Jump to content

Քեթրին Թիլմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Թիլմեն
Ծննդյան անունանգլ.՝ Katherine Davis Chapman
Ծնվել էփետրվարի 19, 1870(1870-02-19)[1]
ԾննդավայրՄաունդ Սիթի, Իլինոյս, ԱՄՆ[1]
Վախճանվել էմայիս 1922 (52 տարեկան)
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և լրագրող
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւիլբերֆորսի համալսարան[1]
 Katherine D. Tillman Վիքիպահեստում

Քեթրին Դեյվիս Չեփեն Թիլմեն (անգլ.՝ Katherine D. Tillman, փետրվարի 19, 1870(1870-02-19)[1], Մաունդ Սիթի, Իլինոյս, ԱՄՆ[1] - մայիս 1922), աֆրոամերիկացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Թիլմենը ծնվել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Մաունդ Սիթիում, Լաուրա և Չարլզ Չեփենի աղջիկն է[2]։ Նրա մայրը ուսուցչուհի էր[3]։ Մեծացել և կրթություն է ստացել Հարավային Դակոտայի Յանկտոն քաղաքում[4], որտեղ նրա հայրը որսորդական շներ էր մեծացնում։ Սովորել է Կենտուկիի պետական համալսարանում, ապա՝ Վիլբերֆորսի համալսարանում[5]։

Չեմփենը գրել սկսել է դեռևս ավագդպրոցյան տարիներից։ Տարբեր պարբերականների և թերթերի համար գրել է բանաստեղծություններ[6]։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Հիշողություն»-ը, տպագրվել է 1888 թվականին The Christian Recorder թերթում[7]։ Նույն տարում նա The Christian Recorder և American Baptist թերթերում հրապարակել է մի շարք հոդվածներ՝ այդպիսով ստացել որոշակի ճանաչում։ Թիլմենի գեղարվեստական գրականություն ներառում է հետևյալ նորավեպերը. Աֆրոամերիկացի աղջկա կյանքի պատմություն (անգլ.՝ Afro-American Girl's Life, 1893) և Քլենսի փողոց (անգլ.՝ Clancy Street, 1898-1899): Նրա պատմական աշխատություններն են. Ազատության երեսուն տարի[8] (1902) և Ազատության հիսուն տարի (1910)։ Նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ Դեկլամացիան, լույս է տեսել 1902 թվականին[2][9]։ Նա իր աշխատություններում հաճախ է անդրադարձել երիտասարդ սևամորթ կանանց[10], ինչպես «Աֆրոամերիկացի կանայք և նրանց գործունեությունը» աշխատության հետևյալ հորդորում.

Մենք արդեն մեղադրվել ենք հոգեկան թերարժեքության մեջ. հիմա, եթե մենք կարող ենք ապացուցել, որ զարգացած սրտերով և ուղեղներով մենք կարող ենք իրականացնել այն նույնը, որը իրականացվում է մեր կովկասյան ռասայի արդար քույրերի կողմից, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հերքում սուտը:

Որպես երեցկին, նա ապրել է տարբեր երկրներում, ուսանել ու դասավանդել, աշխատել է եկեղեցական կանանց խմբերի ու միսիոներական կազմակերպությունների հետ[11][12]։ Ինչպես Իդա Քամմինգսը, նա նույնպես 1910-ական թվականներին եղել է Սևամորթ կանանց ակումբների ազգային ընկերակցության (անգլ.՝ National Association of Colored Women's Clubs) աշխատակից[13]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Քեթրին Թիլմենը նշանակվել է Սևամորթ կանանց ակումբների ազգային ընկերակցության հրապարակությունների գծով տնօրեն, որպեսզի ընգծի պատերազմի ժամանակ Կարմիր Խաչի կամ այլ կազմակերպությունների հետ աֆրոամերիկացի կանանց գործունեությունը[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Թիլմենը 1894 թվականին ամուսնացել է Ռև. Ջորջ Մ. Թիլմենի հետ։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Դորոթին։ Քեթրին Թիլմենի մահվան կոնկրետ օրն անհայտ է[2], բայց ենթադրվում է, որ այն եղել է 1922 թվականի մայիսից հետո[15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 African American Authors, 1745-1945: A Bio-Bibliographical Critical Sourcebook / E. S. NelsonWestport: Greenwood Press, 2000. — P. 396. — 525 p. — ISBN 0-313-30910-8
  2. 2,0 2,1 2,2 Claudia Tate, ed., The Works of Katherine Davis Chapman Tillman in The Schomburg Library of Nineteenth-Century Black Women Writers (Oxford University Press 1991). ISBN 9780195062007
  3. Lawson Andrew Scruggs, Women of Distinction: Remarkable in Works and Invincible in Character (Scruggs 1893): 203-204.
  4. Williard B. Gatewood, Jr., "Kate D. Chapman Reports of the 'Yankton Colored People,' 1889," South Dakota History 7(1)(Winter 1976):32-35.
  5. Alicia Rivera, "Katherine Davis Chapman Tillman" Blackpast.org.
  6. Robert L. Johns, "Katherine D. Tillman" in Jessie Carney Smith, ed., Notable Black American Women, Book 2 (VNR AG 1996): 649-651. ISBN 9780810391772
  7. Kirsten Saunders, "Katherine Davis Chapman Tillman" in Emmanuel Sampath Nelson, ed., African American Authors, 1745-1945: Bio-bibliographical Critical Sourcebook (Greenwood Publishing 2000): 396-399. ISBN 9780313309106
  8. "Original Drama Will Be Played" Oakland Tribune (August 26, 1908): 10. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  9. Claudia Tate, "Katherine Davis Chapman Tillman" in William L. Andrews, Frances Smith Foster, and Trudier Harris, eds., The Concise Oxford Companion to African American Literature (Oxford University Press 2001). ISBN 9780195138832
  10. Hanna Wallinger, "'Shrinking at No Lofty Theme': The Race Literature of Victoria Earle Matthews, Gertrude Mossell, and Katherine Tillman" in John Cullen Gruesser and Hanna Wallinger, eds., Loopholes and Retreats: African American Writers and the Nineteenth Century (LIT Verlag Münster 2009): 189. ISBN 9783825818920
  11. "Keokuk, Iowa" The Bystander (March 6, 1914): 1. via [Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  12. "Mrs. Rev. Tillman Writes to Iowa Club Women" The Bystander (June 28, 1912): 4. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  13. John Russell Hawkins, Centennial Encyclopedia of the African Methodist Episcopal Church, Volume 1 (AME Church 1916): 228.
  14. "To Report on Negro War Work" Evening Missourian (January 27, 1918): 1. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  15. Katherine D. Tillman, "Fort Scott, Kansas" Kansas City Sun (December 6, 1919): 8. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  16. "Wayman A. M. E. Church" Fort Scott Daily Tribune (May 31, 1922): 9. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն