոն Սիկի հոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին[11]:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարուն, ամառ, աշուն, ձմեռ (1집 봄여름가을겨울)
- Ես սիրում էի քեզ (2집 사랑했어요)
- Անձրևի պես, երաժշտության պես (3집 비처럼 음악처럼)
- Քիմ Հյոն Սիկ 4-րդ ալբոմ (4집 김현식 VOL. 4)
- Քիմ Հյոն Սիկ (5집 KIM HYUN SIK)
- Քիմ Հյոն Սիկ 6-րդ ալբոմ (6집 KIM HYUN SIK VOL. 6)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Artists Search/Entertainment/Program/KBS World Radio». 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Superstitions that rule K-culture». koreatimes.co.kr. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Kim Hyun-sik's Son to Appear on Tribute Album». koreatimes.co.kr. 2010 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Herald, The Korea (2013 թ․ հոկտեմբերի 22). «Late Kim Hyun-sik's unknown songs released in album». koreaherald.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «역대수상자 | 골든디스크». Isplus.live.joins.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «'Immortal Song 2' singers honor Kim Hyun Sik - allkpop.com». allkpop.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «[창간2년 특집]요절한 유재하-김현식, 아직도 당신은!». inews24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «김현식» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 «사랑의 가객(歌客) 김현식…그의 삶과 열정 그리고 음악». outstay.cafe24.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «김현식 - 나무위키». namu.wiki. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «가수 金賢植(김현식)씨 사망». NAVER Newslibrary. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.