Քաղաքային պատկերասրահ (Սալոնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաքային պատկերասրահ
Villa bianca.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկ և Սալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Ղեկավարության նստավայրVilla Bianca, Սալոնիկի մունիցիպալիտետ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
Հասցե162 Leoforos Vasilissis Olgas
Հիմնադրված է1966

Սալոնիկի քաղաքային պատկերասրահ, Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա շրջանի Սալոնիկ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1966 թվականին որպես քաղաքային գրադարանի մասնաճյուղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից տեղակայված է եղել Vassilissis Olgas պողոտայի Villa Mordoch-ում գտնվող առանձնատանը, որը նախագծվել է ճարտարապետ Քսենոփոն Պեոնիդիսի կողմից էկլեկտիկ ոճով և գտնվել է Սալոնիկի համայնքային իշխանության ներքո։ 2013 թվականին տեղակայվել է Villa Bianca-ում։ Այն նաև օգտագործում է Posidonio մարզական կենտրոնի մոտ գտնող Makridis տարածքն որպես մշտական ցուցադրությունների սրահ։

Պատկերասրահի հավաքածուն ներառում է 1000 աշխատանք, որոնք բաժանվում են հետևյալ հավաքածուների՝

  • Սալոնիկի արվեստագետների հավաքածուի (3 սերունդ. 1898-1922, 1923–140, 1941–1967)
  • Ժամանակակից հունական փորագրության հավաքածու
  • Բյուզանդական և հետ-բյուզանդական պատկերների հավաքածու, որը ներառում է 6-դարյա ժամանակաշրջան
  • Ժամանակակից հունական արվեստի հավաքածու
  • Քանդակների հավաքածու

Պատկերասրահը պարբերաբար կազմակերպում է (հիմնականում հետահայաց) հույն արվեստագետների ցուցահադնեսներ, կատարում է բազմաթիվ տպագրական աշխատանքներ, ունի հատուկ ընթերցասրահ, հասարակության համար կազմակերպում է այցելություններ (նախօրոք գրանցումով)։ 1986 թվականից ի վեր այստեղ կազմակերպվել է հույն և օտարազգի արվեստագետների 55 ցուցահանդեսներ։ Պատկերասրահի հիմնական նպատակն է կազմակերպել հունական և օտարերկրյա արվեստի կառույցների համատեղ ցուցադրություններ։ Այս պատկերասրահում ցուցադրվել են Մաքս Էրնստը, Նիկոս Էնգոնոպուլոսը (1997), Թեոֆիլոս Հեթզիմիչեյլը (1998

Նախատեսվում է Villa Bianca-ի երկրորդ և երրորդ հարկերը վերածել մշտական ցուցադրությունների սրահների Սալոնիկի արվեստագետների և Բյուզանդական պատկերների հավաքածուի համար[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]