Քերոբ Սերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոբ Սերոբյան

Քերոբ Պետրոսի Սերոբյան (1924, գյուղ Ալաստան (Վրացական ՍԱՀ Ախալքալաքի շրջան) - 30․04․1945, Բեռլին), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (8․06․1944, 27․03․1945, 15․05․1945), գվարդիայի եֆրեյտոր։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում (1942)։ Եղել է սակրավոր։ Փառքի շքանշանների արժանացել է Ղրիմի ազատագրման ժամանակ, Օդերի ափին հենակետ (պլացդարմ) նվաճելիս և Բեռլինի մատույցներում մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Հումբոլդ-Հայն ամրոցը պայթեցնելիս։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342