Քեթրին Կոպելի
Քեթրին Կոպելի | |
---|---|
![]() Քեթրին Կոպելին ու Դեյվիդաս Ստագնյունասը 2009 թվականին | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ազգություն՝ | ամերիկացի |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 9, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
Մարզիչ(ներ)՝ | Իգոր Շպիլբանդ |
173 սմ |
Քեթրին Լի Կոպելի (անգլ.՝ Katherine Leigh Copely, հունվարի 9, 1988, Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի գեղասահորդ, որ Դեյվիդաս Ստագնյունասի հետ հանդես էր գալիս պարեր սառույցի վրա մարզաձևում՝ ներկայացնելով Լիտվան։ Նա Լիտվայի եռակի չեմպիոն է։ Սիրողական մարզական կարիերան ավարտել է 2010 թվականին։
Քեթրին Կոպելիի կրտսեր եղբայրը՝ Դին Կոպելին, նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա մարզաձևում՝ պատանեկան մակարդակում ներկայացնելով ԱՄՆ-ն[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Կոպելիի առաջին զույգը եղել է Դյուկ Ուենզելը, ում հետ նա 2002-2004 թվականներին հանդես է եկել ԱՄՆ-ի ներքին մրցությունների «նորեկներ» (անգլ.՝ novice) ու պատանիների կատեգորիայում։ Նրա հաջորդ զույգը եղել է Պատրիկ Կոնելին, ում հետ նա 2005 թվականին տեղի ունեցած պատանիների ԱՄՆ-ի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ տեղը։
2006 թվականին Քեթրինն սկսել է հանդես գալ լիտվացի գեղասահորդ Դեյվիդաս Ստագնյունասի հետ. միջազգային մրցություններում նրանք ներկայացրել են Լիտվան։ Զույգին մարզել են Ելենա Գարանինան ու Վալերի Սպիրիդոնովը։ 2008 թվականին Կոպելին ու Ստագնյունասը փոխել են իրենց մարզիչներին ու սկսել մարզվել Իգոր Շպիլբանդի ու Մարինա Զուևայի մոտ։
Զույգի ամենամեծ ձեռքբերումը եղել է տասներորդ տեղը Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև 14-րդ տեղը 2008 և 2009 թվականների աշխարհի առաջնություններում։
2009 թվականի աշխարհի առաջնությունում մարզիկների ցույց տված արդյունքը նրանց հնարավորություն է ընձեռում ներկայացնել Լիտվան 2010 թվականին Վանկուվերում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Սակայն խնդիրներ են առաջանում Քեթրինին Լիտվայի քաղաքացիություն տալու հետ կապված, առանց որի նա չէր կարող ներկայացնել տվյալ երկիրը Օլիմպիական խաղերում[2]։ Սկզբում քաղաքացիության տրամադրման հարցերով զբաղվող հանձնաժողովը որոշում է չերաշխավորել Լիտվայի նախագահին բացառության կարգով քաղաքացիություն տալ Քեթրին Կոպելիին, քանզի նա բավականաչափ ներգրավված չէ լիտվական համայնքում[3], իսկ հետո Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այդ հարցում համաձայնում է հանձնաժողովի հետ[4]։ Այդպիսով՝ Կոպելի-Ստագնյունաս զույգը չի կարողանում մասնակցել 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին (Լիտվայում չչի գտնվում բարձր որակավորում ունեցող գեղասահորդների այլ զույգ և ձեռք բերված հավաստագիրը չի օգտագործվում)։ Քաղաքացիություն ստանալու հարցում մերժում ստանալուց անմիջապես հետո զույգը հրաժարվում է մասնակցել Գրան-պրիին (Մոսկվայում կայացած փուլում նրանք զբաղեցրել էին 8-րդ տեղը), իսկ 2010 թվականի հունվարին Լիտվայի գեղասահքի ֆեդերացիայի տնօրեն Լիլյա Վանագենեն հայտնում է, որ Քեթրինը լուրջ վնասվածք ունի[5]։ 2010 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին զույգը չի մասնակցել։ Ավելի ուշ Քեթրինը որոշել է ավարտել սիրողական կարիերան։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Դ. Ստագնյունասի հետ)
Մրցություններ | 2006-2007 | 2007-2008 | 2008-2009 | 2009-2010 |
---|---|---|---|---|
Աշխարհի առաջնություններ | 23 | 14 | 14 | |
Եվրոպայի առաջնություններ | 18 | 12 | 10 | |
Լիտվայի առաջնություններ | 1 | 1 | 1 | 1 |
Cup of Russia (գրան-պրի) | 5 | 6 | 8 | |
Skate America (գրան-պրի) | 8 | |||
Nebelhorn Trophy | 6 | 3 | ||
Զագրեբի ոսկե չմուշկ | 3 | 3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դ. Կոպելին Չմշկասահորդների միջազգային միության կայքում
- ↑ Американская фигуристка не смогла заслужить гражданство Литвы
- ↑ Комиссия по гражданству советует не предоставлять фигуристке К.Копели гражданство Литвы
- ↑ Президент Литвы отказала в гражданстве известной фигуристке
- ↑ Новости спорта—«Литовский курьер», № 1 от 7 января 2010 года
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ք. Կոպելին ու Դ. Ստագնյունասը Չմշկասահորդների միջազգային միության կայքում
- Ք. Կոպելիի ու Դ. Ստագնյունասի պաշտոնական կայքը Archived 2008-05-19 at the Wayback Machine. (անգլ.)
|