Քասաղի կամուրջ
Արտաքին տեսք
Քասաղի կամուրջ | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղանք | Արագածոտնի մարզ |
Տեսակ | կամուրջ |
Հատում է | Քասաղ գետ |
Քասաղի կամուրջ, կամուրջներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի վրա[1]։
Կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահինը եռաթռիչք, տուֆակերտ կամուրջն է՝ կառուցված 1664 թվականին, 12-13-րդ դարերի կամրջի մնացորդների հարևանությամբ[1]։
Նոր կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորը շահագործման է հանձնվել 1955 թվականին։ Սա միաթռիչք է, որն իրար է կապում Քասաղի աջ և ձախ ափերին գտնվող թաղամասերը։ Կառուցված է երրորդ՝ կախովի կամուրջը, որով Երևան-Գյումրի մայրուղին փոխադրվել է Աշտարակ քաղաքից հյուսիս, իսկ քաղաքի ձախափնյա թաղամասից կենտրոն տանող ճանապարհը զգալիորեն կրճատվել է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 325 — 916 էջ։