Քաջարի մարտիկ կրծքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները, պարտադիր զինծառայության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները[1]։

  • ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրման ներկայացնում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները։
  • ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀՀ ՊՆ - Գրադարան». www.mil.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրագիտակ օրացույց