Քարաձի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարաձի
Բնութագիր
Երկարություն25 կմ
Ավազանի մակերես96 կմ²
Ջրի ծախս1,61 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղասար
Գետաբերանի տեղակայումԱրգիճի
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄանկուվ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Քարաձի, Աթդաշ, Նազարխան, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արգիճիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գեղասար լեռնագագաթի հարավային լանջից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 96 կմ²։ Տարեկան միջին ծախսը 1,61 մ³/վ է։ Գետահովիտը V-աձև է։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիս-հունիսին[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 132 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 316 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։