Քարտեզներ տեղագրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզներ տեղագրական, բովանդակությամբ, ձևավորմամբ և մաթեմատիկական հիմքով միասնական մանրակրկիտ աշխարհագրական քարտեզներ, որոնց վրա պատկերվում են տեղանքի բնական և սոցիալ–տնտեսական օբյեկտները, դրանց յուրահատուկ քանակական ու որակական բնութագրումներով և տեղաբաշխման առանձնահատկություններով։ Կազմվում են դաշտային չափումների տեղագրական հանույթների միջոցով։ Նախատեսվում են բազմանպատակ (տնտեսական, գիտական, ռազմական, տուրիստական) օգտագործման համար։ Տեղագրական քարտեզների շարքին դասվում են նաև ֆոտոքարտեզներն ու ծովային տեղագրական քարտեզները (շելֆի գոտու համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։