Քեթի Փայփեր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1983 (39 տարեկան) կամ օգոստոսի 25, 1983[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի, cosmetologist, մոդել և հաղորդավար |
Քեյթ Էլիզաբեթ Փայփեր (Քեթի Փայփեր), (անգլ.՝ Kate Elizabeth «Katie» Piper), հոկտեմբերի 12, 1983 կամ օգոստոսի 25, 1983[1], Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար և մոդել[2] ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փայփերը ծնվել է Հեմփշիր կոմսությունում՝ Անդովերում։ Հայրը եղել է վարսահարդար։ Դպրոցն ավարտելուց հետո կոսմետոլոգ է սովորել։ Հետագայում նա սկսել է մոդելի կարիերան, մասնակցել տարբեր նորաձևության և գովազդային ֆոտոսեսիաների, այդ թվում՝ ազգային թերթերի համար։ Նա նաև սկսել է աշխատել որպես գովազդային մոդել, կատարել է կենդանի միջոցառումներ՝ մարտարվեստի մրցումներում աշխատել ռինգում։
Հարձակում և բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիել Լինչը, որը եղել է մարտարվեստի մարզիկ, նրա հետ ծանոթացել է «Facebook» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է նրա հետ։ Նրանք առաջին անգամ հանդիպել են այնտեղ, որտեղ աշխատել է Փայփերը։ Վերջինս գոհ է մնացել իրենց հանդիպումից, չիմանալով, որ նախկինում Դենիելը բանտարկվել էր մարդու դեմքին եռացող ջուր լցնելու համար։
Նրանց հարաբերություններից երկու շաբաթ անց՝ 2008 թվականի մարտի 29-ին, ճաշից հետո նրանք հյուրանոցային համար են պատվիրել։ Հյուրանոցի համարում Լինչը ծեծել և բռնաբարել է Փայփերին՝ սպառնալով նրան դանակահարել և կախել։ Միևնույն ժամանակ Լինչը վնասվածքներ է հասցրել Փայփերի ձեռքին։ Փայփերը ստացած վնասվածքների համար բուժվել է, սակայն վախեցել է տեղյակ պահել ոստիկաններին[3][4]։
Քեյթին բազմաթիվ հեռախոսազանգեր ու ներողություն է ստացել Լինչից։ 2008 թվականի մարտի 31-ին՝ առաջին հարձակումից երկու օր անց, Լինչը համոզել Քեյթին գնալ ինտերնետ սրճարան՝ կարդալու իր ֆեյսբուքյան նամակը։ Ավելի ուշ, Լինչի հանցակիցը՝ Ստեֆան Սիլվեստրը հետևել է Քեյթին և ծծմբական թթու լցրել Քեյթի դեմքին։ Փողոցային տեսախցիկները ֆիքսել են հարձակումը, իսկ Լինչն ու Սիլվեստրը ավելի ուշ ձերբակալվել են։ Փայփերը 40-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, սակայն ի վերջո նա մի աչքով կույր է մնացել։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի նոյեմբերի 6-ից Քեյթին ամուսնացած է Ռիչարդ Ջեյմս Սաթոնի հետ, որի հետ հանդիպել է չորս տարի՝ մինչև իրենց հարսանիքը։ Զույգն ունի երկու դուստր՝ Բել Էլիզաբեթ Սաթոնը (ծնված 2014 թվականի մարտի 14-ին)[5] և Պենելոպա Դայան Սաթոնը (ծնված 2017 թվականի դեկտեմբերի 10-ին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Acid attack model Katie Piper gets sight back»։ BBC։ 7 February 2012։ Վերցված է 7 February 2012
- ↑ «My Beautiful Face»։ BBC։ 19 October 2009։ Վերցված է 20 October 2009
- ↑ «Images of Katie Piper working as a 'ring girl'»։ Katiepiper.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 12 October 2011-ին։ Վերցված է 27 August 2011
- ↑ «I am delighted to tell you that our daughter Belle Elizabeth was born today! Overwhelmed with happiness. We can’t wait to get to know her!»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-24-ին։ Վերցված է 2014-03-16