Քիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիգան (Կիգան, Կիրկան), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Զըռկան գավառակում, Սղերդ քաղաքից հյուսիս-արևելք, լեռնային բարեբեր հովտում։ 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Ունեին եկեղեցի։ Գյուղը ավերվել և ամայացել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը զոհվել են։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։