Քասախի ոռոգման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քասախի ոռոգման համակարգ

Քասախի ոռոգման համակարգ, կառուցվել է 1966-1972 թվականներին։ Ոռոգման ջրի աղբյուրը Քասախ գետի կարգավորված (Ապարանի ջրամբարում) ելքերն են։ Ոռոգում է Աշտարակի և Նաիրիի շրջանների 4670 հա հողատարածություն։ Մայր ջրանցքով հոսում է 4,0 մ3/վրկ ոռոգման ջուր, տեղափոխվում Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգին տրվող դոտացիոն ելքը (14,0 մ3/վրկ)։ Ջուրն ընդունվում է բետոնե պատվարով, տեղափոխվում սեղանաձև կտրվածք ունեցող բաց ջրանցքով, 4,2 մ երկարությամբ և 2,8 մ լայնական կտրվածք ունեցող թունելով մինչև գրաբաշխիչ կառուցվածքը Աջափնյա ջրանցքի ջրի ծախսը 1,65 մ3/վրկ է, երկարությունը՝ 6,7 կմ, ոռոգում է 1150 հա հողատարածություն։ Ձախափնյա ջրանցքինը՝ համապատասխանաբար 16,35 մ3/վրկ, 8,9 կմ, 3520 հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png