Քենսիկո (գերեզմանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերեզմանոց
Քենսիկո
Kensiko Cemetery
ԵրկիրԱՄՆ
Առաջի հիշատակում1889
🌐kensico.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Քենսիկո գերեզմանոց (անգլ.՝ Kensico Cemetery), տեղակայված է Նյու Յորքից 50 կմ հյուսիս, Վալհալլա քաղաքում (Վեսթչեսթերի շրջանում, Նյու Յորք նահանգում)։ Քենսիկոն հիմնադրվել է 1889 թվականին, երբ Նյու Յորքի գերեզմանոցները խիստ ծանրաբեռնված էին։ Սկզբում տարածքը զբաղեցնում էր 250 ակր (1,0 կմ²), հետագայում ընդլայնվել է` դառնալով 600 ակր (2,4 կմ²)։ 1905 թվականին տարածքը փոքրացել է (1,9 կմ²), 1912 թվականին տարածքի մի մասը տրամադրվել հարևանությամբ գտնվող Երկնային դարպասներ գերեզմանոցին։ XX դարում շատ մշակութային գործիչներ, այդ թվում Սերգեյ Ռախմանինովը, թաղված են այստեղ։ Գերեզմանոցի տարածքում առանձնացված է հատուկ տարածք` Ամերիկյան դերասանների հիմնադրամի անդամների և Վոդևիլների ազգային ասոցիացիայի անդամների համար, որոնցից մի քանիսը մահացել են կատարյալ աղքատության մեջ։ Տարածքը «Շարոնի այգի» (76 ակր (31 հա)), որն ստեղծվել է 1953 թվականին, առանձնացված է հրեա հանգուցյալների համար։ Այստեղ է թաղված ամերիկացի հայտնի երգիչ, կոմիկ, վոդևիլ ժանրի աստղ Լյու Դոքստադերը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lew Dockstader, Minstrel, Is Dead. Famous Comedian Succumbs to a Bone Tumor at His Daughter's Home at 68». New York Times. 1924 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]