Քարն Բրեա ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | folly? և դղյակ |
Վարչական միավոր | Carn Brea? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կայք | carnbreacastle.co.uk(անգլ.) |
Carn Brea Castle Վիքիպահեստում |
Քարն Բրեա ամրոց (անգլ.՝ Carn Brea Castle), Մեծ Բրիտանիայի Քորնուոլ թերակղզու Քարն Բրեա բնակավայրում գտնվող 14-րդ դարի գրանիտե քարե շինություն, որը Բասեթների ընտանիքի համար18-րդ դարում վերանորոգվել է ամրոցի տեսքով և ծառայել է որպես որսորդական տնակ։ Շենքը այժմ մասնավոր սեփականություն է և օգտագործվում է որպես ռեստորան։ [1] Ամրոցը ընդգրկված է ճարտարապետության II աստիճանի հուշարձանների ցանկում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը փոքր ճարտարապետական քմահաճույք է՝ կառուցված է միջնադարյան-գոթական ամրոցի ռոմանտիկ իդեալական ոճով։ Այն ունի անկանոն հատակագիծ՝ միևնույն բարձրության չորս ուղղանկյուն աշտարակները շրջապատում են միջին կառույցը և պարուրված են պարապետով։ Շենքը կառուցված է հետնամասում կտրուկ քարափով ժայռի եզրին։ Շենքը նախագծվել է ոչ որպես բնակելի տարածք, այլ որպես որսորդական կացարան։ Հատակագծում նրա չափերն են 18,3 x 3,0 մ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը].Ամրոցը կառուցվել է 1379 թվականին, որպես մատուռ։ Կարծիք կա, որ այն նվիրված է եղել Սուրբ Միքայելին[3]։ Անտիկվար Ուիլյամ Ո
Վուսթերը արձանագրել է, որ Քորնուոլ թերակղզում 32 ամրոց կա, այդ թվում՝ Կարն Բրեան, որը նկարագրվում է որպես աշտարակ[4]։
Ամրոցը լայնորեն վերակառուցվել է ավելի ուշ ժամանակաշրջաններում, հիմնականում 18-րդ դարում Բասեթների ընտանիքի կողմից որպես որսորդական տնակ[5]։ Այն համարվում է ճարտարապետական քմահաճույքԼ Հսկայական չմշակված գլաքարերը կազմում են ամրոցի հիմքի մի հատվածը՝ թողնելով շինության հողի մեջ խրվելու տպավորություն[6] Լ
1898 թվականին շինությունը օգտագործվել է որպես փարոս, վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ վարձակալը համաձայնել է հյուսիս նայող պատուհանից լուսավորել։ Մինչև 1975-1980 թվականներին վերանորոգումը ամրոցը 1950-1970-ական թվականներին անգործության է մատնվել։ 1975 թվականին ամրոցը ընդգրկված է ճարտարապետության II աստիճանի հուշարձանների ցանկում[7]։
1980-ականներին շենքը վերածվել է մերձավորարևելյան խոհանոցով ռեստորանի[8]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի Օստ-Ինդիայի առևտրային նավը կոչվել է Քարն Բրեա ամրոցի անունով։ Այն կործանվել է Ուայթ կղզու մոտակայքում 1829 թվականին և The Times-ում գրվել է, որ նավը ներգրավված է եղել ակցիզային հարկի հետ կապված խարդախության մեջ[9]։
Հարրի Փոթերի մասին ֆիլմերում ներկայացված Ford Anglia-ն հայտնաբերվել է ամրոցում 2006 թվականին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chapman, Sarah; Chapman, David (2008), Iconic Cornwall, Alison Hodge Publishers, էջ 16, ISBN 978-0-906720-57-8
- ↑ Society for the Diffusion of Useful Knowledge Great Britain (1837), The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge, Volume 8, C. Knight, էջ 40
- ↑ «About Carn Brea». Carn Brea Protection Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Drake, S. J. (2019). Cornwall, Connectivity and Identity in the Fourteenth Century. Boydell & Brewer. էջ 10. doi:10.2307/j.ctvktrxzx. ISBN 978-1-78327-469-7.
- ↑ «Pictures of Carn Brea». Parish of Saint Illogan. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Carn Brea Castle, Follies and Monuments». FollyTowers.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «CARN BREA CASTLE, Carn Brea - 1160284». historicengland.org.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: Text "Historic England" ignored (օգնություն) - ↑ «Carn Brea Castle». Eat Out Cornwall. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Some frauds of a very peculiar and extensive nature have been discovered». The Times. 1829 թ․ հուլիսի 18. էջ 4.
- ↑ «The Scotsman: Harry Potter's stolen car appears at castle». The Scotsman Publications Ltd. 2006 թ․ մայիսի 19. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարն Բրեա ամրոց» հոդվածին։ |
|