Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան
Berdzor003.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրԱրցախ
ՏեղագրությունԱրցախ Արցախ, Քաշաթաղի շրջան
Հիմնադրված էմայիսի 18, 1996

Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան, թանգարան Արցախի Քաշաթաղի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1996 թվականի մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը։ Թանգարանում ներկայացված են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի տարածքում 1995 թվականից հետո իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված, հնությունները, որոնք լուսաբանում են Արաքս և Ակարի գետերի հովտում գտնվող Ղարաբաղի այս մասի մշակույթի զարգացման պատմությունը[1]։ Ուշագրավ են Կերեն բնակավայրի պեղումների ժամանակ ձեռք բերված փաստերը, որտեղ հայտնաբերվել են մ.թ.ա 9-5-րդ դարերի նյութական մշակույթի առարկաներ։ Ղարաբաղին յուրահատուկ կավին զուգահեռ՝ թանգարանում ցուցադրվում են այս տարածաշրջանում հայտնաբերված գեղեցիկ և նրբագեղ մարդակերպ անոթներ, որոնք ապացուցում են տեղի բնակչության կրթվածության բարձր մակարդակը։ Նույն ժամանակաշրջանի գերեզմանաթմբերում գտնված կիսաթանկարժեք քարից պատրաստված կանացի յուրահատուկ զարդերը համարվում են այդ թանգարանի գրավչությունը։ Թանգարանն ունի մոտ 3400 ցուցանմուշ, այդ թվում՝ պատմագրական, հնագիտական և ազգագրական նյութ, հին հայկական գորգեր, դրամներ[2]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Միր փողոցի 19 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան - HelpMe.am»։ helpme.am։ Վերցված է 2019-06-30 
  2. «Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան»։ armenia (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-30