Քաշաթաղի երկրագիտական թանգարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշաթաղ (այլ կիրառումներ)
Քաշաթաղի երկրագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Արցախ, Քաշաթաղի շրջան |
Հիմնադրվել է | մայիսի 18, 1996 |
Քաշաթաղի երկրագիտական թանգարան, թանգարանային հաստատություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1996 թվականի մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը։ Թանգարանում ներկայացված են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տարածքում 1995 թվականից հետո իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված, հնությունները, որոնք լուսաբանում են Արաքս և Ակարի գետերի հովտում գտնվող Ղարաբաղի այս մասի մշակույթի զարգացման պատմությունը[1]։ Ուշագրավ են Կերեն բնակավայրի պեղումների ժամանակ ձեռք բերված փաստերը, որտեղ հայտնաբերվել են մ.թ.ա 9-5-րդ դարերի նյութական մշակույթի առարկաներ։ Արցախի յուրահատուկ կավին զուգահեռ թանգարանում ցուցադրվում են այս տարածաշրջանում հայտնաբերված գեղեցիկ և նրբագեղ մարդակերպ անոթներ, որոնք ապացուցում են տեղի բնակչության կրթվածության բարձր մակարդակը։ Նույն ժամանակաշրջանի գերեզմանաթմբերում գտնված կիսաթանկարժեք քարից պատրաստված կանացի յուրահատուկ զարդերը համարվում են այդ թանգարանի գրավչությունը։ Թանգարանն ունի մոտ 3400 ցուցանմուշ, այդ թվում՝ պատմագրական, հնագիտական և ազգագրական նյութ, հին հայկական գորգեր, դրամներ[2]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Միր փողոցի 19 հասցեում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան - HelpMe.am». helpme.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Քաշաթաղի պետական հնագիտական թանգարան». armenia (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.