Քեթի Մաճավարիանի
Քեթի Մաճավարիանի ქეთევან მაჭავარიანი | |
---|---|
Ծնվել է | 1977 |
Ծննդավայր | Վրաստան Սաչխերե Սաչխերեի շրջան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | սցենարիստ |
Քեթի Մաճավարիանի (վրաց.՝ ქეთევან მაჭავარიანი, 1972, դեկտեմբերի 28, Սաչխերե), վրացի ռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթի Մաճավարիանին ծնվել է 1977 թվականին, Սաչխերեի շրջանի Սաչխերե քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, 2002 թվականին՝ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետը։ 2005-2006 թվականներին Իտալիայի Արտաքին գործերի նախարարության կրթաթոշակով պրակտիկա է անցել իտալական RAI պետական հեռուստաընկերությունում։
Նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, աշխատել հեռուստածրագրերի ռեժիսոր և պրոդյուսեր, եղել լիամետրաժ ֆիլմերի ռեժիսորի ասիստենտ։ 2007-2009 թվականներին աշխատել է «Անկախ կինոնախագիծ» կինոստուդիայում, 2009 թվականից «Վրացֆիլմ» կինոստուդիայի նախագծերի ղեկավար և գործադիր պրոդյուսեր[1][2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերի (2003)
- Ապակու կտոր (2003)
- Աղի պես ճերմակ (2011)
Որպես սցենարիստ
- Մերի (2003)
- Ապակու կտոր (2003)
- Աղի պես ճերմակ (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քեթի Մաճավարիանիի մասին «Ոսկե ծիրան» ՄԿՓ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Քեթի Մաճավարիան(չաշխատող հղում)